Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԷՐ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ, ՈՐԻ ԱՄԲՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԸՍՏ ԻՍ, ԿՐԵԼ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ». ԽԱՉԻԿ ԱԲԱՋՅԱՆ
Օգոստոս 25, 2020 | 15:45
Հասարակություն

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԷՐ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ, ՈՐԻ ԱՄԲՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԸՍՏ ԻՍ, ԿՐԵԼ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ». ԽԱՉԻԿ ԱԲԱՋՅԱՆ

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել Գևորգ Մուրադյանը, որի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, խորհրդի անդամ Խաչիկ Աբաջյանը՝ հանդես գալով ելույթով:
Khachik-Abajyan-s-speech-at-the-session

Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը:

ՀԽ նախագահի պաշտոնում ԵՊՀ ՈԻԽ նախագահ Դավիթ Ափոյանն առաջադրեց ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի, իսկ ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի թեկնածությունը: Սակայն վերջիններս հրաժարվեցին իրենց թեկնածություններից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջադրեց «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանի թեկնածությունը:

Նախքան քվեարկությունըԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, խորհրդի անդամ Խաչիկ Աբաջյանը հանդես եկավ ելույթով՝ բացասական գնահատելով Գևորգ Մուրադյանի նախորդ պաշտոնավարման ընթացքը:

Նա մասնավորապես նշեց. «2019 թ. հունվարի 22-ին տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստում, երբ Գևորգ Մուրադյանն ընտրվեց խորհրդի նախագահ, նա խոստացավ, որ շարունակական հանդիպումներ է ունենալու ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ խնդիրների բարձրաձայնման և քննարկման նպատակով, ինչպես նաև մեջբերում եմ. «մի բան, որ կարող եմ խոստանալ. իմ բոլոր գործողություններն ուղղված են լինելու Երևանի պետական համալսարանի շահին»: Ավելի քան մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում որևէ հանդիպում, քննարկման ձևաչափ ընդհանրապես տեղի չունեցավ:

Նույն նիստում դրական գնահատվեց ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հաշվետվությունը, որը Գևորգ Մուրադյանի առաջարկով ընդունվեց որպես բավարար և հաստատվեց: Մոտավորապես մեկ ամիս անց՝ փետրվարի 28-ին, անհասկանալի հանգամանքներում նրա նախաձեռնությամբ գումարվեց նոր նիստ՝ Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի քննարկման համար: Որևէ խելամիտ հիմնավորում տվյալ նիստի համար չներկայացվեց, հիմնական թեզը նիստի գումարման փաստաթղթերին ծանոթանալու ժամանակի սղությունն էր, և դա էր պատճառը, որ նախորդ նիստին անվստահություն չէին հայտնել գործող ռեկտորին: Սա միանգամայն ոչ համոզիչ և հիմնազուրկ փաստարկ էր, որն ապացուցում է, որ այդ քայլը որևէ կերպ ԵՊՀ շահերից չէր բխում, ուստի ամրագրվեց օրակարգի չհաստատմամբ և նիստի չեղարկմամբ:

2019 թ. մայիսի 30-ին տեղի ունեցած նիստում, երբ քննարկվում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը, պարոն Մուրադյանը նշում էր. «խոսքն ընդամենը մի քանի ամիս կառավարչական գործառույթների մասին է, որով պետք է օպերատիվ կառավարում կատարվի, մինչև որ մենք կգանք փաստացի ռեկտորի ընտրության»: Եթե կառավարչական ոլորտի իմ գիտելիքներն ինձ չեն դավաճանում, մի քանի ամիս օպերատիվ կառավարում ասելով՝ ամենևին չէինք հասկանում 1 տարի երեք ամիս առանց որևէ ծրագրի, առանց որևէ պլանի, առանց որևէ տեսլականի, առանց որևէ չափելի արդյունքների ԵՊՀ-ի կառավարում: Ինձ համար շատ տարօրինակ էր ռեկտորի ընտրության ձգձգումը, որի ամբողջ պատասխանատվությունը, ըստ իս, կրել է Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, որը փաստացիորեն նպաստել է ԵՊՀ-ում լարված և անկայուն իրավիճակի խորացմանը՝ կրկին հակասելով իր խոստմանը. գործողությունները ծառայեցնել միայն ու միայն ԵՊՀ-ի շահերին:

