Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ԵՊՀ-ԻՑ ՈՉԻՆՉ ԿԱԽՎԱԾ ՉԷ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Փետրվար 27, 2019 | 18:35
Հասարակություն

«ԵՊՀ-ԻՑ ՈՉԻՆՉ ԿԱԽՎԱԾ ՉԷ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գրեթե մեկ ամիս է, ինչ ԵՊՀ աշխատակիցները չունեն բժշկական ապահովագրություն:
Explanations-in-relation-to-medical-insurance

Արդեն շուրջ երկու տարի է, ինչ ԵՊՀ-ում գործում է բժշկական ապահովագրության փաթեթ: Երկու տարի անընդմեջ օրենքի պահանջներին համապատասխան ԵՊՀ-ն հայտարարել է մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որի հետ էլ ԵՊՀ-ն կնքել է պայմանագիր: Այս տարվա փաթեթի ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, որից հետո ԵՊՀ-ն իր աշխատողների ապահովագրությունն անխափան շարունակելու նպատակով  «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության հետ եկել է ընդհանուր հայտարարի և բժշկական ապահովագրության փաթեթի ժամկետը երկարացրել մինչև 2019 թվականի հունվարի  31-ը՝ մինչ նոր մրցույթ հայտարարելը: Սակայն արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ մրցույթ չի հայտարարվել: Հաշվի առնելով ԵՊՀ աշխատակիցների դժգոհությունները՝ փորձել ենք պարզաբանումներ ստանալ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանից և ԵՊՀ գնումների պլանավորման և պահեստավորման վարչության գնումների գլխավոր մասնագետ Ալլա Մակարյանից:

- Պարո՛ն Ավետիսյան, արդեն մեկ ամիս է ԵՊՀ աշխատակիցները չունեն բժշկական ապահովագրություն: Ինչո՞ւ:  

-  Ինչպես գիտեք, հունվարի 31-ին ավարտվել է ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը: Մինչև այժմ նոր մրցույթ չի հայտարարվել՝ ԵՊՀ աշխատակիցներին թողնելով առանց բժշկական ապահովագրության: Դժգոհությունները շատ են: Օրական 10-15 զանգ ենք ստանում այս թեմայի առնչությամբ: Կան աշխատակիցներ, որ անձամբ գալիս են ճշտելու, թե ինչու չի գործում բժշկական ապահովագրությունը: Բողոքները և վրդովմունքներն արդարացի են, քանի որ կան աշխատակիցներ, որոնք պլանավորել էին այս տարվա սկզբին վիրահատվել, իսկ այժմ չի ստացվում: Աշխատակիցներ էլ կան, որոնք վիրահատվել են՝ մտածելով, որ ապահովագրությունը շարունակվելու է և ստիպված են եղել վճարել սեփական միջոցներով: Արհեստակցական կազմակերպությունն, իհարկե, իր ունեցած հնարավորությունների շրջանակում հատուցել կամ աջակցել է նրանց, բայց դա շատ քիչ է եղել, որովհետև մեր միջոցներն էլ շատ չեն: Թե ինչու չի հայտարարվում նոր մրցույթ, չեմ կարող ասել: Միայն կարող եմ փաստել, որ որպես Արհեստակցական կազմակերպության նախագահ՝ ես հանդես եմ եկել գրավոր առաջարկությամբ՝  նախ նշելով, որ անպայման պետք է երկարացնել պայմանագիրը կամ նոր մրցույթ հայտարարել, ապա նաև մեկ այլ գրավոր փաստաթղթով առաջարկել եմ ապահովագրության փաթեթում ներառել այն ծառայությունները, որոնք եղել են նախկինում, և ավելացնել նորերը:

- Ի՞նչ ծառայությունների մասին է խոսքը:  Ի՞նչ եք առաջարկել Դուք:

