Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 2-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ
Մայիս 04, 2020 | 12:29
Հասարակություն

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 2-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ

Հետպատերազմյան տարիները համալսարանի համար բուռն զարգացման շրջան էր: Նոր թափ ստացան ուսումնագիտական աշխատանքներն ու մշակութային կյանքը: Ստեղծվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, բացվեցին նոր մասնագիտություններ ու մասնագիտացումներ: Աճում էր ուսանողների թիվը: Եթե 1946 թ. բուհն ուներ 1244 ուսանող, ապա 1951-ին ուսանողների թիվը հասնում է 2548-ի:
Development-of-YSU-after-World-War-II

1951 թ. համալսարանում կյանքի է կոչվել հեռակա, իսկ 1954-ին երեկոյան ուսուցումը: 1954 թ. Համամիութենական հեռակա իրավաբանական ինստիտուտի (Մոսկվա) երևանյան մասնաճյուղը միացվել է Երևանի պետական համալսարանին, որի հիման վրա Իրավաբանության ֆակուլտետում ստեղծվել են երկու նոր բաժիններ երեկոյան և հեռակա՝ հայկական և ռուսական մասնաճյուղերով:

 

1957 թ. համալսարանին է միացվել Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտը, որի հիման վրա ձևավորվել են Ռուսաց լեզվի և գրականության, ինչպես նաև արևմտաեվրոպական լեզուների և գրականության ֆակուլտետները: Դրանց են միացվել նաև ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի կազմում մինչ այդ գործող համանուն բաժինները: Սակայն 1962 թ. այդ ֆակուլտետները համալսարանից անջատվել և դրանց հիմքի վրա բացվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը, այնուհետև համալսարանի բանասիրության ֆակուլտետի կազմում վերականգնվել են ռուսաց լեզվի ու գրականության և ռոմանագերմանական լեզուների ու արտասահմանյան գրականության բաժինները:

 

1955 թ. հիմնվել է Տիեզերական ճառագայթների և միջուկային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիան (1963-ից Ռադիացիոն ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիա): 1957 թ. ԵՊՀ աստղադիտարանին կից կազմակերպվել է Երկրի արհեստական, ինչպես նաև տիեզերական արբանյակների դիտումների ու լուսանկարահանումների կայան, որտեղ կատարվել են միութենական ու միջազգային համատեղ հատուկ դիտարկումներ: Դրանց արդյունքները բարձր են գնահատվել ԽՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի կողմից:

 

 

1959 թ. հիմնադրվել են պոլիմերման պրոցեսների կինետիկայի և պոլիմերների ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրության և էլեկտրոնային հաշվիչ մեքենաների պրոբլեմային ԳՀ լաբորատորիաները: Վերջինը 1963 թ. միավորվել է ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի հետ և կազմավորվել է ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ միացյալ հաշվողական կենտրոնը: 1959 թ. է կազմակերպվել նաև կիսահաղորդիչ և էլեկտրատեխնիկական նյութերի ֆիզիկայի ԳՀ պրոբլեմային լաբորատորիան: 1960 թ. ԵՊՀ-ում հիմնադրվել է հանրապետությունում իր տեսակի մեջ եզակի առաջին բուհական թանգարանը:

 

1960 թ. համալսարանն ուներ 12 ֆակուլտետ, 58 ամբիոն, 400 դասախոս, 6000 ուսանող: Անհրաժեշտ էր էլ ավելի ընդլայնել նրա ուսումնանյութական և լաբորատոր բազան:

 

1953 թ. մարտին ԽՍՀՄ կառավարության որոշմամբ Երևանի Ե. Չարենց և Ա. Մռավյան (այժմ Ալեք Մանուկյան) փողոցների միջև ընկած 8 հա տարածքում սկսվել է ԵՊՀ համալիրի կառուցումը (ճարտարապետ Էդմոն Տիգրանյան), որը տևել է ավելի քան 17 տարի: Այն համալսարանի կարևորագույն ձեռքբերումներից էր:

 

1960-1970-ական թվականները Երևանի պետական համալսարանի համար աննախադեպ վերելքի ժամանակաշրջան էր: Գիտակրթական աշխատանքները նոր առաջընթաց էին ապրում: Ստեղծվում էին նոր ամբիոններ ու լաբորատորիաներ: Հաշվի առնելով օտարերկրյա ուսանողների թվաքանակի աճը՝ 1961 թ. կազմավորվում է արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետը, 1966 թ. բուհերի դասախոսական կազմի որակավորման, իսկ 1968-ին՝ ղեկավար աշխատողների ու մասնագետների տնտեսագիտական գիտելիքների բարձրացման ֆակուլտետները:

 

Կենսաբանության ֆակուլտետում 1963 թ. բացվում է ցիտոլոգիայի պրոբլեմային ԳՀ լաբորատորիան: Նույն թվականին ակադեմիկոս Մկրտիչ Տեր-Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է տեխնիկական կենսաքիմիայի ԳՀ լաբորատորիան, իսկ 1964-ին ֆիզիկայի ֆակուլտետում գործող ռենտգենյան հետազոտությունների և բյուրեղների ֆիզիկայի ԳՀ խմբերի միավորմամբ ստեղծվում է Պինդ մարմնի ֆիզիկայի պրոբլեմային ԳՀ լաբորատորիան, որը դառնում է ռենտգենյան հետազոտությունների առաջատար գիտական կենտրոնը Հայաստանում:

 

Կարևոր ձեռքբերում էր նաև 1969 թ. Հայագիտական հետազոտությունների լաբորատորիայի (հետագայում՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոն, այժմ՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ) հիմնումը:

 

Այս տարիներին ԵՊՀ-ում մեծ վերելք է ապրում նաև հրատարակչական գործը, լույս են տեսնում նոր պարբերականներ և մեծարժեք աշխատություններ:

 

Ուսումնագիտական աշխատանքներում, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքում ձեռք բերված նվաճումների համար 1967 թ. համալսարանն արժանացել է ՀԿԿ Կենտկոմի, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի Հոբելյանական հուշադրոշի, իսկ 1970-ին՝ Լենինյան պատվոգրի:

 

1970 թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բարձրորակ մասնագետների պատրաստման ասպարեզում ունեցած վաստակի և գիտական հետազոտությունների զարգացման գործում ձեռք բերած նվաճումների համար Երևանի պետական համալսարանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և վերանվանվել Երևանի աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարան:

 

 

1970 թ. համալսարանն ուներ 12 ֆակուլտետ, 80 ամբիոն, 900 դասախոս, այդ թվում՝ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԱ 30 իսկական և թղթակից անդամ, գիտությունների 88 դոկտոր ու պրոֆեսոր, 320 թեկնածու ու դոցենտ, 180-ից ավելի գիտաշխատող, ավելի քան 1300 ուսումնաօժանդակ աշխատող: 12 հազար ուսանող գիտելիքներ էր ստանում 50 մասնագիտությամբ և շուրջ 100 մասնագիտացմամբ:

 

Մայր բուհի 50-ամյակի նախաշեմին կենտրոնական մասնաշենքի նախասրահում ի նշան երախտագիտության տեղադրվեցին համալսարանի երախտավորներ Հակոբ Մանանդյանի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Լեոյի, Վահան Արծրունու և Ստեփան Ղամբարյանի բրոնզաձույլ կիսանդրիները: Հետագայում այս շարքը լրացրին Նիկոլ Աղբալյանի, Յուրի Ղամբարյանի, Գարեգին Հովսեփյանի, Աշխարհբեկ Քալանթարի, Աշոտ Հովհաննիսյանի, Գրիգոր Չուբարյանի, Գրիգոր Ղափանցյանի, Վիկտոր Համբարձումյանի, Գևորգ Ջահուկյանի, Էդուարդ Աղայանի, Արտաշես Շահինյանի, Գուրգեն Սահակյանի, Նորայր Սիսակյանի, Գրիգոր Գուրզադյանի կիսանդրիները, որոնք խորհրդանշում են ականավոր գիտնականների ու մանկավարժների դերը համալսարանի հիմնադրման, կայացման և համալսարանական գիտության զարգացման գործում:

 

Համալսարանը կրթության ու գիտության ասպարեզում շարունակում էր իր հաղթարշավը: Տարեցտարի ավելանում էր ուսանողների թիվը, ստեղծվում էին նոր ամբիոններ ու ԳՀ լաբորատորիաներ, հրատարակվում արժեքավոր գիտական ուսումնասիրություններ ու դասագրքեր:

 

1976-ին Բանասիրության ֆակուլտետում գործող Մանկավարժության և հոգեբանության համահամալսարանական ամբիոնի հիման վրա ստեղծվեցին Մանկավարժության և Հոգեբանության ամբիոնները: Վերջինի վարիչ հոգեբան, պրոֆ. Հովսեփ Թութունջյանի ջանքերով 1979 թ. հիմնադրվեց Ինժեներական հոգեբանության պրոբլեմային լաբորատորիան:

 

ԵՊՀ գիտահետազոտական մասին կից գործում էին Գիտատեխնիկական ինֆորմացիայի և Պատենտալիցենզային բաժինները, տարբեր ֆակուլտետներում ձևավորվել էին շուրջ մեկուկես տասնյակ պրոբլեմային և ճյուղային լաբորատորիաներ, գործում էին գիտահետազոտական մի շարք խմբեր:

 

Երևանի պետական համալսարանը ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և բարձրագույն կրթության մինիստրության 1978 թ. ապրիլի 6-ի որոշմամբ դասվել է Խորհրդային Միության 70 առաջատար բուհերի շարքը:

 

 

Համալսարանն իր գոյության 60 տարում երկրին տվել էր 40 հազար շրջանավարտ, որոնցից 50-ը դարձան ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիաների իսկական և թղթակից անդամներ, իսկ ավելի քան 2000-ն արժանացան գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճանի:

 

Պետությունն ըստ արժանվույն գնահատելով ԵՊՀ մանկավարժների ու գիտնականների աշխատանքը՝ նրանցից շատերին արժանացրել է պետական ու կառավարական բարձր պարգևների՝ մեդալների ու շքանշանների: 1960-1990-ականներին համալսարանական շուրջ 100 գիտնականի շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Շատերն էլ դարձան ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիրներ:

 

Մինչև 1989 թ. ընդունված էր այն տեսակետը, որ Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է խորհրդային կարգերի օրոք՝ 1920 թ. դեկտեմբերի 17-ին: Սակայն 1989 թ. մայիսի 15-ին կայացած հոբելյանական գիտական նստաշրջանում հնչած զեկուցումների, արխիվային փաստաթղթերի, մամուլի հրապարակումների նաև ժամանակակիցների հիշողությունների հիման վրա վերջնականապես հաստատվեց պատմական այն ճշմարտությունը, որ Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության նախարարների խորհրդի 1919 թ. մայիսի 16-ին ընդունած օրենքով: 

                                               

ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվ. պատմության թանգարանի

տնօրեն  Հեղինե Գասպարյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Դիվանագիտության տեսություն ու արվեստ․ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի քննարկումը ԵՊՀ-ում

04.06.2025

Արտաքին քաղաքական թեմաներով հետազոտական աշխատանքներ, օտարազգի նոր ընկերներ և ունեցածի վերարժևորում. ԵՊՀ ուսանողը՝ Զալցբուրգի...

03.06.2025

ԵՊՀ-ում բացվեց Օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոն․ ՀՀ վարչապետը ծանոթացավ համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին

03.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Սովորիր Իրաքում» նախաձեռնությունը

06.04.2025 - 06.30.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

05.26.2025 - 06.09.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

05.26.2025 - 06.01.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am