Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ՄԻԱՅՆԱԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԱՄ ԼԻԴԵՐԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ ՀՆԱՑԱԾ Է. 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՑԱՆՑԱՅԻՆ ՈՒ ԹԻՄԱՅԻՆ ՄՈԴԵԼՆ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ». ԳՈՐԾԱՐԱՐ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հունիս 07, 2021 | 16:04
Հասարակություն

«ՄԻԱՅՆԱԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԱՄ ԼԻԴԵՐԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ ՀՆԱՑԱԾ Է. 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՑԱՆՑԱՅԻՆ ՈՒ ԹԻՄԱՅԻՆ ՄՈԴԵԼՆ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ». ԳՈՐԾԱՐԱՐ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը հանդիպեց համալսարանականների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, այլև ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ մասնագետներ:
Meeting-with-Ruben-Vardanyan

Գործարարը նախ խոսեց «Հայաստան 2020» ծրագրի մասին, այնուհետև ներկայացրեց հայերի և ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից արդեն իսկ մեկնարկած «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել Հայաստանի ու հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցություն և փոխըմբռնում: Անդրադառնալով նախաձեռնության հիմնական նպատակային խնդիրներին՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ շատ է կարևորում երիտասարդների հետ հանդիպումները, և հավելեց, որ յուրաքանչյուր անձ կարող է ներգրավվել շարժման մեջ՝ դառնալով ծրագրի համանախաձեռնողը:

««Հայաստան 2020» ծրագիրը դեռ անցած տարի պետք է ամփոփեինք, սակայն պատերազմը լուրջ փոփոխություններ մտցրեց մեր օրակարգում, և չնայած ծրագրի ամփոփումը շատ կարևոր է, որ հասկանայինք՝ ինչն է ստացվել, ինչը՝ ոչ, բայց պատերազմը մեզ ստիպեց ավելի շատ ապագայի մասին մտածել: Մենք լուրջ խնդիրների հետ առերեսվեցինք. նախ՝ մարդկանց շրջանում ապատիա էր, հետո՝ համատարած անտարբերություն և ապագայի հանդեպ հույսի մարում: Ուստի դեկտեմբերից սկսեցինք քննարկումներ անցկացնել՝ հասկանալու, թե ինչ պետք է անենք, որ մեր ուզած երկիրը կառուցենք, ինչ դերակատարություն պետք է ունենա Սփյուռքը, ինչ հարաբերություններ պետք է ունենանք մեր հարևանների հետ՝ մի կողմ դնելով մեղավոր ու դավաճան փնտրելու անիմաստ գործընթացները»,- նշեց գործարարը:

Ռուբեն Վարդանյանը հորդորեց հանդիպման ներկաներին ծանոթանալ ծրագրին, միանալ նախաձեռնությանը և կոնկրետ քայլեր անել Հայաստանի զարգացմանը նպաստելու ուղղությամբ: Իսկ դրա համար առաջին հերթին բոլորը պետք է առերեսվեն իրականության հետ՝ հրաժարվելով հորինված բոլոր միֆերից:

«Երբ խոսում ես ապագայի մասին և հայտարարում, որ բոլորը երջանիկ ու առողջ են լինելու, և ընդհանրապես ամեն ինչ Հայաստանում լավ է լինելու, բայց չես նշում այն բոլոր քայլերը, որից պետք է սկսել, չես հստակեցնում քո մեկնարկային կետը, չես ընդունում այն  իրականությունը, որի մեջ հայտնվել ես, ապա խոսքերը մնում են օդի մեջ: Մենք պետք է հրաժարվենք նաև մեր անտարբերությունից, որի պատճառը ոչ պետականամետ մտածելակերպն է: Ո՛չ, պետություն կառուցելը միայն պետության գլխին կանգնած մարդու խնդիրը չէ: Ոչ ոք, ոչ մի կուսակցություն միայնակ ի զորու չեն լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք առկա են: Չի գալու մի լիդեր, առաջնորդ կամ հովիվ, որը մեզ առաջնորդելու է: Այդ մտածելակերպը հնացած է, 21-րդ դարում արդյունավետ է ցանցային ու թիմային մոդելը: Մեր երկրում դա դժվար է ստացվում, քանի որ մենք միասին աշխատելու մշակույթ չունենք: Սկսել ենք մի ծրագիր, որը միանգամայն ռեալ հնարավորություններ ունի իրականություն դառնալու: Իհարկե, մեր նպատակները հավակնոտ են, սակայն մեր նախաձեռնությանն արդեն 13.000-ից ավելի մարդ է միացել, որի հիմնական մասը Սփյուռքից է, ուստի անհնարին ոչինչ չկա: Նախատեսում ենք մինչև հուլիսի 15-ը նախաձեռնության անդամների թիվը հասցնել 100.000-ի: Փորձագետների մեծ խումբ է ձևավորվում, որի թիմային աշխատանքի արդյունքում կձևավորվի պետության կառավարման միանգամայն նոր մոդել, ինչը մեզ ճանաչելի կդարձնի աշխարհում»,- ասաց գործարարը:

Այնուհետև Ռուբեն Վարդանյանը պատասխանեց ներկաների հարցերին, որոնց շրջանակը բավականին ընդարձակ էր՝ քաղաքականություն, կրթություն, ազգային անվտանգություն և այլն: Խոսելով պետության անվտանգության մասին՝ գործարարը նշեց, որ եթե մեզ համար անվտանգությունը համար առաջին հարցն է, ապա բոլորն անխտիր պետք է գոնե մեկ ամիս ծառայեն բանակում:

«Բոլորը՝ աղջիկ թե տղա, պետք է իրենց լուման ներդնեն երկրի անվտանգության գործում: Եթե ասում ենք՝ մեր անվտանգությունը թող ապահովեն կոնկրետ տարիքային խմբի տղաները, այն տղաները, որոնք չեն ընդունվել բուհ կամ ընդունվել են այս կամ այն տարբերակով, կամ ռուսները թող ապահովեն, կամ մեկ ուրիշը, բայց ոչ ես, ոչ իմ տղան, որին պետք է ազատել բանակից, ապա ի՞նչ անվտանգության մասին է խոսքը: Այլ օրինակներ՝ ընտանիքում երկրորդ աղջիկը գրեթե չի ծնվում, կամ բանակից, որն արդեն մարդուն օտարացած նույն պետությունն է, գողանալը վատ արարք չի դիտվում, ԱԺ-ում իրար հայհոյելը նորմալ է դառնում, սերիալային մակարդակով հայոց լեզվի աղավաղման դեմ բողոքում են, բայց ոչինչ չեն անում ու էլի բազմաթիվ խնդիրներ, որոնք պետական անվտանգության բաղկացուցիչ մասերն են»,- ասաց գործարարը:

Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում Ռուբեն Վարդանյանը գտնվել է Արցախում, իսկ տղան որպես կամավոր ծառայել է բանակում. «Դեռևս հոկտեմբերի 5-ն էր, ես հասկացա, որ պարտվում ենք, բայց քչերն էին ուզում դա տեսնել և ընկալել իրականությունը: Ինձ ասում էին՝ ինչե՞ր ես խոսում, ի՞նչ պարտություն, ի՞նչ ռազմական գործողությունների օր առաջ դադարեցում, շուտով Շահումյանն ենք վերցնում: Մեր սխալ քաղաքականության ու ոչ պետական մտածելակերպի արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Երբ հարց էր հնչում, թե պատրաստ ենք արդյոք հանձնել տարածքներ, ես նույնպես մերժում էի, ո՛չ, մենք զիջելու հող չունենք, բայց այդ բոլորը միֆ էր: Այդպես էլ կոնկրետ քաղաքականություն չմշակեցինք. կամ վերադարձնում ենք 5 շրջաններն ու ամրացնում մեր սահմանները, կամ պատրաստվում պատերազմի՝ զինում ենք բանակը, բնակեցնում սահմանամերձ տարածքներն ու մեծ ներդրումներ անում՝ ամրագրելով, որ դրանք մնալու են մերը: Մեզ չէին պատրաստել այս ամենին, մենք պատրաստ էլ չէինք ընդունելու այն իրականությունը, որը կար»:

Անդրադառնալով Սփյուռքի թեմային՝ Վարդանյանը նշեց, որ Սփյուռքում խնդիրները նույնպես շատ են, քանի որ հայի ինքնությունն ու լեզուն վտանգված են. «Մենք միայն պահանջում ենք Սփյուռքից, հաշվում, թե ով ինչքան փող փոխանցեց, բայց ատամներով Սփյուռքը պահելու մասին ոչ մեկը չի բարձրաձայնում: Չէ՞ որ նրանք էլ հայ են, ու եթե Հայաստանից արտագաղթելով՝ մարդիկ շարունակում են հայ մնալ, ապա Սփյուռքից դուրս գալով ու հայ լինելուց հրաժարվելով՝ մենք վերջնականապես ենք կորցնում մեր հայրենակիցներին: Կոնկրետ քայլեր ու ծրագրեր են պետք, քանի որ ամենաշատը 20 տարի հետո մենք կորցնելու ենք Երուսաղեմի, Վենետիկի, Վիեննայի ու եվրոպական այլ երկրների մեր Սփյուռքը»:

Ինչ վերաբերում է կրթությանը, ապա Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ այս ոլորտում հեղափոխական քայլեր են պետք. «Կրթությունը պետության հիմնաքարն է: Օրինակ՝ մեր հարևան Իրանում երեխայի կրթությունը սկսվում է մոր արգանդում. որոշվում է, թե ինչ պետք է լսի մայրը, ինչ պետք է կարդա և այլն: Սա է իսկական պետականության հիմքը: Մեր կրթական համակարգում էվոլյուցիոն քայլերն արդյունք չեն տա, կտրուկ ու շրջադարձային փոփոխություններ են պետք»:

Ամփոփելով խոսքը՝ գործարարը նշեց, որ հայերը տաղանդավոր, ուժեղ և մեծ ներուժ ունեցող մարդիկ են. «21-րդ դարը մերն է լինելու, մենք ի զորու ենք փոխելու ամեն ինչ, պարզապես պետք է համախմբվել, եթե ճիշտ ցանց ստեղծվի, ու դա ճիշտ գործարկվի, մենք կարող ենք լուրջ հաջողություններ ունենալ՝ էտալոն դառնալով մյուս ազգերի համար: Անտարբերությունն է, որ սպանում է ամեն ինչ: Պետք է մեկ գործուն ու կենդանի օրգանիզմ դառնանք: Ապագան մեր ձեռքերում է»:

Հանդիպման ավարտին ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը հուշանվերներ հանձնեց Ռուբեն Վանդանյանին:

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Մեղվի փեթակից դեպի գիտական ամբիոն. ինչպես են ԵՊՀ գիտնականները բացահայտում միկրոբիոմի գաղտնիքները

06.06.2025

Ամփոփելով կիսամյակային գործունեությունը․ տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստը

06.06.2025

ԵՊՀ-ն ընդլայնում է գործակցությունը ԶՊՄԿ-ի հետ

05.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Սովորիր Իրաքում» նախաձեռնությունը

06.04.2025 - 06.30.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

05.26.2025 - 06.09.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

05.26.2025 - 06.01.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am