Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽԱՆԴՈՏ Է ԵՎ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՅԱՆ
Հունիս 05, 2020 | 15:43
Հասարակություն

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽԱՆԴՈՏ Է ԵՎ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՅԱՆ

«Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի 2020 թ. ֆիզիկամաթեմատիկական անվանակարգում հաղթող է ճանաչվել Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ Հովհաննես Հարոյանը: Պարոն Հարոյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական գործունեության, ինչպես նաև բնագավառի մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին:
Interview-with-Hovhannes-Haroyan

- Պարո՛ն Հարոյան, մեր հարցազրույցներից մեկում պատմել եք, որ ծնվել և մեծացել եք Գյումրիում: Ե՞րբ ի հայտ եկան Ձեր նախասիրությունները, ինչպե՞ս որոշեցիք, որ պետք է ընդունվեք ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ:

- Այո՛, դուք ճիշտ եք հիշում. ծնվել և մեծացել եմ Գյումրիում՝ ինքնատիպ ու հիասքանչ այդ քաղաքում։ Մանկությունս և պատանեկությունս լի են պայծառ հիշողություններով՝ չնայած ստեղծված դժվար պայմաններին։ Մութ ու ցուրտ տարիների ամենամեծ ուրախությունն էլեկտրական լույսի  միացումն էր, որ միշտ կարճ էր թվում։ Այդ ժամանակ եղբորս հետ որոշեցինք էներգիայի այլընտրանքային աղբյուր ստանալ, որ կախված չլինենք լույսի կարճաժամկետ միացումներից։ Փորձեցինք օգտագործել քամու էներգիան. ափսոս, որ չհասանք մեծ հաջողությունների, բայց այդ ժամանակ էր, որ գիտակցեցի, թե ինչքան կարևոր է հասկանալ երևույթները և դրանք կիրառել առօրյայում, իսկ այդ հարցում ամենամեծ օգնականը ֆիզիկայի լավ իմացությունն է։

Ֆիզիկայի հանդեպ սերն արթնացավ այդ առարկայի ուսումնասիրության հենց սկզբից, որն էլ հետզհետե խորացավ, դարձավ տարերք. խնդիր լուծելն անասելի հաճույք էր պատճառում, հեշտ էր ստացվում։ Առարկայի նախընտրությունն անխուսափելի էր։ Որպես ֆիզիկամաթեմատիկական թեքումով վարժարանի շրջանավարտ՝ առաջադիմության շնորհիվ հնարավորություն ունեի հարցազրույցով ընդունվելու ԵՊՀ ֆիզիկայի կամ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ։ Նախապատվությունը տվեցի ռադիոֆիզիկային՝ համարելով այն ավելի կիրառական։ Նաև մտածեցի, որ ֆիզիկա բառը կա, ուրեմն ֆիզիկա հաստատ սովորելու եմ, դեռ մի բան էլ ավելին՝ ռադիոն էլ հետը։   

- Դուք ինչպես կսահմանեք՝ ի՞նչ է ռադիոֆիզիկան, ընդհանուր առմամբ, և Ձեզ համար:

- Ըստ նախնական սահմանման՝ ռադիոֆիզիկան գիտություն է ռադիոալիքների ճառագայթման և ընդունման հարցերի, տարածման, միջավայրի հետ փոխազդեցության և ղեկավարման մասին։ Սակայն այսօր, իմ կարծիքով, ռադիոֆիզիկան խնդիրների շատ ավելի լայն սպեկտր է ներառում, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթում/ընդունում, տարածում և ղեկավարում ռադիոտիրութից մինչև տերահերցային ու օպտիկական տիրույթներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ տեղեկատվության, ազդանշանների ձևավորում, մշակում, հաղորդում/ընդունում, ընդհանրապես հեռահաղորդակցությանը և կապի համակարգերին վերաբերող հարցեր, համակարգչային տեխնոլոգիաներ՝ գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում, տարատեսակ էլեկտրոնային սարքեր և դրանց ծրագրավորում, նորարական տեխնոլոգիաների որոնում։ Իսկ ինձ համար ռադիոֆիզիկան նաև իմ հարազատ ֆակուլտետն է՝ ԵՊՀ-ի լավագույն  և հետաքրքիր ֆակուլտետներից մեկը, որտեղ սովորել եմ՝  ստանալով թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային վարվեցողության լավագույն դասեր, որտեղ առիթ եմ ունեցել շփվելու և այժմ էլ շփվում եմ մարդկային լավագույն տեսակի հետ։ Ի դեպ, այս տարի մեր ֆակուլտետի հիմնադրման 45-ամյակն է լրանում, շնորհավորում եմ բոլոր ռադիոֆիզիկոսներին։

- Պարո՛ն Հարոյան, զբաղվում եք գիտությամբ և զուգահեռաբար իրականացնում մանկավարժական ու վարչական գործունեություն: Սրանք իրար խանգարո՞ւմ են, թե՞ օգնում:

- Առաջին երկուսը, կարծում եմ, միմյանց փոխլրացնող պետք է լինեն, այսինքն՝ պետք է ուսանողին ոչ միայն ներկայացնել դասագրքային ճշմարտություններ, այլ այս պահին գիտական հետաքրքրություն ներկայացնող նյութ, թեկուզ այն լինի ոչ լիարժեք ու մանրամասն հետազոտված։ Իսկ ինչ վերաբերում է վարչական գործունեությանը, համարում եմ, որ եթե դու չզբաղվես դրանով, ապա ուշ թե շուտ այն անպայման կզբաղվի քեզնով։ Ինձ համար նախընտրելի է առաջին տարբերակը։

