Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ԴԵՌԵՎՍ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԾ Է ԵՂԵԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՍ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԿԱՊԵՍ ՄԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Սեպտեմբեր 10, 2020 | 14:58
Հասարակություն

«ԴԵՌԵՎՍ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԾ Է ԵՂԵԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՍ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԿԱՊԵՍ ՄԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՊՀ 4 ասպիրանտի ներկայացրած թեմաները հաղթող են ճանաչվել Գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթում և ստանալու են պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ակ. Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Տիգրան Պետրոսյանը մրցույթի հաղթողներից է:
about-Tigran-Petrosyan

Ներկայացրած թեմայի, կարևորության, արդիականության և այլ հարցերի շուրջ ysu.am-ը զրուցել է մրցույթի հաղթող Տիգրան Պետրոսյանի հետ:

-         Ի՞նչ թեմա եք ներկայացրել մրցույթին: Ինչո՞ւ եք ընտրել հենց այդ թեման, ո՞րն է թեմայի արդիականությունը:

-         Մրցույթին ներկայացրել եմ «Որոշ քվանտային երևույթներ կոսմոլոգիական մոդելներում» թեման: Թեմայի շրջանակում նախատեսվում է հետազոտել գրավիտացիայի և սահմանների համակցված ազդեցությունը քվանտային վակուումի հատկությունների վրա սկալյար և ֆերմիոնային դաշտերի դեպքում: Իսկ որպես ֆոնային երկրաչափություններ՝ դիտարկվելու են դե-Սիտտերի և անտի-դե Սիտտերի տարածաժամանակները, որոնց համաչափության շնորհիվ խնդիրները կլինեն ճշգրիտ լուծելի: Այս թեման ուսումնասիրելու բազում պատճառներ կան. նշեմ, որ կոր տարածաժամանակում դաշտի քվանտային տեսության ուսումնասիրությունները և ընդհանրապես դաշտի տեսության մեթոդները վերջին շրջանում լայն կիրառություններ ունեն կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայում: Այդ տեսությամբ բնութագրվում են բազմաթիվ համակարգեր: Որպես այդ համակարգերի օրինակներ կարող ենք նշել էլեկտրոնային ենթահամակարգերը մետաղներում և գրաֆենի տիպի երկչափ կառուցվածքներում, տոպոլոգիական դեֆեկտները, տոպոլոգիական մեկուսիչները և այլն: Ավելացնեմ, որ տիեզերքի ձևավորման ինֆլյացիոն տեսության համաձայն՝ սկալյար դաշտերի քվանտային ֆլյուկտուացիաները հիմք են հանդիսանում տիեզերքի մեծամասշտաբ կառուցվածքների ձևավորման համար: Այդ ֆլյուկտուացիաների մասին տեղեկությունը ծածկագրված է ռելիկտային ճառագայթման ջերմային անիզոտրոպություններում, որոնք վերջերս մի շարք կոսմոլոգիական նախագծերի շրջանակում ճշգրիտ չափվել են: Կոր տարածաժամանակում քվանտային երևույթների ուսումնասիրության ուղղության հիմնադիրը Հայաստանում ակադեմիկոս Գուրգեն Սահակյանն է, իսկ մինչ այսօր ոլորտը զարգացվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ակ. Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Արամ Սահարյանի կողմից և նրա ղեկավարությամբ: Նշեմ նաև, որ այս ուղղությունը ամբիոնի հիմնական հետազոտական ուղղություններից է:

-         Ի՞նչ մարտահրավերներ ու խնդիրներ կան ոլորտում:

-         Հայաստանում ոլորտը որոշ չափով զարգացած է, պարբերաբար տպագրվում են հոդվածներ միջազգային հեղինակավոր ամսագրերում, և աշխատանքները ներկայացվում են միջազգային գիտաժողովներում: Համագործակցում ենք Իտալիայի, Իսպանիայի և Բրազիլիայի գիտական խմբերի հետ: Ընդ որում՝ այս ծրագրի շրջանակում նախատեսվում են գործուղումներ արտերկիր: Իսկ ինչ վերաբերում է ոլորտի մարտահրավերներին, կարելի է ասել, որ քվանտային մատերիայի վրա գրավիտացիայի ազդեցությունը բնութագրվում է այսօր կիսադասական տեսության շրջանակում: Չնայած այդ տեսությունը հիմնարար տեսություն չէ, սակայն այն կիրառությունների բավական լայն տիրույթ ունի՝ սկսած փորձում հասանելի փոքրագույն հեռավորություններից ընդհուպ կոսմոլոգիական տիրույթներ: Այսօր կոր տարածաժամանակում դաշտի քվանտային տեսությունը միջանկյալ կարևոր քայլ է քվանտային գրավիտացիայի տեսության ձևավորման ճանապարհին, հայտնի է, որ այսօր դեռևս գոյություն չունի քվանտային գրավիտացիայի ավարտուն տեսություն: Այսօր բազմաթիվ խնդիրներում դրվում են սահմաններ, որպես օրինակ կարող ենք նշել բրանները բարձր չափողականությամբ մոդելներում, հորիզոնները գրավիտացիոն ֆիզիկայում, գրաֆենային շերտերի եզրերը նանոժապավեններում: Հայտնի է, որ այդ սահմանների վրա դաշտը բավարարում է որոշակի եզրային պայմանների, և դրանց ազդեցությամբ ֆիզիկական մեծությունների վակուումային միջինները փոխվում են: Սա հայտնի է որպես Կազիմիրի էֆեկտ և քվանտային դաշտի վրա գրավիտացիայի ու սահմանների ազդեցության ամենահետաքրքիր դրսևորումներից է: Առանձին կարելի է նշել տոպոլոգիական Կազիմիրի էֆեկտը, որն ի հայտ է գալիս, երբ տարածական չափողականությունների մի մասը կոմպակտիֆիկացվում է: Ենթադրվում է, որ հենց տոպոլոգիական Կազիմիրի էֆեկտով պայմանավորված էներգիան է համարվում այն մութ էներգիան, որով բացատրվում է այսօրվա տիեզերքի արագացումով ընդարձակումը:

-         Եթե հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք Ձեր ոլորտում:

-         Կցանկանայի, որ ավելի շատ ուշադրություն դարձվեր գիտության, մասնավորապես տեսական ֆիզիկայի ոլորտի ֆինանսավորմանը երիտասարդ կադրերի ներգրավելու նպատակով: Այս ծրագիրը, որի շրջանակում հետազոտությունն արվում է, մեծ աջակցություն է խնդրի լուծման ուղղությամբ, եթե հնարավորություն լիներ, կցանկանայի ներգրավել նաև սփյուռքի ներուժը կատարվող հետազոտություններում: 

-         Ինչպե՞ս եք ընտրել Ձեր մասնագիտությունը:

-         Դեռևս դպրոցական տարիներից մեծ է եղել հետաքրքրությունս բնության երևույթների բացատրությունների ու հատկապես մեզ շրջապատող աշխարհի ձևավորման ու կառուցվածքի նկատմամբ: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ: Բակալավրիատում և մագիստրատուրայում ուսանելու տարիներին պրոֆ. Արամ Սահարյանի ղեկավարությամբ կատարած հետազոտությունների յուրաքանչյուր փուլում իմ հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ ավելի է մեծացել, ինչի արդյունքում որոշում եմ կայացրել շարունակել իմ ուսումնասիրություններն այս ոլորտում և խորացնել գիտելիքներս:

-         Ի՞նչ դեր է ունեցել ԵՊՀ-ն Ձեր՝ որպես մասնագետի կայացման հարցում:

-         ԵՊՀ-ում շփվում եմ տեսական ֆիզիկայի ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականների հետ, որոնք մեծ խթան են իմ՝ որպես մասնագետի կայացման հարցում: Համալսարանում կազմակերպվող սեմինարների և միջազգային գիտաժողովների ընթացքում հնարավորություն ենք ստանում տեղեկանալու ոլորտի նորություններին և ծանոթանալու գիտական հետազոտությունների ժամանակակից մեթոդներին:

-         Իսկ ի՞նչ նախասիրություններ ունեք:

-         Սիրում եմ լողալ, երբեմն էլ շախմատ խաղալ, ազատ ժամանակ նախընտրում եմ դիտել գիտաֆանտաստիկ ու գիտահանրամատչելի ֆիլմեր: Սիրում եմ ընթերցել, հատկապես կենսագրական գրքեր, վերջին կարդացածս գիրքը Նիլս Բորի կյանքին ու ստեղծագործությանն էր նվիրված:

Հասմիկ Ասլանյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ գրադարանում նախատոնական տրամադրություն էր

23.12.2025

«Առաջին կուրսից իմ նպատակն էր ուսանել Իտալիայում»․ ԵՊՀ ուսանող Լիլիթ Հովսեփյան

23.12.2025

Հանրապետության լավագույններից մեկը ճանաչված ԵՊՀ ուսանողի հաջողության բանաձևը

22.12.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Ջիմի և Ռոզալին Քարթերի անվան խաղաղության և հակամարտությունների կարգավորման դպրոց այցի հնարավորություն

12.22.2025 - 01.04.2026

Միջազգային կրթական ծրագրի դիմելու հնարավորություն երիտասարդների համար (խաղաղության և առաջնորդության ուղղությամբ)

12.19.2025 - 01.10.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Տարտուի համալսարան, Էստոնիա

12.18.2025 - 12.25.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am