Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՐԿՈՒ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Օգոստոս 25, 2020 | 12:57
Քաղաքականություն

ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՐԿՈՒ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՐՑԸ

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն առաջարկել է դադարեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի և «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանի լիազորությունները:
Menua-Soghomonyan-s-suggestion-at-the-session

Մենուա Սողոմոնյանն իր ելույթում նշեց, որ հարցն օրակարգում ներառելու հարցն ունի իրավական հիմնավորումներ: Իր ելույթում նա մասնավորապես նշել է. «Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների սույն խորհրդի կազմավորման և գործունեության մեջ կան իրավական բնույթի խնդրահարույց կողմեր, որոնք նույնիսկ կարող են կասկածի տակ դնել խորհրդի կողմից կայացվող որոշումների լեգիտիմությունը։ Ուստի անհրաժեշտ եմ համարում առաջնահերթ քննարկել ներկայացվող հարցը՝ այն ընդգրկելով օրակարգի մեջ՝ առաջարկված հարցերից առաջ։

Խորհրդի որոշ անդամների նշանակման ու գործունեության հետ կապված՝ առկա են ԵՊՀ կանոնադրության, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի դրույթների խախտումներ կամ սուբյեկտիվ ու խնդրահարույց մեկնաբանություններ։ Ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների՝ նման խորհուրդների նույնիսկ մեկ անդամի նշանակման իրավական հիմքի խախտումն առ ոչինչ է դարձնում խորհրդի ցանկացած որոշում։

Պարոն Վահան Պապիկյանը Հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակվել հիմնադրի կողմից՝ որպես պետական պաշտոնյա՝ զբաղեցնելով կառավարության գործերի կառավարչի պաշտոնը։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական:

Օրենքի հաջորդ հոդվածները, ըստ այդմ, մանրամասն թվարկում են, թե որ պաշտոններն են համարվում համապատասխանաբար քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական (հոդվածներ՝ 5-րդ հոդվածի 1-ին մաս, 6-րդ հոդվածի 4-րդ մաս, 7-րդ հոդվածի 3-րդ մաս, 8-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Այդ պաշտոններից ոչ մեկի մեջ չի ընդգրկվում վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնը։

Այն կարող է համարվել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձ («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը հստակ տարբերակում է այդ երկու խումբ պաշտոնները)։

Սա կարելի է դիտարկել նաև այն տեսանկյունից, որ նախկինում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքն օգտագործում էր «բարձրաստիճան պաշտոնատար անձ» հասկացությունը, որը ներկայումս փաստորեն փոխարինվել է «պետական պաշտոնատար անձ» հասկացությամբ, բայց քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք գործող օրենսդրությամբ ամբողջությամբ համարվել են հանրային ծառայողներ, ուստի գործող օրենսդրությունը տարբերակում է դրել պետական պաշտոն ունեցող հանրային ծառայողների և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողի միջև, քանի որ ըստ պաշտոնի հանրային ծառայության բարձր պաշտոն զբաղեցնողների (պետական պաշտոնների) համար առկա են ավելի խիստ սահմանափակումներ և այլ կարգավորումներ։ Ուստի այս համատեքստում ԵՊՀ կանոնադրության մեջ օգտագործված «պետական պաշտոն» հասկացությունը պետք է կիրառվեր գործող օրենսդրության նորմերի հիման վրա, այլ ոչ թե կամայականորեն։