- Ի՞նչ մեթոդներ պետք է կիրառի դասախոս-գիտնականը, որ իր գիտելիքներն առավել արդյունավետ փոխանցի ուսանողներին: Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:

- Հավատացած եմ, որ հիմնական մեթոդները դասախոսի նվիրվածությունն է աշխատանքին և ուսանողների հետաքրքրությունը շարժելը, մոտիվացնելը։ Դասընթացի սկզբում ուսանողին անհրաժեշտ է բացատրել, թե ինչի մասին է այն, որքանով է արդիական, որն է այս դասընթացի նպատակը, մասնագիտական ինչպիսի խնդիրների լուծման համար պիտանի կլինի այն գիտելիքը, որն ուսանողը ստանալու է։ Եթե այդ երկուսը կան՝ նվիրվածություն և մոտիվացում, մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։

- Պարո՛ն Հարոյան, ի՞նչ եք կարծում, բնական գիտությունները պե՞տք է ավելի գիտահանրամատչելի դառնան: Ի՞նչ է պետք անել դրա համար:

- Բնության օրենքներն իրականում շատ տրամաբանված և պարզ են, իսկ ընդհանուր պատկերացումներ այս կամ այն երևույթի մասին կարելի է տալ բավական մատչելի լեզվով։ Սակայն խորքային հետազոտություններ անելու համար անհրաժեշտ է տիրապետել տարատեսակ հմտությունների և գործիքակազմի ու կիրառել դրանք, ինչն արդեն պահանջում է ավելի լուրջ մասնագիտական մոտեցում։ Այսինքն՝ գիտահանրամատչելի մակարդակով դու կարող ես որոշակի պատկերացումներ ունենալ ինչ-որ երևույթի մասին, սակայն այն կիրառել կամ վերջնական սարքի տեսքով ստանալ, դժվար թե կարողանաս։ Պետք է պարզապես լսարանից կախված՝ նյութն այս կամ այն խորությամբ ներկայացնել։

- Ձեր ամբիոնում ի՞նչ հետազոտություններ են իրականացվում այսօր: Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում:

- Մեր ամբիոնի հիմնական հետազոտությունները կատարվում են հետևյալ ուղղություններով՝

  1. Ժամանակակից կապի համակարգերի ուսումնասիրում, ինչպիսիք են, օրինակ, 5G- սերնդի ցանցերը և դրանց բնութագրերի բարելավման ուղիների փնտրում,
  2. Էլեկտրամագնիսական ալիքների կառավարման միկրո- և նանոչափական համակարգերի հետազոտում,
  3. Լայնաշերտ և էֆեկտիվ կլանող մետամակերևույթների հետազոտում։

Բացի դրանից՝ գերմանացի մեր գործընկերների հետ ուսումնասիրում ենք պլազմոնային նանոմասնիկների կիրառմամբ բիոազդանշանների գրանցման էֆեկտիվության բարելավման հնարավորությունները։ Այսինքն՝ հետազոտության ուղղությունները բազմազան են և արդիական։

- Ի՞նչ մարտահրավերներ կան այսօր ձեր բնագավառում: Ի՞նչ լուծումներ կառաջարկեք դրանց համար:

- Մարտահրավերները բազմաթիվ են՝ սկսած մեր երիտասարդների մոտ գիտության հանդեպ հետաքրքրության պակասից մինչև պետական աջակցության սակավություն։ Պետք է մոտիվացնել և ամեն կերպ աջակցել, որ մեր երիտասարդները զբաղվեն գիտությամբ։ Ես հաճախ ասում եմ, որ եթե ուզում եք լինել ազատ, ապա դարձեք գիտնական, որովհետև ոչ ոք չի կարող ձեզ ստիպել ժամով աշխատել կամ մտածել։ Սակայն միևնույն ժամանակ հիշե՛ք՝ գիտությունը շատ խանդոտ է և չի հանդուրժում ուշադրության պակաս կամ անտարբերություն, այն անմիջապես փակում է դռները։

Հաճախ գիտնականի աշխատանքը չի երևում կամ գնահատվում անմիջապես․ անհրաժեշտ են տարիներ, երբեմն՝ տասնյակ, որ տեխնոլոգիաները թույլ տան իրականացնել և ներդնել թղթի վրա ստացված արդյունքները տնտեսության մեջ և ստանալ շահույթ։ Բայց ես վստահ եմ, որ գիտության մեջ ներդրած յուրաքանչյուր լումա շատ ավելի արդյունավետ է աշխատելու, քան ցանկացած այլ ոլորտում ներդրածը։  Համոզված եմ՝ բարեկեցիկ երկիր կառուցելու համար անհրաժեշտ է ունենալ  ուժեղ գիտություն և գիտելիքահեն տնտեսություն, ինչի հնարավորությունը մենք ունենք։

Քնար Միսակյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Դիվանագիտության տեսություն ու արվեստ․ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի քննարկումը ԵՊՀ-ում

04.06.2025

Արտաքին քաղաքական թեմաներով հետազոտական աշխատանքներ, օտարազգի նոր ընկերներ և ունեցածի վերարժևորում. ԵՊՀ ուսանողը՝ Զալցբուրգի...

03.06.2025

ԵՊՀ-ում բացվեց Օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոն․ ՀՀ վարչապետը ծանոթացավ համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին

03.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Սովորիր Իրաքում» նախաձեռնությունը

06.04.2025 - 06.30.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

05.26.2025 - 06.09.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

05.26.2025 - 06.01.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am