Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Կանայք պատերազմի մթնոլորտում. պատմություններ, որոնք անհրաժեշտ է կարդալ
Սեպտեմբեր 05, 2025 | 15:51
Գրադարան
Կրթություն
Հասարակություն

Կանայք պատերազմի մթնոլորտում. պատմություններ, որոնք անհրաժեշտ է կարդալ

Պայքար, կորուստներ, տոկունություն, հիշողություններ... Պատերազմը նաև միլիոնավոր կանանց լուռ պայքարն է, նրանց անմար ուժը, մարդկային զգացմունքներն ու անհատական պատմությունները, որոնք հաճախ մնում են անտեսանելի։ Պատերազմներում կանանց ունեցած դերին անդրադարձ կատարվեց ԵՊՀ-ում տեղի ունեցած «Կանայք և պատերազմը. գրքերի ներկայացում և քննարկում» խորագրով միջոցառման ժամանակ։ Հետաքրքիր զրույց ծավալվեց երկու գրքերի շուրջ՝ «Ասելուկ» (հեղինակ՝ Թամթա Մելաշվիլի, Վրաստան) և «Փողեր Հիտլերից» (հեղինակ՝ Ռադկա Դենեմարկովա, Չեխիա)։

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ շարունակական կրթության  կենտրոնի, Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի, «ՓԵՆ-Հայաստան» ՀԿ-ի, «ԱՐԻ» գրականության հիմնադրամի և «ԷՋ» հրատարակչության համատեղ ջանքերով։ Միջոցառման նպատակն էր ուշադրություն հրավիրել կանանց դերին պատերազմական իրավիճակներում՝ գրականության միջոցով բացահայտելով նրանց փորձառությունն ու պատմությունները։

ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը, ներկայացնելով հեղինակներին և նրանց ստեղծագործությունները, կարևորեց բարձրաձայնված թեման։ Նա նշեց, որ այսօրինակ թեմաներով քննարկումները նպաստում են հասարակության շրջանում միշտ արդիական խնդիրների վերհանմանը, գրականության միջոցով դրանց շուրջ քննարկումների խթանմանը, ինչպես նաև ստեղծագործողների և ընթերցողների միջև նոր կամուրջների ձևավորմանը։

Վերոնշյալ գրքերի հեղինակները՝ Թամթա Մելաշվիլին և Ռադկա Դենեմարկովան, միջոցառման ժամանակ խոսեցին իրենց գրքերի ստեղծման մասին, պատմեցին պատմություններ, իրադարձություններ, ինչպես նաև անդրադարձան նշյալ թեմաների շուրջ իրենց հետազոտություններին։ 

«Ասելուկ»-ը վրացի գրող Թամթա Մելաշվիլիի ստեղծագործությունն է (թարգմանությունը վրացերենից կատարել է Ասյա Դարբինյանը, խմբագիրն է Արմեն Օհանյանը), որը պատմություն է մի գյուղաքաղաքում շրջափակման մեջ հայտնված երկու դեռահաս ընկերուհիների մասին։ Գրողը առօրյա խոսքերի ու պատմությունների միջոցով ցույց է տալիս պատերազմի իրական «դեմքը»։ Այս վեպը ոչ միայն «պատմում է»  պատերազմի պատմությունը, այլև հիշեցնում է, որ կանայք ամենադժվարին պահերին չեն լռում․ նրանք շարունակում են պայքարել, արտահայտվել և իրենց սրտով ու մտքով ձևավորել շրջապատող իրականությունը։

«Ես այդ գիրքը գրել եմ 2010 թվականին՝ փորձելով արտահայտել իմ զգացումները Ռուսաստան-Գերմանիա պատերազմի վերաբերյալ։ Թեպետ այն ժամանակ ես գրքեր չէի գրում և անգամ մտադիր չէի գրող դառնալ, սակայն դա միակ բանն էր, որ մենք կարող էինք անել։ Այդպիսով ես ցանկանում էի արտահայտել իմ բողոքը և զայրույթը հենց այդ և առահասարակ պատերազմների դեմ»,- ասաց Թամթա Մելաշվիլին։

«Ասելուկ»-ն արժանացել է Վրաստանի ամենահեղինակավոր «Սաբա» մրցանակին, թարգմանվել ավելի քան վեց լեզուներով, բեմադրվել։ 

«Փողեր Հիտլերից» ստեղծագործության հեղինակն է չեխ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Ռադկա Դենեմարկովան, որը չորս անգամ արժանացել է չեխական հեղինակավոր «Մագնեզիա Լիտերա» մրցանակին։ Հեղինակի ստեղծագործությունները թարգմանվել են 23 լեզուներով։ 