Գևորգ Մուրադյանն ինչպես նախորդ, այնպես էլ այս խորհրդում անդամ է նշանակվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից՝ որպես տնտեսության ոլորտի ճանաչված ներկայացուցիչ կամ համալսարանի հետ համագործակցող գործատու։ Ընդ որում՝ Գևորգ Մուրադյանն այդ կարգավիճակում առաջադրվել է՝ լինելով մեր հասարակության շրջանում բոլորովին անհայտ «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր։ Հարգելի՛ գործընկերներ, փորձենք հասկանալ «Մետրիկա» ՍՊԸ-ի ճանաչվածությունը, ԵՊՀ-ի գործատու լինելու ներուժը և Գևորգ Մուրադյանի՝ բիզնեսի ոլորտում կայացվածության աստիճանը։ Մարդու գործունեությունը որոշվում է նրա նախապատվություններով։ Նախ՝ Գևորգ Մուրադյանը մինչև 2018 թվականի գարունը զբաղեցրել է պետական պաշտոն, 2017 թ․ խորհրդարանական ընտրություններում ընդգրկված է եղել ՀՀԿ համամասնական ցուցակում՝ փաստորեն ներկայացնելով ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հայտ։ Բայց երբեք տնտեսական գործունեությամբ հայտնի չի եղել, չէր էլ կարող լինել, քանի որ ձեռնարկատիրական գործունեությունն անհամատեղելի է պետական պաշտոնի հետ։ Երկրորդ՝ չնայած իմ համառ ջանքերին, և ես համոզված եմ, որ այլ գործընկերներ ևս ջանքեր գործադրած կլինեն այդ ուղղությամբ, «Մետրիկա» ՍՊԸ-ի՝ մեր երկրի տնտեսության մեջ ունեցած դերի, նրա տված տնտեսական արդյունքի վերաբերյալ ոչինչ չեմ գտել։ Այդ ՍՊԸ-ն իր գործունեության ծավալներով ու գրանցած արդյունքներով չի կարող համարվել ո՛չ ԵՊՀ գործատու, ո՛չ տնտեսության ոլորտի ճանաչված ներկայացուցիչ։ Եթե փորձենք ինտերնետում փնտրել այդ ՍՊԸ-ն, ապա դրա գործունեության մասին չկա տեղեկատվություն, ավելի շատ նյութեր կհայտնվեն՝ «Մետրիկա» ՍՊԸ-ն հիշատակելով հենց նրա հիմնադրի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ կամ անդամ դառնալու կապակցությամբ։ Այսինքն՝ ոչ թե «Մետրիկա» ՍՊԸ-ն է  հայտնի դարձրել Գևորգ Մուրադյանին, ինչի շնորհիվ նա հայտնվել է այս խորհրդում, այլ Գևորգ Մուրադյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում հայտնվելն է հայտնի դարձրել «Մետրիկա» ՍՊԸ-ն։ Ուստի սրանով բացահայտ խախտվում է ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը։

Գևորգ Մուրադյանը, անդամակցելով նաև Հոգաբարձուների նախորդ խորհրդին, ոչ միայն չի պահպանել ֆիդուցիար պատասխանատվության իր շրջանակը, այլև ակնհայտ գործել է համալսարանի շահերի դեմ։ Ֆիդուցիար պատասխանատվությունն իրավաբանության մեջ գոյություն ունեցող սկզբունք է, որը սահմանում է, որ հաստատության, իրավաբանական անձի պաշտոնյան, խնամակալը (իսկ հիմնադրամի հոգաբարձուն այդ իսկ հիմնադրամի խնամակալն է) պետք է բացառապես իր խնամակալությանը հանձնված հաստատության շահերից բխող գործունեություն վարի և չառաջնորդվի որևէ այլ շահերով, դիրեկտիվներով կամ անձնական շահերով։

