Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՏԱՐԻՆԵՐՆ ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ ԵՆ ԹՈՂՆՈՒՄ՝ ՈՒՍԱՆՈՂԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՎ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Նոյեմբեր 13, 2021 | 12:19
Ուսանողական

«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՏԱՐԻՆԵՐՆ ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ ԵՆ ԹՈՂՆՈՒՄ՝ ՈՒՍԱՆՈՂԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՎ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գևորգ Բարսեղյանը սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Ուսմանը զուգահեռ նա գործունեություն է ծավալել իրավաբանական տարբեր կառույցներում, այժմ էլ աշխատում է պետական կառավարման համակարգում: Գևորգը եղել է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը, ունի 20-ից ավելի տպագրված գիտական հոդված և ցանկանում է իր խոսքն ասել նաև գիտության ոլորտում: Իր առջև նորանոր նպատակներ սահմանող ուսանողն ընկերների հետ վերջերս ստեղծել է հասարակական կազմակերպություն, որի միջոցով Հայաստանի և Արցախի դպրոցներում կազմակերպելու են իրավական դասընթացներ։ Գևորգը սիրով համաձայնել է պատասխանել մեր հարցերին:
Interview-with-Gevorg-Barseghyan-student-of-YSU

- Գևո՛րգ, ե՞րբ հասկացաք, որ ցանկանում եք իրավաբան դառնալ: Որևէ իրադարձություն ազդե՞լ է Ձեր ընտրության վրա:

- Դպրոցական տարիներին, երբ սովորում էի 6-րդ կամ 7-րդ դասարանում, ինձ մեծապես գրավել էր դատավորի՝ ֆիլմերից հայտնի սև և ազդեցիկ համազգեստը՝ պատմուճանը: Արդեն 9-րդ կամ 10-րդ դասարանում, երբ սկսեցինք ուսումնասիրել «Հասարակագիտություն» առարկան, ես պարզապես սկսեցի սիրել այն: Իսկ իրավաբանի մասնագիտության ընտրության հարցում մեծ է եղել մայրիկիս և մորաքրոջս դերակատարումը:

- Ինչո՞ւ որոշեցիք իրավաբանի կրթությունը ստանալ հենց ԵՊՀ-ում: 

- Մանուկ հասակում մայրիկիս հետ հաճախ էինք զբոսնում ԵՊՀ-ի այգում: Հավանաբար հենց այդ ժամանակ էլ ծնվել է համալսարանի հանդեպ իմ մեծ սերը:  Համեմատաբար ավելի հասուն տարիքում որոշեցի, որ պետք է սովորեմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ինչի կապակցությամբ միայն ուրախ եմ:

- Դուք ինչպե՞ս կսահմանեք իրավունքը: Ինչո՞ւ է այն կարևոր:

- Իրավունքը հասարակության ինստիտուցիոնալ կարգի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որը՝ որպես սոցիալական կյանքում հարաբերությունների կարգավորման պիտոյական ձև, ստեղծում է մարդկային հարաբերությունների փաստացի ձևեր, որոնք կազմում են իրավական իրականությունը։ Սա մի նոր իրականություն է, որ ածանցված է իրավունքի իրականությունից։

- Հիշո՞ւմ եք ուսանողական առաջին տարիները: Ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել այդ շրջանում:

- Այո՛, հիշում եմ: Խնդիրներ, որպես այդպիսիք, իրականում չեն եղել: Եղել են դժվարություններ՝ պայմանավորված նոր, անծանոթ, որակապես այլ միջավայրում հայտնվելու հանգամանքով: Բնականաբար դրանք ինտեգրման արդյունքում հաղթահարվել են: Այդ հարցում մեծ են եղել նաև ֆակուլտետի դասախոսների ներդրումն ու կատարած աշխատանքը: Առհասարակ, համալսարանական անփոխարինելի տարիներն անջնջելի հետք են թողնում՝ ուսանողին նախապատրաստելով կյանքի տարբեր մարտահրավերներին:

- Իսկ առհասարակ ինչպե՞ս կբնութագրեք ուսանողական կյանքը ԵՊՀ-ում: Ինչպիսի՞նն է այն:

- Իմ գնահատմամբ, ԵՊՀ-ում ուսանողական կյանքը բավականին ակտիվ է: Բուհում գործում են Ուսանողական գիտական ընկերությունը և Ուսանողական խորհուրդը, որոնք ապահովում են ուսանողների արտալսարանային հարուստ և բազմազան առօրյան: Դրանք տրամադրում են հարթակներ՝ կյանքի կոչելու նախաձեռնությունները, ծրագրերն ու միջոցառումները: Ի դեպ, վերջերս ՈՒԳԸ-Ն կազմակերպել էր միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը, ինչը ևս վկայում է ուսանողական կյանքի ակտիվության մասին:

- Գևո՛րգ, Դուք եղել եք Ձեր ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը: Կպատմե՞ք այդ փորձառության մասին: Ի՞նչ հնարավորություններ են Ձեզ ընձեռվել:

  

