- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն սպասում է իր առաջինկուրսեցիներին․ ժամանակացույց
Օգոստոս 27, 2025 | 11:30
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ-ն սպասում է իր առաջինկուրսեցիներին․ ժամանակացույց
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, շնորհավորում ենք ԵՊՀ ընտանիքին միանալու կապակցությամբ։ Ձեզ սպասվում է կյանքի նոր ու ոգեշնչող փուլ՝ լի գիտելիքներով, բացահայտումներով ու նոր ընկերներով։ ԵՊՀ բոլոր ֆակուլտետները (ինստիտուտ, կենտրոն) պատրաստ են ջերմորեն ընդունելու ձեզ։

Ստորև ներկայացնում ենք առաջինկուրսեցիների ընդունելության ժամանակացույցը՝ ըստ ֆակուլտետների․
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - ժամը 9։00-ին 419 լսարանում («Աշխարհագրություն», «Երկրաբանություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրեր), ժամը 11։00-ին 428 լսարանում («Սերվիս» կրթական ծրագիր),
Աստվածաբանության ֆակուլտետ - ժամը 10։00-ին 125 լսարանում,
Արևելագիտության ֆակուլտետ - ժամը 11։00-ին Եղիշե Չարենցի անվան դահլիճում,
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ - ժամը 10։00-ին Եղիշե Չարենցի անվան դահլիճում,
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ - ժամը 14։00-ին 204 և 108 լսարաններում,
Իրավագիտության ֆակուլտետ - ս․թ․ օգոստոսի 29-ին՝ ժամը 11։00-ին, 208 լսարանում (1-ին հոսք) և 12։00-ին 207 լսարանում (2-րդ հոսք) (տեղեկատվական հանդիպում), ս․թ․ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 9։30-ին, 208 լսարանում (1-ին հոսք) և 12։00-ին 207 լսարանում (2-րդ հոսք),
Կենսաբանության ֆակուլտետ - ժամը 10։00-ին 301 լսարանում,
Հայ բանասիրության ֆակուլտետ - ժամը 11։00-ին մասնաշենքի դահլիճում,
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ - ժամը 9:30-ին Կոնֆերանս դահլիճում (205 լսարան),
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն - ժամը 13։00-ին մասնաշենքի դահլիճում,
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - ժամը 10։00-ին Պալեանների անվան դահլիճում,
Պատմության ֆակուլտետ - ժամը 11։00-ին (բակալավրիատ) և 12:30-ին (մագիստրատուրա) 6-րդ մասնաշենքի դահլիճում,
Ռուս բանասիրության ֆակուլտետ - ժամը 12:00-ին 224 լսարանում,
Սոցիոլոգիայի ֆակուլտետ - ժամը 9։30-ին Կոնֆլիկտների վերլուծության կենտրոնում («Սոցիալական աշխատանք» կրթական ծրագիր), ժամը 11:00-ին 314 լսարանում («Սոցիոլոգիա» կրթական ծրագիր), ժամը 11։00-ին 304 լսարանում («Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագիր),
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ - ժամը 9։30-ին մասնաշենքի դահլիճում,
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ - ժամը 9։15-ին մասնաշենքի դահլիճում,
Քիմիայի ֆակուլտետ - ժամը 9:30-ին 213 լսարանում,
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ - ժամը 13:00-ին Եղիշե Չարենցի անվան դահլիճում («Թարգմանչական գործ՝ անգլերեն-հայերեն» և «Միջմշակութային հաղորդակցություն» կրթական ծրագրեր), ժամը 14։30-ին Եղիշե Չարենցի անվան դահլիճում (մնացյալ կրթական ծրագրեր),
Ֆարմացիայի ինստիտուտ - ժամը 9։30-ին 334 լսարանում,
Ֆիզիկայի ինստիտուտ - ժամը 9:30-ին 310 լսարանում։
ԵՊՀ ֆակուլտետների տեղակայումը մասնաշենքերում
1-ին ուսումնական մասնաշենք - Քիմիայի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետներ, Ֆարմացիայի ինստիտուտ,
2-րդ ուսումնական մասնաշենք - Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ,
3-րդ ուսումնական մասնաշենք - Ֆիզիկայի ինստիտուտ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ,
4-րդ ուսումնական մասնաշենք - Սոցիոլոգիայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ,
5-րդ ուսումնական մասնաշենք - Կենսաբանության ֆակուլտետ,
6-րդ ուսումնական մասնաշենք - Պատմության, Աստվածաբանության, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներ,
7-րդ ուսումնական մասնաշենք - Արևելագիտության, Ժուռնալիստիկայի, Ռուս բանասիրության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներ,
8-րդ ուսումնական մասնաշենք - Հայ բանասիրության, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետներ, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն:
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, մաղթում ենք ձեզ հաջողություն, եռանդ ու կրթական հաջող մեկնարկ։ ԵՊՀ-ն ձեզ հետ է այս նոր ճանապարհին։