Գևորգ Մուրադյանը, որը 2018 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մարտը՝ մեկուկես տարի, եղել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը, հակառակ իր խոստման՝ «մեծ նպաստ բերել համալսարանին՝ այն բարեփոխումների ճանապարհով տանելու համար, ավելի ինտենսիվ անցկացնել հոգաբարձուների խորհրդի նիստերը, պարբերաբար հանդիպումներ ունենալ դասախոսների և ուսանողների հետ…», ոչ միայն չի կատարել համալսարանի զարգացմանն ուղղված որևէ նշանակալի կամ ոչ նշանակալի քայլ, ոչ միայն բավարարվել է համալսարանում բարձրաստիճան պաշտոնների իր մտերիմներին նշանակել տալով, այլև ակնհայտ գործել է համալսարանի շահերի դեմ՝ մասնավորապես, առանց հիմնավորելու, խախտելով ֆիդուցիար պատասխանատվության սահմանները, առանց համապատասխան հետազոտական հիմքերի, առաջնորդվելով բացառապես հրահանգով ու կատարելով քաղաքական պատվեր, որոշում է անցկացնել տվել փակել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը՝ սրանով հակադրվելով ԵՊՀ գիտխորհրդի որոշման տրամաբանությանը և անտեսելով ուսանողության պահանջներն ու բողոքները։ Հոգաբարձուների խորհուրդը, համաձայն ԵՊՀ կանոնադրության և իր աշխատակարգի, իրավասու է դադարեցնել իր անդամի կամ անդամների լիազորությունները։ Այս դեպքում ֆիդուցիար պատասխանատվության շրջանակի և նշանակման հետ կապված դրույթի խախտումը լուրջ հիմք է մի մասով Վահան Պապիկյանի, երկու մասով՝ Գևորգ Մուրադյանի լիազորությունները դադարեցնելու համար։ Ուստի, ելնելով վերը նշված փաստարկներից, առաջարկում եմ օրակարգում ընդգրկել Վահան Պապիկյանի և Գևորգ Մուրադյանի՝ այս խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը»։   

Գևորգ Մուրադյանն ի պատասխան ասաց, որ թերևս լավ չեն ծանոթացել իր կենսագրությանը և հիշեցրեց, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Փաստեց, որ աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող և դասախոս: Զբաղվել է քվանտային տեխնոլոգիաներով, գիտական գործունեություն է իրականացրել ԱՄՆ-ում, Իտալիայում և Գերմանիայում, իսկ Վահան Պապիկյանն ասաց, որ պատրաստ է հրաժարվել անդամակցությունից, եթե ներկայացված փաստարկներն ապացուցվեն:

Հարցն օրակարգում ներառելու առաջարկությունը քննարկումների առիթ դարձավ: Անդամներից ոմանք փաստեցին, որ Գևորգ Մուրադյանը լավ դասախոս է, մեծ ներդրում ունի գիտության ոլորտում, ինչին ի պատասխան՝ Մենուա Սողոմոնյանը հիշեցրեց, որ չեն վիճարկվում Գևորգ Մուրադյանի անձը և գործունեությունը, այլ հարցը, թե ինչ հիմքով է նա ընտրվել ՀԽ անդամ. այն է՝  տնտեսության ոլորտի ներկայացուցիչ և համալսարանի գործատու:

Քննարկման հիմք դարձավ նաև առաջարկությունն օրակարգում ներառելու քվեարկության ձևը. ՀԽ անդամներից մի մասը պնդեց, որ այն պետք է քվեարկել միանգամից, մյուս մասը՝ առանձին-առանձին: Ի վերջո, առաջարկությունը քվեարկության դրվեց միանգամից և չհաստատվեց ՀԽ անդամների կողմից:

Քիչ անց Մենուա Սողոմոնյանը լքեց նիստերի դահլիճը՝ նշելով, որ իր կողմից բարձրաձայնված հիմնավորումները կներկայացնի դատական ատյաններում:

Նիստի ամբողջական տեսագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=ul3vbafML6I&t=7s :

Քնար Միսակյան

 


ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Գլխավոր դատախազության վարչական շենքում բացվեց ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա

27.06.2025

Բնագիտության հետաքրքիր աշխարհի բացահայտումներ դպրոցականների համար․ աշխատարան ԵՊՀ-ում

27.06.2025

Քաղցկեղի բուժման նոր հետազոտություններ՝ Օպոլեի համալսարանի դոցենտի մասնակցությամբ

26.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Տեղեկատվական առցանց հանդիպում Ճապոնիայում ուսանելու վերաբերյալ

06.26.2025 - 07.10.2025

Ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների պատմության և իրավունքի մասին դասընթաց

06.23.2025 - 07.30.2025

«Հրավիրյալ պատվավոր դասախոս» ծրագրին դիմելու հնարավորություն

06.23.2025 - 07.10.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am