2019 թ. հունիսի 29-ի նիստում պարոն Մուրադյանն իր լիազորությունների ակնհայտ չարաշահմամբ միևնույն հարցը տարբեր ձևակերպումներով դնում էր քվեարկության, որը երեք անգամ անընդմեջ մերժվեց: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԵՊՀ-ի շահերին ծառայելու գործողությունները փոխարինվել են անձնական ցանկությունները բավարարելու կամ այլ կուլիսային պայմանավորվածությունների բավարարմանն ուղղված գործողություններով: Ի դեպ, դրա արդյունքում հերթական դատական հայցն ունեցանք ընդդեմ ԵՊՀ-ի՝ լիազորությունների չարաշահման հիմքով:

Թվում էր, թե 2020 թ. մարտի 23-ին վերջապես կլուծվի ԵՊՀ-ի ռեկտոր ունենալու հարցը շուրջ մեկամյա անորոշ իրավիճակից հետո, սակայն ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելով պայմանավորված՝ Գևորգ Մուրադյանը միանձնյա որոշում կայացրեց չեղարկել նիստը՝ քաջ գիտակցելով, որ օրեր անց՝ ապրիլի 1-ի դրությամբ, դադարեցվելու են Հոգաբարձուների խորհրդի լիազորությունները, և հարցը մտնելու է փակուղի: Ընդ որում, ցանկանում եմ շեշտել, որ նիստի չեղարկումը չպետք է լիներ միանձնյա որոշում և պետք է քննարկվեր Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամների հետ՝ ընդհուպ հարցման կարգով կամ առցանց նիստի ընթացքում: Սա ևս շատ տարօրինակ և անհասկանալի չեղարկում էր, որը փաստացիորեն հինգ ամիս ևս երկարացրեց ԵՊՀ-ում տիրող անորոշ և լարված իրավիճակը: Կարևոր եմ համարում նշել նաև, որ այս ամիսների ընթացքում ինչպես պետական կառավարման տարբեր մարմիններ, այնպես էլ ԵՊՀ գիտական խորհուրդը պարբերաբար գումարել են նիստեր թե՛ դեմ առ դեմ հանդիպման, թե՛ առցանց քննարկումների և թե՛ հարցման կարգով նիստերի միջոցով, որը հստակ ամրագրմամբ թույլատրվում է նաև մեր կանոնադրությամբ:

Ես կարծում եմ, որ մեկ տարուց ավելի պաշտոնավարած Գևորգ Մուրադյանը, որի պաշտոնավարման ընթացքում մենք որևէ հաջողություն, որևէ առաջընթաց, որևէ փոփոխություն չենք արձանագրել, չպետք է հավակնի Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնին, քանի որ իրեն վստահված պաշտոնը ձախողել է:

Հարգելի՛ գործընկերներ, լիահույս եմ, որ հաշվի կառնեք այս և մի շարք այլ հանգամանքներ քվեարկելուց առաջ, և մեր բոլորի քվեարկությունն այս անգամ իրոք կբխի ԵՊՀ-ի շահերից, և հետագայում որևէ մեկը կարիք չի ունենա մեջբերելու մեր կատարած քայլերը, խոսքերը, որոնք հակասական կլինեն ժամանակի իրողությունների մեջ»:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների 18 կողմ ձայներով Գևորգ Մուրադյանը վերընտրվեց ՀԽ նախագահ:

Նիստի ամբողջական տեսագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=ul3vbafML6I&t=7s :

Պատրաստեց Քնար Միսակյանը

 


ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվեց ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա

27.06.2025

Բնագիտության հետաքրքիր աշխարհի բացահայտումներ դպրոցականների համար․ աշխատարան ԵՊՀ-ում

27.06.2025

Քաղցկեղի բուժման նոր հետազոտություններ՝ Օպոլեի համալսարանի դոցենտի մասնակցությամբ

26.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Տեղեկատվական առցանց հանդիպում Ճապոնիայում ուսանելու վերաբերյալ

06.26.2025 - 07.10.2025

Ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների պատմության և իրավունքի մասին դասընթաց

06.23.2025 - 07.30.2025

«Հրավիրյալ պատվավոր դասախոս» ծրագրին դիմելու հնարավորություն

06.23.2025 - 07.10.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am