Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ԴԵՄ ԵՆՔ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԻՆ». ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ
Հունիս 01, 2018 | 14:24
Քաղաքականություն

«ԴԵՄ ԵՆՔ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԻՆ». ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ

«ՀՀ զինապարտության մասին» նոր օրենքում տարկետման իրավունքին վերաբերող դրույթների, սահմանված չափանիշների, ինչպես նաև Մայր բուհում վերջերս ծավալված գործընթացների մասին լրագրող Վարդուհի Զաքարյանը զրուցել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ:
Vahram-Dumanyan-interview

- Պարո՛ն Դումանյան, հայտնի է, որ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի գիտական խորհուրդը վերջերս տարկետման իրավունքի սահմանափակումը դատապարտող որոշում է կայացրել, ինչպե՞ս կմեկնաբանեք ֆակուլտետի դիրքորոշումը:

- Այո՛, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի  գիտխորհրդի կողմից կայացրած որոշումների մեջ արտահայտված են պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության դժգոհությունն ու անհամաձայնությունը տարկետման իրավունքի գործող կարգի վերաբերյալ: Ի դեպ, Ֆիզիկայի ֆակուլտետի և ֆակուլտետին կից գործող Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտխորհուրդների համատեղ նիստում նույնպես նմանօրինակ որոշում է կայացվել:

Բազմիցս նշել եմ, հիմա էլ իմ տեսակետը չեմ փոխել, որ դեմ եմ այդ դրույթներին ու սահմանված չափանիշներին, քանի որ դրանք խախտում են կրթության անընդհատության սկզբունքը, ինչը մի շարք մասնագիտությունների համար, հատկապես մեր բնագավառում, շատ կարևոր է:

Դեռևս 90-ականների կեսերից տարկետման իրավունքի հարցը մի քանի անգամ քննարկվել է, որը մեծ աղմուկ է բարձրացրել: Այս անգամ նույնպես նույն պատկերն է. նախկին իշխանություններն առանց մասնագիտական լուրջ, փոխադարձ լսելիության պայմաններում քննարկում անցկացնելու օրենքը «ուժով» անցկացրին: Արդյունքում ընդունվեց մի օրենք, համաձայն որի՝ Կառավարությունը պետք է մշակեր տարկետման տրամադրման կարգն ու չափանիշները: Ամենալարված իրավիճակում՝ ապրիլի 12-ին, Կառավաությունը հաստատեց 451-Ն որոշումը, որին էլ դեմ է արտահայտվել ֆակուլտետի գիտխորհուրդը: Որոշման մեջ նշված չափանիշներին, իմ կարծիքով, նույնիսկ այսօրվա մեր առաջատար գիտնականները երիտասարդ տարիքում չէին բավարարի: Իհարկե, ի պատիվ մեր պայքարող երիտասարդների, ներկայիս Կառավարությունը հիմա փորձում է մեղմացնել այդ պահանջները: Պետք է ասել նաև, որ խոսքը վերաբերում է բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա կրթական համակարգին, իսկ դպրոցն ավարտողների ու բուհ դիմողների հատվածը բաց է մնացել: Նրանց համար սահմանված չափանիշները զավեշտալի են: Միջազգային օլիմպիադաների մի շարք են ներկայացրել, որոնց մեդալակիրները կկարողանան օգտվել տարկետման իրավունքից, այսինքն՝ խոսքն ընդամենը մի քանի հոգու մասին է: Դպրոցական օլիմպիադաների այդ ցանկում այնպիսի առարկաներ են հայտնվել, որոնք ուղղակի զարմանք են առաջացնում, օրինակ՝ դպրոցականների փիլիսոփայության միջազգային օլիմպիադան: Մեր վիճակագրական տվյալները վկայում են, որ փայլուն ուսանողներ ունենք, ովքեր չեն մասնակցել ոչ մի օլիմպիադայի, սակայն արձանագրել են ավելի բարձր ցուցանիշներ, քան օլիմպիական մեդալակիրները: Օլիմպիադան սպորտ է, մեկը մասնակցում է, մյուսը՝ ոչ: Գովելի է ու մեծ նվաճում է, իհարկե, օլիմպիադայի մեդալակիր լինելը, բայց միայն դա չափանիշ լինել չի կարող:

Կարգում գրված է նաև, որ արտասահմանյան առաջատար բուհեր ընդունվողները տարկետման իրավունք կստանան: Ի՞նչ է ստացվում, որ Կառավարությունը ստորադասում է մեր բուհերը՝ մասնավորապես ԵՊՀ-ն: Ստացվում է, որ եթե մի փայլուն երեխա որոշում է ընդունվել, օրինակ, ԵՊՀ, նա պարտավոր է զորակոչվել, իսկ  որևէ արտասահմանյան բուհ ընդունվելու դեպքում՝ տարկետում կստանա: Ստացվում է, որ գործող օրենքով տարկետման իրավունք կստանան միայն մի քանի հոգի: Նախկին Կառավարության պատասխանատուներն այդպես էլ չըմբռնեցին այն միտքը, որ դժգոհություն արտահայտողներն այլ խնդրի մասին են բարձրաձայնում. խնդիրը կրթության անընդհատության սկզբունքն է: Ի վերջո, մեդալակիրը կարող է ընդունվել բուհ ու վատ առաջադիմություն ունենալ: Սա անհատի խնդիր է: Մենք բուհում պետք է ստեղծենք մի կրիտիկական զանգված, որտեղ առողջ մրցակցության պայմաններում կծնվեն այնպիսի անհատներ, ովքեր կհաղթահարեն դժվարություններն ու փուլ առ փուլ կդառնան առաջատար մասնագետներ: Նրանք, ի դեպ, նույնպես հետագայում պետք է ծառայեն պետությանը: Պետությանը ծառայելու տարբեր ձևեր կան: Միայն զինվորական համազգեստ կրելու հարցը չէ: Եթե պետությունը ներդրում է անում երիտասարդ կադրի պատրաստման գործում, նա էլ հետագայում պարտավոր է վերադարձնել իր պարտքը պետությանը: Ծառայություն կարող է համարվել նաև ցածր աշխատավարձով ու կոնկրետ սահմանված ժամկետով բուհում դասավանդելը, պետական կառույցներում աշխատելը և այլն: Ամեն տեղ, ամեն բնագավառում այսօր երիտասարդ կադրերի պակաս է զգացվում, չի կարող մասնագիտությունը զարգանալ, եթե նոր մտքեր, նոր մոտեցումներ չկան: Կարծում եմ՝ նոր Կառավարությունը կվերանայի այդ դրույթներն ու սահմանված չափանիշները: Ընդգծեմ նաև, որ այդ գործընթացներում ոչ միայն ԵՊՀ-ն, այլև բուհական ողջ համակարգը բավականին պասիվ էին: ԵՊՀ-ն պետք է լիներ առաջամարտիկը: Իսկ բուհերը ոչ միայն ոչինչ չարեցինք, այլև հակառակվեցին այն երիտասարդներին, ովքեր պայքարում էին դրա համար: Վստահ եմ, որ նրանք դեռ կհասնեն իրենց նպատակին, ու մենք պարտավոր ենք աջակցել նրանց՝ ելնելով մեր իսկ շահերից: Իսկ այն մարդիկ, ովքեր այդ երիտասարդներին մեղադրեցին վախկոտության, դավաճանության մեջ, սխալ ու անընդունելի վարք դրսևորեցին: Եթե Աստված չանի, մի բան պատահի սահմանին, ապա այդ երիտասարդները կամավոր կհայտնվեն առաջնագծում, մենք արդեն տեսել ենք դա: Նրանք պայքարող ու քաջ տեսակներ են, ովքեր առողջ են մտածում:

- Առաջին անգամ չէ, որ Ձեր կարծիքը տարբերվում է ԵՊՀպաշտոնական դիրքորոշումից: Ի՞նչ գնահատական կտաք ԵՊՀ-ում վերջերս ծավալված գործընթացներին՝ ուսանողների՝ բուհի ռեկտորին ներկայացված պահանջներին, ինչպես նաև ղեկավարության արձագանքին: 

- Նախ ուզում եմ շեշտել, որ ես մտավորականության ներկայացուցիչ եմ, ով պետք է լինի ազատ ու անկախ իր դիրքորոշման ու տեսակետների մեջ:

Տասնյակ տարիներ է, ինչ աշխատում եմ Մայր բուհում, և չեմ տեսել, որ համալսարանը նման հայտարարություններ տարածի: Պրոռեկտորների հայտարարությանը հարգանքով եմ վերաբերում, ընդունում եմ ի գիտություն, սակայն չեմ կիսում նրանց տեսակետը: Այդ հայտարարությունն ավելի շատ նման էր հայտարարության հանցագործության մասին, քան համալսարանական ոճով ու ակադեմիական բարձր դիրքերից ասված խոսքի՝ ուղղված հանդարտեցման, սիրո ու համերաշխության: Ինչ վերաբերում է ԵՊՀ-ի անունից տարածված հայտարարությանը, ապա ճիշտ կլիներ, որ այն ԵՊՀ ռեկտորի անունից տարածվեր, որովհետև ԵՊՀ-ում կան մարդիկ, ովքեր այլ կերպ են վերաբերվում այդպիսի հայտարարություններին: Ես  նմանօրինակ հայտարարություններ ու կոչեր չեմ ընդունում: Ի՞նչ է նշանակում աջակցության կոչով դիմել միջազգային կառույցներին կամ միջազգային համալսարանական հանրությանը: Օրինակ, եթե Ադրբեջանի ու Թուրքիայի համալսարաններն արձագանքեին ու պաշտպանեին ԵՊՀ-ին, որը ՀՀ-ում քաղաքական ճնշումների է ենթարկվում, դա ճի՞շտ կլիներ: Դա պատիվ կբերե՞ր Մայր բուհին, կարծում եմ՝ ոչ: Համալսարանն այսօր քաղաքական ճնշման ենթարկվելու խնդրով դիմում է Մարդու իրավունքների պաշտպանին, պետական կառույցներին, իրավապահ մարմիններին, որ գան փրկե՞ն մեզ մեր ուսանողներից: Ի դեպ, տարօրինակ ձևով հայտարարությունը չի ուղղվել Ազգային ժողովի նախագահին: Ամեն դեպքում, մեր ուսանողների հետ մենք հայտարարությունների լեզվով չպետք է խոսենք: Նշված է, որ 100 հոգի ներխուժել են համալսարան, արդյոք դա ճի՞շտ ձևակերպում է: Այդ 100 հոգին մեր ուսանողներն ու լրագրողներն էին: Իհարկե, ամեն ինչ չէր, որ ընդունելի էր ուսանողների պահվածքի մեջ: Եթե հայտարարություն տարածողները կարծում են, որ տեղի են ունեցել իրավական կոպիտ խախտումներ, ապա ինչո՞ւ այդ ուսանողներին, ըստ սահմանված կարգի, չեն հեռացնում, ինչպես, օրինակ, ժամանակին գերազանց սովորող ուսանող Նիկոլ Փաշինյանին 5-րդ կուրսում հեռացրին, ի՞նչն է խանգարում: Նախ մենք քայլեր ձեռնարկենք, մեր իրավական գործիքներն օգտագործենք, քանի որ ամեն ինչին իրավական ձևակերպում ենք տալիս, հետո մեզ աջակցելու խնդրանքով դիմենք այլ կառույցներին:

- Իսկ ի՞նչ կասեք ՀՀ ԿԳ նախարարի՝ ԵՊՀ ղեկավարությանն ուղղված գնահատականի մասին:

- Ինքս, լինելով ԵՊՀ ղեկավարության մաս, չեմ կիսում նախարարի կարծիքը: Սակայն ճիշտ չեմ համարում նաև նախարարի խոսքը ռեկտորատի ընդլայնված նիստում տեսապատկերներով ներկայացնելուն, քանի որ պարզ չէ, թե նա ի՞նչ կոնտեքստում և ինչի՞ համար է դա ասել: Եթե, օրինակ, նայենք այն տեսանկյունից, որ տարկետման իրավունքի պայքարում  ԵՊՀ-ն, իմ կարծիքով, ոչ ճիշտ դիրքորոշում որդեգրեց, ապա ուսանողության աչքերում ԵՊՀ-ն, և ոչ միայն ԵՊՀ-ն, վարկաբեկվեց: Գուցե ժամանակին նախկին նախագահն էլ անհաջող ձևակերպումներով հայտարարություններ է արել, հանրային քննարկմա՞ն ենք դրել: Բոլորն էլ մարդ են և կարող են սայթաքել: Կարծում եմ՝ նախարարի հետ պետք էր առանձնազրույց ունենալ ու հասկանալ, թե ինչո՞ւ է նման կերպ արտահայտվել: Ի վերջո, նա էլ է համալսարանական:  

Պետք է հասկանալ, որ համալսարանը երբեք չի եղել համասեռ զանգված, չի էլ կարող լինել, այստեղ զարգացման ու առաջընթացի համար բազմակարծություն է պետք: Ուստի՝ մեծ ուրախությամբ կլսեմ նաև իմ այն գործընկերների կարծիքները, ովքեր համակարծիք չեն ինձ հետ: 

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ իրանագետները` Կոպենհագենում. փորձի փոխանակում գիտելիքի և մշակույթի շուրջ

16.06.2025

Խուսափել քննարկում կամ պատկերներ պարտադրելու հեշտ ճանապարհից․ Ռ․ Բրեյըր

16.06.2025

«Ամենադժվար նյութն անցնելիս, եթե հաճույքը տեղ չունեցավ, չի մարսվի». Լևոն Սարգսյան

14.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագրի հայտադիմումների ընդունումը սկսվել է

06.16.2025 - 06.30.2025

Ամառային դպրոցի ընդունելություն ԵՊՀ Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցում

06.16.2025 - 06.27.2025

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար դիմում ներկայացրած հավակնորդների անվանացանկ

06.12.2025 - 06.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am