Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ ԲԱԶՄԱԴԵՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ». ԵՊՀ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԸՆՏՐՎԵՑ ԱԼԵՔՍԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
Ապրիլ 09, 2019 | 18:51
Գիտություն

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ ԲԱԶՄԱԴԵՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ». ԵՊՀ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԸՆՏՐՎԵՑ ԱԼԵՔՍԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստի օրակարգում այսօր դեկանի ընտրության հարցն էր:
Aleksan-Baghdasaryan-re-elected-as-a-dean

Նիստին ներկա էր Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը:

Մեկ դեմ և 28 կողմ ձայնով նիստը նախագահող ընտրվեց Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը: Նա ներկայացրեց օրակարգի միակ հարցը՝ դեկանի ընտրություն, որը գիտական խորհուրդը հաստատեց միաձայն քվեարկությամբ:

Ֆակուլտետի գործող դեկան Ալեքսան Բաղդասարյանը ողջունեց գործընկերներին և ներկայացրեց ֆակուլտետի կառավարման և զարգացման իր հայեցակարգը: Շնորհակալություն հայտնելով ամբիոններին իրեն վստահելու և առաջադրելու համար՝ Ալեքսան Բաղդասարյանը նշեց, որ գործընկերների հետ քննարկումների ժամանակ եկել են այն եզրակացության, որ բարեփոխումներն անհրաժեշտ է կատարել տարբեր մեթոդների զուգորդմամբ: Ըստ նրա՝ տպավորությունն այնպիսին է, որ Բոլոնյան համակարգին անցնելուց հետո կրթության բոլոր ձևերը հարմարեցվել են այդ համակարգին, այնինչ մասնագիտությունները տարբեր են, և պետք է յուրաքանչյուրի համար մշակել մոտեցումներ ու չափորոշիչներ, միևնույն ստանդարտացված համակարգը չի կարող լավ աշխատել բոլորի դեպքում:



«Մենք պետք է ունենանք բազմադեմ կրթական համակարգեր»,- ասաց Ալեքսան Բաղդասարյանը՝ անդրադառնալով ընթացիկ խնդիրներին:

Դրանց շարքում նա նշեց սոցիալական վիճակը, որը հնարավորություն չի տալիս համալսարանական մտավորականին ժամանակ և ուժ գտնելու ազատ ստեղծագործելու համար, դասախոսներն իրենց ողջ ռեսուրսները ծախսում են իրենց սոցիալական վիճակը բարելավելու համար: Այս խնդրի հաղթահարմանն ուղղված նա առաջարկեց աշխատավարձերի բարձրացում:

Հաջորդ խնդիրը, որին անդրադարձավ Ալեքսան Բաղդասարյանը, վերաբերում էր էլեկտրոնային գրականությանը: Մասնագիտությունների առանձնահատկություններից ելնելով՝ ուսանողները պետք է շատ մեծ ծավալի գրականություն կարդան, այնինչ ուղղակի անհնար է այդքան ժամեր համակարգչի առջև անցկացնել:

Խնդիրների շարքում էր նաև կոռուպցիայի հարցը, որն, այնուամենայնիվ, վերահսկվում է բազմաթիվ օղակների կողմից:

Ուսանողների՝ դասերին հաճախելու հարցը ևս օրակարգային է, քանի որ նրանք հիմնականում համադրում են ուսումնառությունն աշխատանքի հետ, ինչի արդյունքում, բնական է, որ տուժում է առաջինը, քանի որ հմտությունների ու գիտելիքների մեծ մասը ուսանողները ձեռք են բերում հենց լսարանում: Այս իրավիճակի արդյունքում շատ են գիտելիքի ոչ բավարար մակարդակ ունեցող շրջանավարտները:

Պետական ավարտական քննությունների վերացումը, ըստ Ալեքսան Բաղդասարյանի, բերեց իր բացասական հետևանքները: Այդ ամփոփիչ քննությունը հնարավորություն էր տալիս ուսանողին ցուցադրելու տարիների ընթացքում ձեռք բերած ոչ միայն տեսական գիտելիքները, այլև մասնագիտական որակները: Նա առաջարկեց վերանայել այդ հարցը՝ կազմելով ավելի հետաքրքիր և արդյունավետ հարցաշարեր:

Արտագրության արատավոր երևույթը ևս դեկանի թեկնածուի ուշադրության կենտրոնում էր: Նա փաստեց, որ բնական է՝ իրենց մեղավորությունն էլ կա այդ հարցում, քանի որ ստացվում է՝ ստեղծվել է մի մթնոլորտ, որը նպաստում է նման վարքագծի ձևավորմանը:



Ելույթի ժամանակ նա նշեց, որ կարիք կա մագիստրոսական ծրագրերի վերանայման:

Ֆիզդաստիարակության պարապմունքները ևս խնդրահարույց են, անհրաժեշտ են տարբեր սեկցիաներ, որոնք կհամապատասխանեն նաև առողջական խնդիրներ ունեցող և հաշմանդամություն ունեցող ուսանողների պահանջմունքներին:

Նա առաջարկեց լուրջ ուշադրություն ցուցաբերել հաշմանդամություն ունեցող ուսանողների հանդեպ՝ ֆակուլտետում ստեղծելով նրանց օգնելու, խորհրդատվություններ անցկացնելու հարմարավետ պայմաններ ու հարթակներ:

Անդրադարձ եղավ նաև օտար լեզուների դասավանդման հարցին: Մագիստրոսական ծրագրերում ներառված օտար լեզուները պետք է դասավանդվեն այնպիսի մակարդակով, որ համապատասխանեն հետագայում ասպիրանտուրա դիմելու համար պահանջվող քննության պայմաններին:

Այնուհետև խոսքը ելույթների համար փոխանցվեց ներկաներին:

«Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր Հրաչիկ Միրզոյանը, անդրադառնալով կոռուպցիայի վերաբերյալ դեկանի թեկնածուի հնչեցրած մտքին, նշեց, որ այժմ այդ բառն օգտագործվում է մեխանիկորեն, քանի որ համալսարանում երկարատև տարիների աշխատանքի ընթացքում նա նման երևույթի ականատես չի եղել:

Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Էմիլիա Աթանեսյանը հետաքրքրվեց մագիստրոսական ծրագրերի փոփոխության հարցով, թե արդյոք ավելացվելու են նոր առարկաներ կամ ծրագրեր:

Հարցին ի պատասխան՝ Ալեքսան Բաղդասարյանը նշեց, որ փոփոխություններն անընդհատ են լինում, հիմնականում՝ նորույթների ներմուծման ճանապարհով։

Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը խոսեց գնահատման համակարգի վերանայման մասին, քանի որ եթե նախկինում ուսանողները միավոր էին վաստակում՝ դասերին ներկայանալով, ապա այդ փոփոխություններից հետո նրանք դադարել են հաճախել դասերին:



Մենուա Սողոմոնյանը հետաքրքրվեց, թե փիլիսոփայության հետ կապված ինչպիսի միջդիսցիպլինար մագիստրոսական ծրագրեր են հնարավոր: Իսկ հաշվետվողականության վերաբերյալ նա հարցրեց, թե ինչպես է կարգավորվում դրա չափելիությունը:

Ալեքսան Բաղդասարյանը հնչեցրեց տարբերակներ, որոնց թվում էր նաև բիզնես էթիկան: Հաշվետվությունները ներկայացվում են պարբերաբար հրավիրվող գիտխորհուրդների ժամանակ, բացի դրանից՝ ուսումնական յուրաքանչյուր ամիս ունի իր ծանրաբեռնվածությունը, և հընթացս այդ ամենը քննարկվում է:

Մենուա Սողոմոնյանի մյուս հարցը վերաբերում էր նրան, թե ինչպիսին են մասնագիտական որակավորումների նկարագրիչները:

Դեկանի թեկնածուն նշեց, որ դրանք կան՝ հաստատված պատկան մարմինների կողմից, և գործատուն հաճախ առաջնահերթություն է տալիս ոչ թե մասնագիտական հատկանիշներին, այլ մարդկային որակներին:



Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ խնդիրները ներհամալսարանական և արտահամալսարանական են։ Նա նշեց նաև, որ պետք է զարգացնել քննադատական մտածողությունը, տրամաբանությունն ուսանողների շրջանում, ինչպես նաև աջակցել դեկանին: Ըստ նրա՝ շատ կարևոր է մասնագետների մասնակցությունը հանրային կյանքին, նրանց դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ:

Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանն ընդգծեց, որ ֆակուլտետն առանձնանում է աշխատանքային առողջ մթնոլորտով, բոլորը բաց են առաջարկների և քննարկումների համար: Նա անդրադարձավ ազգային չափորոշիչների և հետազոտական հմտությունների զարգացման խնդիրներին: Ըստ նրա՝ դասախոսները հաճախ ստիպված են լինում իջեցնել պահանջների շեմը` ընդառաջ գնալով ուսանողներին, քանի որ վերջիններս չեն սիրում այդ ուղղությամբ աշխատել:



Հրանտ Ավանեսյանը ուշադրություն հրավիրեց ֆակուլտետի գործունեության միջազգայնացման հարցին։ Նա խոսեց նաև միասնականության մասին` նշելով, որ բարիդրացիական են հարաբերությունները, բայց միասնականության խնդիր կա։ Նա ասաց, որ չեն խրախուսվում ուսանողների կամավորական աշխատանքները. «Մեր մասնագիտության, ինչպես նաև սոցիալական մասնագիտությունների համար պարտադիր է կամավորական աշխատանքը»:

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մերի Ազիզյանը նշեց, որ կա նաև համագործակցության խնդիր: Նա հույս հայտնեց, որ կստեղծվեն թե՛ամառային դպրոցներ, թե՛ աշխատաժողովներ:

Մենուա Սողոմոնյանը նշեց, որ ընդհանուր տեսլականը հետազոտող համալսարան ունենալն է: Այդուհանդերձ, ավարտական աշխատանքի բավարար որակի ապահովումն ուսանողների դեպքում լուրջ խնդիր է։ Խոսելով արտագրությունների մասին՝ նա նշեց, որ պետք է վերանայել հիշել-գրելու մոդելը, որն այժմ իշխում է քննությունների ժամանակ: Բացի դրանից՝ կարիք կա ընդունելության ժամանակ սահմանել այնպիսի չափանիշներ, որ համալսարանը ստիպված չլինի ուսանողներին կրթել 0-ից: Վերանայման են ենթակա նաև օտար լեզուների դասավանդման մոտեցումները. կարիք կա դրանք առավել արդյունավետ դարձնելու:

«Փիլիսոփայության ֆակուլտետ ունենալն ազգի հասունության ցուցիչ է»,- ասաց Մենուա Սողոմոնյանը՝ անցում կատարելով կամավորական աշխատանքների համակարգման հնարավոր ուղիներին:



Շնորհակալություն հայտնելով նախկին պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանին կատարած տիտանական աշխատանքի համար՝ նա խոսեց ուսանողների ծանրաբեռնվածության մասին: Ըստ նրա՝ եթե ցանկություն կա խթանելու հետազոտական հմտությունները, ապա պետք է վերանայել ծանրաբեռնվածությունը, ինչը հնարավոր կլինի մոդուլների համակարգի ներդրմամբ։ Նա առաջարկեց դեկանի թեկնածուին մտածել այդ ուղղությամբ:

Ելույթներից հետո միաձայն քվեարկությամբ ընտրվեց հաշվիչ հանձնաժողով, որի նախագահն էր Սիլվա Պետրոսյանը, իսկ անդամներն էին Հովհաննես Հովհաննիսյանն ու Դավիթ Աքելյանը:



31 ներկաներից նիստին ներկա էին 29-ը: Քվեարկությանը մասնակցած 26 հոգին փակ, գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն կողմ ձայներով դեկանի պաշտոնում ընտրեցին Ալեքսան Բաղդասարյանին:

Մարի Ռաֆյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ վեց ուսանողներ արժանացել են ՏՏ բնագավառում կրթական մրցանակների

08.07.2025

Նախամաշտոցյան գրերի վարկածը՝ ԵՊՀ հետազոտողի ուսումնասիրության տիրույթում

08.07.2025

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի մեդալակիրներ

08.07.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է ՆԱՏՕ-ի ամառային դպրոցը

07.07.2025 - 07.15.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Բրյուսելի ազատ համալսարան, Բելգիա

07.03.2025 - 07.31.2025

Տեղեկատվական առցանց հանդիպում Ճապոնիայում ուսանելու վերաբերյալ

06.26.2025 - 07.10.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am