- ՈՒԳԸ-ին սկսել եմ անդամակցել 2019 թվականի փետրվարից: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ եմ ընտրվել 2021 թվականի փետրվարին: Գիտության ոլորտում առաջին քայլերս կատարել եմ հենց այս կառույցում: Որպես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ՝ գործունեություն ծավալելիս ձեռք եմ բերել անձնակազմի հետ աշխատելու, աշխատանքի բաժանում կատարելու, համակարգելու հմտություններ: Բացի դրանից՝ մեծ պատիվ ու պատասխանատվություն է, երբ քո աշխատանքով փոքր-ինչ նպաստում ես ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը: Ի պաշտոնե եղել եմ նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, ինչը մեծագույն պատիվ է ինձ համար:

- Խոսենք ֆակուլտետի մատուցած կրթական ծառայության մասին: Ինչպե՞ս կգնահատեք այն:

- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Հայաստանի կրթական կայացած հաստատություններից է։ Այն իրականացնում է կրթական ծրագրեր, որոնք ներառում են հետազոտական բաղադրիչ, ինչն էլ ուսումնառությունը դարձնում է հետազոտամետ:

Ֆակուլտետում ստացած կրթությունն ուսանողների շրջանում ձևավորում է համակարգային մտածողություն, ինչն իրավաբանի համար չափազանց կարևոր է:

Պայմանավորված հասարակական հարաբերությունների պերմանենտ բնույթով՝ ֆակուլտետը արտասահմանյան լավագույն փորձի հաշվառմամբ մշտապես վերամշակում է առկա կրթական ծրագրերը, մշակում նորերը, ինչի արդյունքում էլ պատրաստում է հանրապետության լավագույն իրավաբաններին:

Գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ուսանողների համար ֆակուլտետը ստեղծում է նպաստավոր բոլոր պայմանները, դասախոսներն էլ միշտ պատրաստակամ են օժանդակելու այս հարցում։ Նաև այս հանգամանքի շնորհիվ է, որ այժմ ունեմ ԲՈԿ-ի համար ընդունելի գիտական պարբերականներում քսանից ավելի տպագրված գիտական հոդված։

- Կրթություն ստանալուն զուգահեռ Դուք աշխատանքային գործունեություն եք ծավալել նաև իրավաբանական տարբեր կառույցներում: Այժմ էլ աշխատում եք պետական կառավարման համակարգում: Դժվար չէ՞ ուսումը համատեղել աշխատանքի հետ:

- Ֆակուլտետի օժանդակությամբ կրթությանը զուգահեռ մասնագիտական պրակտիկա եմ անցել Վճռաբեկ դատարանում, Գլխավոր դատախազությունում, Երևան քաղաքի դատախազությունում, Արդարադատության նախարարությունում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։ Շուրջ մեկ տարի աշխատել եմ ՀՀ արդարադատության ակադեմիայում։ Ներկայումս զբաղեցնում եմ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտի պաշտոնը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե դժվար չէ՞ արդյոք ուսմանը զուգահեռ աշխատել, պետք է ասեմ, որ գուցե ֆիզիկապես դժվար է, սակայն մասնագիտական առումով՝ ոչ. ֆակուլտետում ստացած իրապես որակյալ կրթության շնորհիվ մասնագիտական տեսանկյունից դժվարություններ գրեթե չեն լինում։ Այժմ աշխատում եմ մագիստրոսական թեզի վրա, իսկ ներկայիս աշխատանքս օգնում է հետազոտություն կատարելու հարցում։

- Գևո՛րգ, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

- Ծրագրեր շատ կան։ Դրանց շարքում ամենակարևորներից է հանրապետությունում աշակերտների շրջանում իրավական կրթության իրականացումը։ Օրերս ընկերներով հիմնադրել ենք հասարակական կազմակերպություն՝ «Իրավական ասպեկտ» անունով։ ՀԿ-ի միջոցով Հայաստանի և Արցախի դպրոցներում իրականացնելու ենք իրավական դասընթացներ։

- Իսկ ի՞նչ երազանքներ ունեք:

- Երազանքներով չեմ ապրում։ Իմ կյանքում ունեմ հստակ նպատակներ, որոնց նվաճման ուղղությամբ անում եմ առավելագույնը։ Այս պահին նպատակներից ամենակարևորը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա ընդունվելն է, ավելի երկարաժամկետ հեռանկարում՝ կայացած գիտնական դառնալը, կարիերայում առաջընթաց գրանցելն ու նոր բարձունքներ նվաճելը։

-Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր դեռ նոր պետք է ընդունվեն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ:

- Նրանց, ովքեր որոշել են որպես մասնագիտություն և առաքելություն ընտրել իրավագիտությունը, խորհուրդ կտամ միանշանակ ընտրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ Սովորելով Մայր բուհի հնագույն և կրթական ու գիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետում՝ դուք հնարավորություն կունենաք ստանալու որակյալ կրթություն, ապագայում ունենալու հեղինակավոր աշխատանք։

Քնար Միսակյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Ամփոփվեց «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ը. պարգևատրվեցին լավագույնները

27.05.2025

Միջազգային նոր համագործակցություն. ուրվագծվել են ԵՊՀ-ի և Դուբայի Մուրդոխի համալսարանի փոխգործակցության ուղիները

27.05.2025

ԵՊՀ-ում հյուրընկալվեց Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղարը

27.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

05.26.2025 - 06.09.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

05.26.2025 - 06.01.2025

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցութային ընտրություն հայտարարելու մասին

05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am