- Փաթեթում ներառված են լինում բժշկական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են անհապաղ բուժօգնությունները, պլանային վիրահատությունները, ինչպես նաև տարեկան կանխարգելիչ հետազոտությունը, ՀՀ կառավարության կողմից սահմանված պարտադիր ֆլյուրոգրաֆիայի ստուգումները և նմանատիպ այլ ծառայություններ, որոնցից մեր աշխատակիցները շատ գոհ են: Առաջին տարում, երբ ձեռք բերեցինք առողջապահության ապահովագրության փաթեթը, պլանային վիրահատությունը նախատեսված չէր: Այդ ընթացքում եղան դժգոհություններ, ես էլ իմ կողմից առաջարկեցի ռեկտորին հաջորդիվ անպայման ներառել նաև այդ ծառայությունը: Առաջարկությունն ընդունվեց: Անցած տարվա ողջ ընթացքում մեր կոլեկտիվն օգտվեց այդ ծառայությունից, ստացանք դրական արձագանքներ: Բացի դրանից՝ առողջապահության ապահովագրություն ունենալու առաջին տարում փաթեթի մեջ ներառված էին տարեկան կանխարգելիչ այնպիսի հետազոտություններ, որոնք հաջորդ տարի դուրս եկան, որովհետև ներառվեց պլանային վիրահատություններից օգտվելու հնարավորությունը: Ճիշտ է, դժգոհությունների մեծ ալիքի ներքո դրանք նորից ներառվեցին փաթեթի մեջ, բայց մենք առաջարկեցինք, որ այդ ծառայություններն անպայման նշվեն տարեկան կանխարգելիչ հետազոտությունների ցանկում: Դրանցից էին, օրինակ, որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), կանանց համար գինեկոլոգի խորհրդատվություն կամ տղամարդկանց համար ուռոլոգի խորհրդատվություն, արյան ընդհանուր քննություն լեյկոբանաձևով, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, բժշկի նշանակման դեպքում` մամոգրաֆիական հետազոտություն և այլն:

- Պարո՛ն Ավետիսյան, ո՞վքեր են օգտվել բժշկական ապահովագրության այդ ծառայություններից:

- Բժշկական ապահովագրությունից օգտվելու հնարավորությունը տրված է եղել ԵՊՀ հիմնական բոլոր աշխատողներին: Չեն օգտվում միայն ժամավճարով արտաքին համատեղողները:

- Ինչպե՞ս եք տեսնում խնդրի հանգուցալուծումը:

- Այս իրավիճակից ելք կլինի, երբ նոր մրցույթ հայտարարվի, պարզ դառնա, թե որ կազմակերպությունն է իրականացնելու ԵՊՀ աշխատակիցների բժշկական ապահովագրությունը: Եթե գործընթացը շատ երկարի, դժգոհություններն ավելի են շատանալու: Կարծում եմ՝ այս հարցը շատ արագ լուծում պետք է ստանա:

- Տիկի՛ն Մակարյան, ինչո՞ւ ԵՊՀ-ում ներկայումս չի գործում բժշկական ապահովագրության փաթեթ:

- Բժշկական ապահովագրության ծառայություն ԵՊՀ-ում ներկայումս չի իրականացվում, քանի որ Ֆինանսների նախարարության կողմից կարգավորվող համակարգն այժմ գտնվում է վերազինման փուլում: Այսինքն՝ առհասարակ համակարգը ոչ մի ընթացակարգի պարագայում չենք կարող կիրառել:

- Գործընթացի ձգձգումը շատերը կապում են «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միջև ընթացող դատական գործընթացների հետ: Դրանք իսկապե՞ս ազդում են:

- Դատական գործընթացներն իրականում խոչընդոտ չէին բժշկական ապահովագրության ծառայությունը շարունակելու համար: Ավելի մեծ խնդիր առաջացրեց փաթեթի մեջ նոր ծառայությունների ավելացումը, որոնց «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը չհամաձայնվեց,  ինչն էլ ենթադրեց հավելյալ ծախսեր: Այդ ժամանակ որոշում կայացվեց էլեկտրոնային աճուրդ իրականացնել:

- Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ԵՊՀ-ից  ոչինչ կախված չէ:

- Միանշանակ այո՛, քանի որ տեխնիկական բնութագիրը, վերջնական փաթեթն արդեն մշակված են: Սպասում ենք Ֆինանսների նախարարության կողմից կարգավորվող համակարգի գործարկմանը:

Քնար Միսակյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Արցախյան ավանդազրույցների գրառում․ գիտական ծրագրի շրջանակում ստեղծվել է էլեկտրոնային շտեմարան

07.07.2025

ԵՊՀ ՈՒԳԸ «Սոցքեմփ» ոչ ֆորմալ կոնֆերանսը նշել է հոբելյանական տասնամյակը

04.07.2025

«Երևանում կմշակվեն տվյալահենք մոդելներ՝ «խելացի» քաղաքաշինության և քաղաքային միջավայրի զարգացման համար». ԵՊՀ հետազոտող Արտակ...

04.07.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է ՆԱՏՕ-ի ամառային դպրոցը

07.07.2025 - 07.15.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Բրյուսելի ազատ համալսարան, Բելգիա

07.03.2025 - 07.31.2025

Տեղեկատվական առցանց հանդիպում Ճապոնիայում ուսանելու վերաբերյալ

06.26.2025 - 07.10.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am