Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ. ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 07, 2021 | 14:29
Հասարակություն

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ. ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել պանելային քննարկում՝ նվիրված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքին:
Panel-discussion-at-the-faculty-of-Law

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանը և նախագահության անդամ Դավիթ Թովմասյանը պանելային քննարկման սկզբում փաստեցին, որ Հայաստանում բավականին երկար ժամանակ քննարկվում էր առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման հարցը, ինչն ընդունվել է ԱԺ երկրորդ ընթերցմամբ:

«Ինստիտուտի ներդրման օգտին խոսում են միջազգային մի շարք փաստաթղթեր: Գոյություն ունի վիճակագրական տվյալների լայն շտեմարան, որը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը շրջանառությունից դուրս հանելու գործընթացում այդ գործիքի կիրառման արդյունավետությունը»,- ասաց Գոհար Ավագյանը:

Դավիթ Թովմասյանն էլ փաստեց, որ Հայաստանում բռնագանձման վարույթը կարգավորվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով: Նրա խոսքով, թեև այդ վարույթի գոյությունը Հայաստանում ընդհանուր առմամբ կարելի է արդարացված համարել, սակայն իրավական տեսանկյունից այն տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս. «Այսօրվա քննարկման նպատակը հենց այդ խնդրահարույց հարցերի ուսումնասիրությունն է»:   

Միջոցառման մոդերատորները՝ Գ. Ավագյանը և Դ. Թովմասյանը, նշեցին, որ քննարկման օրը ևս պատահական չէ ընտրված. «Դեկտեմբերի 6-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Հատկանշական է, որ որպես սույն օրենքի հիմնավորում՝ վկայակոչվում են «Սթար» նախաձեռնությունը, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիան, ՄԻԵԴ-ի որոշումներն ու դիրքորոշումները և ԵՄ փաստաթղթեր»:

Այսօր տեղի ունեցած պանելային քննարկման բանախոսներն էին ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը և Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սրբուհի Գալյանը:

Քննարկումը բաղկացած էր երկու փուլից. նախևառաջ հարցուպատասխանի ձևաչափով բանախոսները պարզաբանեցին տրված խնդրահարույց հարցերը և ներկայացրին համապատասխան լուծումները, իսկ քննարկման երկրորդ փուլում արդեն նրանք պատասխանեցին միջոցառման մասնակիցների հարցերին:

Տիգրան Մարկոսյանը նշեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը հետաքրքրական հարցերից է՝ պայմանավորված նախևառաջ այն հանգամանքով, որ այն իսկապես նորույթ է հայաստանյան իրավական համակարգի համար:

«Այս առումով հայրենական իրավագիտությունն ու դատավարագիտությունը, կարելի է ասել, ընդհանրապես անդրադարձ չեն պարունակում քննարկվող հարցերին, և ըստ այդմ՝ չկան գիտականորեն հիմնավորված ձևակերպումներ: Մյուս կողմից՝ օրենքի քննարկման փուլում հնչել են տարբեր տեսակետներ խնդրահարույց ասպեկտների վերաբերյալ: Այսինքն՝ նմանօրինակ քննարկումները կարող են օժանդակել հարցերին ավելի խորությամբ ծանոթանալուն, որոշակի մոտեցումներ, ինչու չէ, նաև պրակտիկայի և օրենսդրության զարգացման ուղենիշներ ձևակերպելուն»,- ասաց քննարկման բանախոսը:

Սրբուհի Գալյանն էլ փաստեց, որ այսօրինակ ձևաչափով կազմակերպվող միջոցառումներն իրապես շատ կարևոր են. «Հատկապես այն հանգամանքի շնորհիվ, որ դրանք ուղեկցվում են ուսանողների ակտիվ ներգրավվածությամբ: Փորձը ցույց է տալիս, որ ուսանողները շատ դեպքերում նկատում են խնդրահարույց հարցերը, որոնք կարող են առկա լինել այսօր կիրառվող օրենսդրական ակտերում»:

Տիգրան Մարկոսյանը և Սրբուհի Գալյանը քննարկման ժամանակ ընդհանուր դրույթներով ներկայացրին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առանձնահատկություններն ու ընթացակարգը, վեր հանեցին, թե պրակտիկայում ինչպես է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտն այսօր կիրառվում, ինչ դեր ունի դատախազությունը՝ որպես հիմնական սուբյեկտ, անդրադարձ կատարեցին միջազգային պրակտիկային և պատասխանեցին հնչած այլ հարցերին:

Բացի ուսանողներից՝ միջոցառմանը ներկա էին նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք նույնպես առաջ քաշեցին ինստիտուտի կիրառելիության հետ կապված որոշակի խնդրահարույց հարցադրումներ:

Հանդիպման ավարտին թե՛ բանախոսները, թե՛ մասնակիցներն ընդգծեցին, որ նմանաբնույթ միջոցառումներն իրենց կարևորությամբ ուսումնառության մաս են կազմում: ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը փաստեց, որ սույն ինստիտուտի կարևորությունը հիմք է հանդիսացել այն ներառելու ուսումնական ծրագրի մեջ, շնորհակալություն հայտնեց ֆակուլտետային ՈՒԽ-ին, ինչպես նաև բանախոսներին այս կարևոր միջոցառումը նախաձեռնելու և կայացնելու համար՝ ընդգծելով, որ այն կարելի է համարել ուսանողների և դասախոսական կազմի ստացված համագործակցության արդյունք:

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ-ն՝ հայ-ավստրիական գիտակրթական համագործակցության հարթակ

09.07.2025

ԵՊՀ վեց ուսանողներ արժանացել են ՏՏ բնագավառում կրթական մրցանակների

08.07.2025

Նախամաշտոցյան գրերի վարկածը՝ ԵՊՀ հետազոտողի ուսումնասիրության տիրույթում

08.07.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

COST ծրագրերին դիմելու հնարավորություն

07.09.2025

«Ամառը ընթերցելու հա(ր)մար է» խորագրով մրցույթ ԵՊՀ-ում

07.09.2025 - 10.09.2025

Ռումիներենի ամառային դպրոց

07.09.2025 - 07.10.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am