Գիրքը 16-ամյա Գիտա Լաուշմանովայի մասին է, որը վերապրում է ցեղասպանությունը և համակենտրոնացման ճամբարում կորցնում ծնողներին ու քրոջը։ Հեղինակը նրա միջոցով ներկայացնում է Երկրորդ աշխարհամարտից հետո՝ մինչև 21-րդ դարասկիզբ տեղի ունեցած իրադարձությունները։ Սկզբում՝ դեռատի աղջկա, այնուհետև՝ տարեց կնոջ պատմությունները պատմվում են յուրահատուկ ոճով։ Հերոսուհին 1945 թվականին վերադառնում է ծննդավայր՝ չեխական Պուկլիցե գյուղ՝ հույս ունենալով նոր կյանք կառուցելու, սակայն իրադարձությունների ընթացքը փոխվում է։

Դենեմարկովայի վեպը և՛ անձնական, և՛ քաղաքական ողբերգություն է։ Այն պատմում է, թե ինչպես է տրավման փոխանցվում սերնդեսերունդ, և թե ինչպես կարող է արդարությունն ուշանալ։ Գիրքը ներկայացնում է ոչ միայն ցավն ու կորուստը, այլև հույսի և միասնականության խորհրդանիշը՝ մեծացնելով պատերազմի դեմ պայքարում կանանց դերը։

«Գիրքը գրելիս իմ մտքում մեկ հարց էր՝ ինչպես է մտածում Կենտրոնական Եվրոպան։ Թեպետ այսօր աշխարհն ազատորեն խոսում է տարբեր թեմաների մասին, օրինակ՝ սեռական խտրականություն, բռնություն, սակայն դեռևս կան թեմաներ, որոնց մասին խոսելուց մարդիկ խուսափում են։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի անդրադառնալ Չեխոսլովակիայի (ներկայիս Չեխիա և Սլովակիա պետությունները) գերմանախոս հրեական ընտանիքներին, որոնց հետ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անարդար էին վարվում միայն այն պատճառով, որ նրանք գերմաներեն էին խոսում»,- ասաց հեղինակը։ 

Նշենք, որ «Ասելուկ» և «Փողեր Հիտլերից» գրքերը հրատարակվել են «Էջ» հրատարակչության նախաձեռնությամբ և ԵՄ համաֆինանսավորմամբ։

Հանդիպման ժամանակ քննարկվեցին պատերազմին, տրավմաներին, հիշողությանը և արդարության վերականգնմանն առնչվող մի շարք հարցեր։ 

«Ասելուկ» գրքի թարգամանիչ Ասյա Դարբինյանը և խմբագիր Արմեն Օհանյանը (Արմեն Հայաստանցի) անդրադարձան թարգմանության և խմբագրման խնդիրներին, ստեղծագործական մոտեցումներին։

Քննարկման մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հեղինակներին, կիսվելու իրենց տպավորություններով, խոսելու պատերազմի ազդեցության մասին, անդրադառնալու կանանց ներգրավվածության տարբեր ձևերին և քննարկելու գրականության կարևորությունը պատմական հիշողության պահպանման գործում։ Մասնակիցները կարևորեցին պատերազմում կանանց ձայնի հնչեցման անհրաժեշտությունը և գրականության դերը այդ ձայնը փոխանցելու գործում։

Միջոցառումը եզրափակվեց այն շեշտադրմամբ, որ «Կանայք և պատերազմը» թեման կարևոր է ոչ միայն գրական, այլև սոցիալական և քաղաքական հարթակներում՝ հիշեցնելով, որ պատերազմն ունի բազմաթիվ «դեմքեր», և կանայք հաճախ լինում են այն անմիջական վկաները, որոնք իրենց պատմությունը պետք է պատմեն աշխարհին։

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Կանայք պատերազմի մթնոլորտում. պատմություններ, որոնք անհրաժեշտ է կարդալ

    05.09.2025

    Կարիերայի հնարավորություն աշխարհի ամենադինամիկ տեխնոլոգիական լանդշաֆտներից մեկում. քառամսյա անվճար դասընթաց ԵՊՀ-ում

    04.09.2025

    Քննարկվել են իրավաբանական կրթության և հետազոտության զարգացման հեռանկարները․ ԵՊՀ-ում էր Գրանտ Հանեսյանը

    04.09.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Դոկտորական ծրագրի մասնակցելու հնարավորություն Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտում

    09.03.2025 - 01.31.2026

    Հունգարագիտության դասընթաց

    09.03.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Բրատիսլավայի տնտեսագիտության համալսարան, Սլովակիա

    09.02.2025 - 09.14.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am