Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆ ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սեպտեմբեր 28, 2021 | 16:26
Հասարակություն

ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆ ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարի՝ 2021 թ. օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության վերաբերյալ:
The-announcement-of-the-faculty-of-Law-2021

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կոլեկտիվի

Առողջապահության նախարարի` 2021 թ. օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության վերաբերյալ

 

ք. Երևան                                                                   28-ըսեպտեմբերի 2021 թ.

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կոլեկտիվը, համարժեք գնահատելով «COVID-19»-ով պայմանավորված հակահամաճարակային հիմնավորված քաղաքականություն իրականացնելու խիստ կարևորությունը, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այդ անհրաժեշտ մասնագիտական գործունեությունը պետք է ուղեկցվի բացառապես սահմանադրական, իրավաչափ, իրավական հիմքերով, որպեսզի անհարկի չխաթարվեն մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, միաժամանակ հակահամաճարակային ողջ գործընթացն ունենա անհրաժեշտ ակնկալվող արդյունքը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կոլեկտիվը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.

Առողջապահության նախարարի 2021 թ. օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանը (այսուհետև՝ Հրաման) առերևույթ հակասության մեջ է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, որոշակիության և համաչափության սկզբունքների, ինչպես նաև սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ Սահմանադրության մի քանի հիմնադրույթների հետ:

Նախ, Հրամանի հիմքում դրվել են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, որոնք պարզապես կանոնակարգում են նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը, սակայն որևէ պետական մարմնի կամ պաշտոնյայի չեն վերապահում և չէին էլ կարող վեպահել կատարելու այնպիսի փոփոխություններ, որոնց կատարումը վերապահված է միայն Ազգային ժողովին: Այս տեսանկյունից, Հրամանը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին.

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Այսպիսով, որևէ օրենքով սահմանադրական իրավունքներ սահմանափակելու լիազորություն նախարարին վերապահված չէ, ընդամենը նախատեսվել է լիազորություն՝ նորմատիվ իրավական ակտերում, օրենքով սահմանված կարգով կատարելու այնպիսի փոփոխություններ և լրացումներ, որոնք առնվազն չեն առնչվում հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ: Տվյալ դեպքում, սահմանափակվել են Սահմանադրության 25-րդ հոդվածի 2-րդ մասով, 60-րդ հոդվածով ամրագրված իրավունքները, 78-րդ և 79-րդ հոդվածներով սահմանված համաչափության և որոշակիության սկզբունքը, ինչպես նաև Սահմանադրության 179-րդ հոդվածով ամրագրված տեղական ինքնակառավարման իրավունքը:

Մարդու հիմնական իրավունքների և ազատությունների տեսանկյունից, Հրամանը հակասության մեջ է Սահմանադրության 25-րդ հոդվածի 2-րդ մասի հետ. «Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով (ընդգծումը մերն է)՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Այսպիսով, Հրամանն այն իրավական ակտը չէ, որով հնարավոր լիներ սահմանափակել ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը, դա կարող է արվել բացառապես օրենքով: ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով, որոնց կանդրադառնանք ստորև, ևս ամրագրված է, որ պատվաստումը հանդիսանում է մարդկանց ֆիզիկական անձեռնմխելիության միջամտություն:

Թեպետ Հրամանի տեքստում բացակայում է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի վրա որևէ հղում, այնուամենայնիվ, Առողջապահության նախարարն իր պաշտոնական ելույթներում փորձել է Հրամանի իրավաչափությունը հիմնավորել այդ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իր իրավասության շրջանակում իրականացնում է. «սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը: Հարկ է նկատել, որ նշված հոդվածը ոչ թե նախատեսում է ենթաօրենսդրական ակտով ընդհանրապես, այլ «իր իրավասության շրջանակներում» կանոններ սահմանելու լիազորություն, ինչից բխում է, որ ենթաօրենսդրական ակտով կարող է սահմանվել արդեն իսկ օրենքով նախատեսված սահմանափակումները կիրառելու կանոնները, ոչ թե անմիջականորեն նախատեսել սահմանափակումներ:

Հրամանը հակասում է նաև Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված սեփականության իրավունքի նորմերին: Այսպես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ (ընդգծումը մերն է) տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք»: Նույն հոդվածի 3-րդ մասը նախատեսում է որոշակի սահմանափակումներ. «Սեփականության իրավունքը  կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: Սակայն տվյալ դեպքում, սահմանափակման և հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակի միջև բացակայում է որևէ պատճառահետևանքային անմիջական կապ, քանզի սեփական միջոցներով պարբերաբար հետազոտություն անցնելու կամ պատվաստվելու պարտավորությունը փոխկապակցված չէ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների նպատակի հետ:

Այդպիսի իրավաչափ կապի մասին հնարավոր կլիներ խոսել, եթե հիշյալ լրացուցիչ պարտավորությունը կիրառվեր ոչ թե անձի սեփական միջոցների, այլ պետական բյուջեի միջոցների հաշվին: Ի դեպ, այս վերապահումը բխում է նաև միջազգային լավագույն փորձից:

Հրամանը հակասության մեջ է Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքի հետ. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: Այն, որ ընտրված միջոցը ոչ միայն իրավաչափ չէ, այլև չի համապատասխանում համաչափության սկզբունքին, բխում է ընտրված միջոցների վերլուծությունից: Այսպես, այլոց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, բավարար է համարվում 14 օրը մեկ՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելը՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: Բժշկագիտական հանրահայտ ցուցիչների համադրումից բխում է, որ անձը այդ ժամկետում կարող է վարակվել, և վիրուսակիր լինելով, վարակել անորոշ թվով մարդկանց, ընդ որում, պարտադիր չէ, որ վարակման փուլում ի հայտ գան ախտանիշեր: Թերևս, այս լրջագույն փաստարկի հաշվառմամբ, արտասահմանյան երկրներում հանրային կազմակերպություններ մուտք գործելիս պահանջում են ոչ թե 14 օրյա, այլ առնվազն 72 ժամվա վաղեմության թեստերի հավաստագրեր: Այս դեպքում, արտաքուստ կարող է այն ընկալումը լինել, որ հայրենական իրավական համակարգում ընտրվել է առավել մեղմ տարբերակ, բայց դա արդեն ակնհայտ չի կարող համահունչ լինել իրավունքների սահմանափակման այն նպատակին, որը հետապնդում է համաճարակների դեմ պայքարի ողջ գործընթացը:

Համաչափության խնդիրներ են առկա նաև այն ասպեկտով, որ Հրամանը կրթական հաստատություններում ընդգրկում է միայն «աշխատողներին», մինչդեռ համաճարակի վտանգի իրական աղբյուր են նաև աշխատողներին տասնապատիկ անգամ գերազանցող ուսանողները, որոնք անմիջական շփումների մեջ են աշխատողների հետ: Սա ևս վկայում է, որ Սահմանադրությամբ ամրագրված համաչափության առանցքային բաղադրիչը՝ հետապնդվող նպատակը ի սկզբանե ձախողված է: Թեպետ՝ Հրամանի տեքստում օգտագործված է առավել լայն իմաստով եզրույթ՝ «անձնակազմ», այնուամենայնիվ, զուտ գործնական հարթությամբ այն չի մեկնաբանվում և ընկալվում այն ծավալով, որ վերջինս ընդգրկի նաև ուսանողներին: Եթե անգամ, Հրամանով, հանձինս «անձնակազմ» եզրույթի, նկատի են ունեցվել նաև ուսանողները, միևնույն է, տեքստում կոնկրետ պարտավորություններ նախատեսված են արդեն «աշխատողների» համար, որպիսիք չեն կարող հանդես գալ ուսանողները:

Նկատի ունենալով, որ Հրամանը առնչվում է նա տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողներին, այն հակասության մեջ է նաև Սահմանադրության 179-րդ հոդվածի ետ. «Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան (ընդգծումը մերն է), սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը»: Այսպիսով, պետական կառավարման մարմինները չեն կարող իրենց նախաձեռնությամբ, առանց օրենսդրական համաչափ հիմքերի, կանոնակարգել  տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանն առնչվող հարաբերություններ, մինչդեռ՝ առնվազն Հրամանով հաստատված գրանցամատյաններ վարելը պարտադիր է համարվել նաև այդ մարմինների համար:

Վերջապես, Հրամանը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքին. «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»: Մասնավորապես, «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները» եզրույթը որոշակի չէ, օրենսդրությունում բացակայում է այդպիսի բնորոշում, ուստի այն տեղիք է տալու անհարկի տարաձայնությունների և կամայական որոշումներ կայացնելուն:

Հավելենք, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները քննարկվող դեպքում օգտվում են մասնավոր, ֆիզիկական անձի համար նախատեսված կարգավիճակից, քանզի այս սահմանափակումները որևէ կերպ չեն առնչվում վերջինիս կարգավիճակի հետ և կրում են համընդհանուր բնույթ:

Բնականաբար, Սահմանադրության 81-րդ հոդվածի հիմքով. «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան», և այս համատեքստում՝ հատկապես, որոշ նախապայմանների առկայությամբ պատվաստումների պարտադիր լինելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումները ունեն իրավունքի աղբյուրի նշանակություն: Մասնավորապես, ՄԻԵԴ-ի համապատասխան իրավական դիրքորոշումը ևս հանգում է նրան, որ որոշ դեպքերում պատվաստումները սկզբունքորեն կարող են իրավաչափ դիտարկվել, սակայն դրանք պարտադիր պետք է ուղեկցվեն կոնկրետ նախապայմաններով:

Այսպես, ՄԻԵԴ-ի երկու նախադեպային որոշումներով[1] միանշանակ արձանագրված են հետևյալ նախապայմանները՝

- պատվաստման իրավական կարգավորումը կարող է իրականացվել միայն օրենքով,

- պետք է բացառվեն պատվաստանյութերի առնչությամբ համընդհանուր բժշկագիտական եզրակացությունները, յուրաքանչյուր պատվաստանյութի և հակացուցում ենթադրող հիվանդությունների ցանկի վերաբերյալ պետք է լինի ինքնուրույն բժշկագիտական եզրակացություն,

-  պատվաստումը պարտադիր պետք է ուղեկցվի կոնկրետ անձի առողջական վիճակի համալիր զննությամբ և նախապատրաստական այնպիսի միջամտություններով, որոնք կբացառեն որևէ բացասական հետևանք,

- պատվաստանյութերի կիրառումից հրաժարվող անձանց նկատմամբ չի կարելի կիրառել հարկադրանքի միջոցներ, պետք է սահմանափակվել միայն պայմաններ առաջադրելով, որոնց չբավարարելը հանգեցնում է հարաբերությունները խզելուն կամ լիազորություն չվերապահելուն (օրինակ՝ եթե ուսանողը սահմանված կարգով չի պատվաստվում, բուհը ձեռք է բերում վերջինիս կարգավիճակը դադարեցնելու լիազորություն):

Այս նախապայմանների վերլուծությունը ևս վկայում է այն մասին, որ քննարկման առարկա Հրամանը առերևույթ հակասության մեջ է նաև ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով ամրագրված իրավական դիրքորոշումների հետ, հատկապես օրենքով կարգավորելու, համալիր զննության, անձին նախապատրաստելու նախապայմանների մասով:



[1] Տե՛ս https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-209039%22]} (283 կետը) և

https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-109565%22]}  (35-36 կետեր):

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Մագիստրոսական կրթություն, ուսումնառություն արտերկրում և գիտակրթական նոր հորիզոններ․ ԵՊՀ ուսանողը՝ միջազգային կրթական...

05.01.2026

Ամանորի տոնածիսական ավանդույթները հայոց մշակույթում

30.12.2025

Կայացավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

26.12.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

12.30.2025

Երկարացվել է Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը

12.24.2025 - 12.31.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Մեսսինայի համալսարան, Իտալիա

12.23.2025 - 01.13.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am