Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ՄՈՆՏԵՆԵԳՐՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՅՔԱՐԻ 93 ՕՐԸ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԿՈՐՑՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբեր 14, 2020 | 16:49
Հասարակություն

ՄՈՆՏԵՆԵԳՐՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՅՔԱՐԻ 93 ՕՐԸ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԿՈՐՑՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մոնտենեգրոն նորաստեղծ պետություն է, որը գտնվում է Հարավարևելյան Եվրոպայում և հայտնի է որպես ծովի ու ցամաքի հանդիպման ամենագեղեցիկ վայրն աշխարհում:
Autonomy-of-the-university-of-montenegro

Մոնտենեգրոյի ակադեմիական կյանքի պատմությունը սկսվում է 1974 թվականի ապրիլի 29-ին Մոնտենեգրոյի պետական համալսարանի հիմնադրմամբ, որը սկզբնական շրջանում կոչվում էր Տիտոգրադի համալսարան:

1992-ին համալսարանին տրվեց ներկայիս անվանումը՝ Մոնտենեգրոյի պետական համալսարան:

Մոնտենեգրոյի տարածքում գործում են երեք համալսարաններ՝ Մոնտենեգրոյի պետական, Դոնյա Գորիցա և Միջերկրական համալսարանները (Univerzitet Mediteran):

Եվրոպական համալսարանական ասոցիացիան (ԵՀԱ), նկարագրելով Մոնտենեգրոյի բարձրագույն կրթության կառավարումը, ներկայացնում է առաջին հերթին կառավարման խորհուրդը, որը համալսարանի գլխավոր կառավարման մարմինն է և որոշում է բուհի զարգացման ռազմավարությունը:

Համաձայն համալսարանի կանոնադրության՝ բուհի մասնագիտական մարմինը սենատն է, որը բաղկացած է ռեկտորից, պրոռեկտորներից, գիտական անձնակազմի և ուսանողների ներկայացուցիչներից:

Սենատի անդամների ընդհանուր թվի առնվազն 50%-ը պետք է կազմված լինի համալսարանի հիմնական դասախոսներից:

Համալսարանի կառավարման խորհուրդը 15 անդամ ունի և ձևավորվում է գիտական անձնակազմի, այլ աշխատակիցների, ուսանողների ու հիմնադրի ներկայացուցիչներից:

Հիմնադրի ներկայացուցիչները համալսարանի կառավարման խորհրդում կազմում են խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/3-ը:

Ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ պետությունն է նշանակում համալսարանի կառավարման խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/3-ին:

2017 թվականի մայիսին Մոնտենեգրոյի համալսարանում տեղի են ունենում ճակատագրական իրադարձություններ. պետությունը համալսարանում վերահսկման լծակներն ընդլայնելու անհաջող փորձ է կատարում:

Հետաքրքրական է, որ Մոնտենեգրոյի համալսարանում նմանօրինակ խմորումներ տեղի են ունեցել ոչ թե հիմնադրման տարիներին, այլ 2017-ին: Այլ կերպ ասած՝ քաղաքականությունը մուտք էր գործել համալսարան, երբ փաստարկներն ապարդյուն էին, երկխոսությունն՝ անհնար, իսկ քաղաքական կամքը՝ որոշիչ:

Հենց այդ տարի Մոնտենեգրոյի բուհական ինքնավարությունը ենթարկվում է լուրջ փորձության, որի արդյունքում ողջ համալսարանը 93 օր շարունակ պայքար էր մղում կորցրած ինքնավարությունը վերականգնելու և կառավարության միջամտությունը չեզոքացնելու համար:

Այս մասին է վկայում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հրապարակված «Ի պաշտպանություն Մոնտենեգրոյի պետական համալսարանի ինքնավարության» փաստաթղթերի ժողովածուն, որի հիմնական նպատակն էր համալսարանում տեղի ունեցածի մասին իրազեկել միջազգային հանրությանը: Հեղինակները նշում են, որ իրենց պարտքն են համարում ներկայացնել Մոնտենեգրոյի համալսարանի վերափոխման, քաղաքական բռնության, բռնարարների ու նաև բռնության դեմ պայքարողների պատմությունը:

Որպես երկամյա բարեփոխումների գործընթացի շարունակություն՝ Մոնտենեգրոյի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի խորհուրդն ընդունեց մի որոշում, ըստ որի՝ Բերանեի (Berane) բարձրագույն բժշկական դպրոցի ուսումնական ծրագիրը պետք է իրականացվեր Պոդգորիցայում (Podgorica), իսկ կլինիկական կենտրոնն օգտագործվեր որպես տեխնիկական բազա:

