Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՂ Է․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Հունիս 16, 2022 | 13:21
Կրթություն
Գիտություն
Հասարակություն

ԵՊՀ-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՂ Է․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Մայր բուհի պատմության մեջ առաջին անգամ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում գիտական աստիճան ստացած շրջանավարտներին հանձնվեցին վկայագրեր։
YSU-graduates-final-event

Հանդիսությունը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով, ապա հնչեց ԵՊՀ հիմներգը:

Հանդիսավոր բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Համալսարանում անցկացրած տարիները եղել են արդյունավետ ու բովանդակալից: Ձեր գործունեությամբ դուք պետք է նպաստեք ավելի արդար և կիրթ հասարակություն, առավել հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործին: Այժմ ձեզնից է կախված, թե ինչպիսին կլինենք մենք, ինչպիսի նպատակներ կսահմանենք և ինչպես կվերարժևորենք մեր ունեցածն ու երազածը՝ այդ նպատակների իրագործմանը հասնելու համար։

Սիրելի՛ շրջանավարտներ, միշտ հիշե՛ք, որ մարտահրավերներին դիմակայելու համար մեզ պետք են գիտելիք, հմտություն, երևակայություն և ստեղծագործականություն: Իմացե՛ք, որ կրթությունն է օգնելու մեզ ավելի լավ ճանաչել ու հասկանալ աշխարհը, և կրթության միջոցով ենք կարողանալու աշխարհն ավելի լավը դարձնել։

Ապագայի կերտման ճանապարհին մենք ձեր մշտական գործընկերն ենք, աջակիցն ու հովանավորը, և ես վստահ եմ, որ համալսարանի հետ անխախտ միասնության զգացումը մշտապես կապրի ձեր սրտերում»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Հ․ Հովհաննիսյանը։

 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց․ «Սիրելի՛ շրջանավարտներ, բոլորս պետք է երախտապարտ լինենք նրանց, ովքեր հիմնադրել են Մայր բուհը դեռևս 103 տարի առաջ։ Բոլոր խնդիրների լուծման բանալին թաքնված է ճիշտ կրթության մեջ»։

Շնորհավորական ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարության մեջ առաջադրված է, որ հայաստանյան առնվազն երեք բուհ պետք է տեղ գտնի բուհերի միջազգային վարկանիշավորման սանդղակի առաջին 200 հորիզոնականներում: Ն․ Փաշինյանն արձանագրեց, որ ԵՊՀ-ն այս ցուցանիշի ապահովման ամենակարևոր հավակնորդներից մեկն է:

ՀՀ վարչապետը  հույս հայտնեց, որ այսօրվա շրջանավարտները կդառնան այն շարժիչ ուժը, որը մեզ համար կրթության ոլորտի բարեփոխումները կդարձնի առավել կարևոր, բովանդակալից և պահանջված:

«Կրթությունը և կրթության ոլորտի բարեփոխումները պիտի զարգացնեն Հայաստանի Հանրապետությունը։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ գնահատանքի խոսքեր ասել Երևանի պետական համալսարանի բոլոր այն դասախոսներին, ովքեր այսօրվա մեր շրջանավարտներին օժտել են այնպիսի հմտություններով, որոնք նրանց պիտի դարձնեն մրցունակ»,- ընդգծեց Ն․ Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշամեդալներ հանձնեց ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.մ․գ.դ․, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, կ.գ.դ․, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանին, ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ․գ.դ․, պրոֆեսոր Արամ Սահարյանին, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆ.մ․գ.դ․, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի՝ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանին:

ՀՀ վարչապետն այնուհետև շնորհակալագրեր հանձնեց ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հ․գ․դ․, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանին, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Աննա Կարապետյանին, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանին, անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նվարդ Երնջակյանին, ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, ֆ.մ․գ.թ․ Մուշեղ Ռաֆայելյանին:

ԵՊՀ ԳԽ անդամների միաձայն որոշմամբ ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհվեց բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանին, որը հանդես եկավ շնորհավորական ելույթով։ Բանախոսն ուղերձ հղեց ԵՊՀ շրջանավարտներին։

«Ես ցանկանում եմ խոսել հաջողության մասին․ եթե ես գտել եմ հաջողությունը, դուք ևս, անշուշտ, կարող եք գտնել այն: Ես ձեզ հորդորում եմ լինել ձգտող: Հաջողությունն ինձ համար այն է, երբ դու անում ես քո սիրելի աշխատանքը և փորձում ես դա անել լավագույնս։ Ես հաճախ որդուս ասում եմ, որ ընտրի այնպիսի մասնագիտություն, որը նա սիրով կկիրառի աշխատանքում: Միայն այս մոտեցումը որդեգրելու դեպքում է հնարավոր հասնել հաջողության կամ հայտնիության, սակայն նույնիսկ եթե երբեք դրանք ձեռք չբերես, կարևորն այն է, որ բավարարված կլինես»,- իր խոսքում ասաց ականավոր գիտնական Ա․ Փաթափությանը:

Գիտական աստիճան ստացած շրջանավարտներին վկայագրեր հանձնեցին ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և նշանավոր գիտնական Արտեմ Փաթափությանը: 

Համերգային ծրագիրը մեկնարկեց համալսարանի ստեղծման և կայացման հիշարժան ու կարևոր պահերի մասին պատմող ֆիլմով։

Ներկաները լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում անմահացած համալսարանականների հիշատակը, որից հետո ցուցադրվեց հերոսներին նվիրված տեսանյութ։

Մշակութային համարներով հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Հարություն Արզումանյանը, երգիչներ Գոռ Սուջյանը, Ռուսլան Էլյազյանը, օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը։ 

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, այլ նախարարներ և պետական այրեր, որոնց թվում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ԵՊՀ ղեկավարությունը, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, գիտական ու մշակութային համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, շրջանավարտներ, ուսանողներ և հրավիրյալ այլ անձինք: 

Միջոցառումն իրականացվեց «ԱԿԲԱ բանկ»-ի, «Արդշինբանկ»-ի, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի, «Կիլիկիա», «Սինոփսիս», «ԻՆՔՈՐ» ընկերությունների, «Ձեռնարկությունների ինկուբատոր» և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամների աջակցությամբ:

Մարինե Մկրտչյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am