Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ՄԵԶ ԹԱՂԵՑԻՆ, ԲԱՅՑ ՉԳԻՏԵԻՆ, ՈՐ ՄԵՆՔ ՍԵՐՄԵՐ ԵՆՔ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբեր 10, 2021 | 12:12
Հասարակություն

«ՄԵԶ ԹԱՂԵՑԻՆ, ԲԱՅՑ ՉԳԻՏԵԻՆ, ՈՐ ՄԵՆՔ ՍԵՐՄԵՐ ԵՆՔ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի մրցանակաբաշխության արարողությունը, որը կազմակերպել էր «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ միասին:
Educational-award-ceremony-at-YSU

Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, ֆակուլտետի դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև զոհված համալսարանականների հարազատները:

Ցերեկույթը մեկնարկեց ԶՈՒ հոգևոր առաջնության գնդերեց, քահանա Տեր Վարազդատ Նաջարյանի տերունական աղոթքով, որից հետո մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված համալսարանականների հիշատակը: ԵՊՀ հիմներգից հետո Մշակույթի կենտրոնի երգչախումբը կատարեց Առնո Բաբաջանյանի «Տղերք, որոնք չկան» երգը:

«Մեր եղբայրների ու ուսանողների հիշատակին նվիրված միջոցառումները շարունակական բնույթ են կրում ԵՊՀ-ում: Մեզնից յուրաքանչյուրն իրականում ամեն օր իր ուսերին զգում է այն բեռն ու ծանրությունը, պատասխանատվության զգացումը, որ ունենք զոհված տղաների հանդեպ: Նրանք զոհվել են, որ մենք ապրենք: Ուսանողներին մեկ անգամ չէ, որ ասել եմ. տղերքը զոհվեցին, որպեսզի դուք սովորեք, կրթվեք ու շարունակեք նրանց կիսատ թողած գործը: Դուք պետք է ձեր պարտքը տաք կրթվելով: Ազգային միասնականության միակ ճանապարհը կրթությունն ու բարեկրթությունն են, որոնք լրացնում են միմյանց: Ողջունում եմ այս հրաշալի նախաձեռնության հեղինակներին և իրականացնողներին»,- նշեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և ընդգծեց եզդիական համայնքի՝ ծրագրում ներգրավվածության կարևորության փաստը:

Ողջույնի խոսք ասաց և ծրագրի ստեղծման նախապատմությունն ու այլ մանրամասներ ներկայացրեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը. «Խոնարհվում եմ մեր հերոսների ծնողների առջև: Դուք կարողացել եք այնպիսի հայ մարդ ու անհատ դաստիարակել, որը գիտակցաբար նվիրել է իր կյանքը հայրենիքին ու մեզնից յուրաքանչյուրին: Այո՛, նրանք սերմեր էին, որոնք դեռ պետք է ծլարձակեն ու ազդարարեն նոր կյանքի սկիզբը, մեր հավատը, հույսը և փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ: 44-օրյա պատերազմի ժամանակ մենք կորցրինք մեր տղաներին, բայց նրանց անունը սգով չպետք է հիշենք: Մեր հերոսների անվան կրթաթոշակներ ստացողները մեծ պարտավորություն ունեն, պետք է պատվով տանեն այդ բեռը: Հարկ է նշել, որ այս ծրագիրը դոմինոյի էֆեկտով տարածվում է, և մենք այսօր արդեն նոր կրթաթոշակների հայտեր ունենք»:

Արմինե Պետրոսյանը ներկայացրեց բոլոր այն տղաներին, որոնց անվամբ կրթաթոշակներ են սահմանվել:

Ողջույնի ու երախտիքի խոսք ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սայիդ Ավդալյանը, որն ընդգծեց, որ հայ ու եզդի ժողովուրդները եղբայրական կռիվ են տվել ու շարունակում են պայքարել. «Պատմական բազում փաստեր կան, որ եզդի ու հայ ժողովուրդներն ուս ուսի են պայքարել ոսոխի դեմ: Սա մեր հողն ու ջուրն է, և մենք նույնպես պարտավոր ենք պաշտպանել այն: Շնորհակալ եմ, որ եզդիների սխրանքներն ու անձնվիրաբար պայքարը գնահատվում է»:

Հավելենք, որ ԵՊՀ արևելագիտության և հայ բանասիրության ֆակուլտետներում «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի մրցանակը կրկնապատկել է «Գուրգեն Մելիքյանի» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը։