Բժշկական ֆակուլտետի առաջարկն ընդունվել է բուհի սենատի և ղեկավար հանձնաժողովի կողմից, այնուհետև այն ուղարկվել է Մոնտենեգրոյի բարձրագույն կրթության խորհրդին:

2017 թվականի մայիսի 10-ին Մոնտենեգրոյի բարձրագույն կրթության խորհուրդը ևս, հաշվի առնելով Փորձագետների միջազգային հանձնաժողովի դրական կարծիքը, ընդունեց Բժշկական ֆակուլտետի առաջարկը:

Մոնտենեգրոյի կառավարությունը, սակայն, անսպասելի որոշեց, որ Բարձրագույն բժշկական դպրոցը պետք է մնա Բերանեում:

Վարչապետ Դուսկո Մարկովիչի նախագահությամբ կայացած հանդիպման ժամանակ Բարձրագույն բժշկական դպրոցը Բերանեից Պոդգորիցա տեղափոխելու վերաբերյալ առաջարկը մերժվեց: Վարչապետը մերժումը պատճառաբանեց այն փաստով, որ համալսարանի նմանօրինակ պահանջը պատշաճ հիմնավորված չէ:

Վարչապետի այս հայտարարությունից հետո գրեթե 93 օր տևեց պայքարը: Այդ ընթացքում Մոնտենեգրոյի պետական համալսարանը փորձում էր հետ բերել համալսարանական ինքնուրույնությունը, պայքարել կառավարության որոշման դեմ՝ այն համարելով քաղաքական որոշում, որը խախտում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքը՝ անտեսելով եվրոպական կարգավորվող մասնագիտության պաշտոնական չափանիշները:

Տեղական և եվրոպական բազմաթիվ կրթական կառույցներ հանդես եկան Մոնտենեգրոյի պետական համալսարանին պաշտպանելու հայտարարություններով և կոչերով, որոնց, սակայն, կառավարությունն ուշադրություն չդարձրեց:

Մոնտենեգրոյի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը կազմակերպեց և իրականացրեց համալսարանի ռեկտորի՝ Ռադմիլա Վոյվոդիչի (Radmila Vojvodić) հեռացումը:

Քաղաքական հետապնդումը շարունակվեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի այն անդամների հեռացմամբ, որոնք սատարում էին գործող ռեկտորին:

Երկարատև քաշքշուկից հետո բուհի նոր ռեկտորը՝ Դանիլո Նիկոլիչը (Danilo Nikolic), Սահմանադրական դատարանից հետ վերցրեց կառավարության դեմ ներկայացրած համալսարանի հայցը, որում նշվում էր, որ կառավարությունը Բերանեի բարձրագույն բժշկական դպրոցի հարցը լուծելու ժամանակ խախտել է համալսարանի ինքնավարությունը:

Այս քայլը պատճառ դարձավ եվրոպական մի շարք կառույցների կողմից խիստ նկատողության, համագործակցությունների չեղարկման և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի զգալի մասի կորուստի, որոնք չհամաձայնվեցին, իրենց իսկ բնորոշմամբ, «քաղաքական» պատվեր կատարել: Ստեղծված իրավիճակն ազդեց նաև բուհի վարկանիշի վրա:

Համալսարանների վարկանիշների համաշխարհային կենտրոնի (Center for World University Rankings) հրապարակած՝ աշխարհի լավագույն բուհերի ցանկում, որտեղ ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներից 2 հազար բարձրագույն ուսումնական հաստատություններ (ի դեպ, նաև ԵՊՀ-ն), Մոնտենեգրոյի պետական համալսարանը բացակայում է:

Մոնտենեգրոյի պետական համալսարանի կրած ֆինանսական և դասախոսական կազմի կորուստները, ինչպես նաև միջազգային վարկանիշի անկումը ևս մեկ անգամ ապացուցում են, որ երբ պետությունը փորձում է խոչընդոտել բուհական ինքնավարությանը, հետևանքները կարող են անկանխատեսելի լինել համալսարանի թե՛ ներքին քաղաքականության, թե՛ արտաքին հեղինակության համար:

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Ամփոփելով կիսամյակային գործունեությունը․ տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստը

06.06.2025

Մեղվի փեթակից դեպի գիտական ամբիոն. ինչպես են ԵՊՀ գիտնականները բացահայտում միկրոբիոմի գաղտնիքները

06.06.2025

ԵՊՀ-ն ընդլայնում է գործակցությունը ԶՊՄԿ-ի հետ

05.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Սովորիր Իրաքում» նախաձեռնությունը

06.04.2025 - 06.30.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

05.26.2025 - 06.09.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

05.26.2025 - 06.01.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am