«Մեր հերոս տղաները չփախան, նրանք հերոսաբար կռվեցին ու ընկան հերոսի մահով, որպեսզի մենք ապրենք: Հնուց եկած ճշմարտություն կա. մեր նախնիների մասունքներն ուժ են տալիս մեզ, և տղաների մասունքներն էլ այսօր մեզ են ուժ տալիս՝ ապրելու ու շարունակելու նրանց գործը: Շնորհակալ եմ ծնողներին, որ մեզ ու հայրենիքի համար այսպիսի տղաներ եք դաստիրակել, ձեր տան շունչն է, որ նրանց ուժ է տվել կռվելու, այլ ոչ թե փախչելու համար: Վստահ եղեք՝ մեր հիմնադրամը սիրով է աջակցում ծրագրին»,- ընդգծեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը և հավելեց, որ եզդիական համայնքին խնդրել է հինգ ուսանողների անուններ տրամադրել՝ հետագայում նրանց վարձավճարները փոխհատուցելու համար:  

«Այս ծրագիրը շատ կարևոր ու պարտավորեցնող է: ԵՊՀ մշակույթի կենտրոնը հանձն է առել կազմակերպել կրթաթոշակների հանձնման արարողությունը և ապահովել մշակութային հատվածը, առանց որի, անկասկած, հնարավոր չէ պատկերացնել նմանաբնույթ միջոցառումը: Եվ այսօր մենք հավաքվել ենք ոգեկոչելու ու փառաբանելու մեր հերոսներին, որոնք չխնայեցինք իրենց կյանքը, որպեսզի Հայաստանն ու հայ մարդն ապրի և արարի իր հողում»,- նշեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

Նշենք, որ բարեգործական հիմնադրամի ծրագրով ԵՊՀ՝ առայժմ 5 ֆակուլտետներում սահմանված կրթամրցանակներ են շնորհվել նախօրոք հայտարարված մրցույթին մասնակցած և հաղթած ուսանողներին։ Համատեղ ծրագրի նպատակն է հավերժացնել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տաղանդավոր երիտասարդների հիշատակը, նպաստել կրթության և գիտության առաջընթացին:

Այս կիսամյակ կրթամրցանակներ են հաստատվել հետևյալ ֆակուլտետներում․

  1. Հայ  բանասիրության ֆակուլտետ - Վարդան Ամալյանի անվան կրթամրցանակ (հովանավոր՝ բեռլինահայ տիկնանց խումբ), կրթամրցանակակիր՝ Հայկ Սիրունյան, խրախուսական մրցանակակիրներ՝ Արևիկ Խամոյան, Գոհար Օհանջանյան, Էլեն Գրիգորյան, Իննա Ստեֆանյան, Լուսինե Ղազարյան և Վարդուհի Բարսեղյան:
  1. Պատմության  ֆակուլտետի հնագիտության բաժին – Վահագն Թումասյանի անվան կրթամրցանակ (հովանավորներ՝ Զապէլ Փեշտիմալճիան և Էլիան Գապարաճիան, Փարիզ), կրթամրցանակակիր՝ Աստղիկ Արզումանյան:
  1. Ֆիզիկայի ֆակուլտետ – Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակ (հովանավոր՝ Զեյթունյան-Մորիյո-Վիկտորիա ընտանիք, Բեռլին), կրթամրցանակակիրներ՝ Անահիտ Պետրոսյան և Արզուն Գևորգյան:
  2. Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ – Ռուբեն Համբարձումյանի անվան կրթամրցանակ (հովանավոր՝ «Crumbs» հացթուխարան, Երևան), կրթամրցանակակիր՝ Մնացական Մարգարյան:
  3. Արևելագիտության ֆակուլտետ – հերոս եզդիների հիշատակին նվիրված կրթամրցանակ (հովանավոր՝ դոկտոր Անահիտ Տեր-Ստեփանյան, Նյու-Հևն, ԱՄՆ), կրթամրցանակակիրներ՝ Աննա Միրզոյան, Գայանե Ճաղարյան և Վիոլետա Գևորգյան, խրախուսական մրցանակակիրներ՝ Տաթև Դունամալյան, Ապրես Զոհրաբյան և Մաքսիմ Դարվեշյան։

Մրցանակաբաշխության ընթացքում գեղեցիկ ելույթ ունեցան նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգիչները, պարային համույթը և երգչախումբը:

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ ուսանողների հետ հանդիպեց ֆրանսահայ փիլիսոփա Մարկ Նշանեանը

17.06.2025

«Կարասի մեջ մարդկանց հուղարկավորել են կծկված` հավատալով, որ ինչ դիրքով մարդը լույս աշխարհ է եկել, այնպես էլ պետք է վերածնվի...

17.06.2025

ԵՊՀ իրանագետները` Կոպենհագենում. փորձի փոխանակում գիտելիքի և մշակույթի շուրջ

16.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագրի հայտադիմումների ընդունումը սկսվել է

06.16.2025 - 06.30.2025

Ամառային դպրոցի ընդունելություն ԵՊՀ Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցում

06.16.2025 - 06.27.2025

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար դիմում ներկայացրած հավակնորդների անվանացանկ

06.12.2025 - 06.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am