Ի՞նչ է ուզում այսօրվա հայ երիտասարդը․ ԵՊՀ-ում քննարկվել են երիտասարդության մասին նոր մենագրության հիմնական արդյունքները ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրության շնորհանդես-քննարկումը՝ համախմբելով գիտական հանրույթի, պետական կառույցների ներկայացուցիչներին և ոլորտի մասնագետներին։ Քննարկման առանցքում էին Հայաստանի երիտասարդության արժեքային փոփոխությունները, ապագայի ընկալումները, մասնակցայնության ձևերն ու անկախացման ռազմավարությունները։
Մեկնարկել է Մոլեկուլային մոդելավորման և հաշվարկողական քիմիայի ամառային դպրոցը Դսեղում ընթանում է Մոլեկուլային մոդելավորման և հաշվարկողական քիմիայի ամառային դպրոց-աշխատաժողովը, որը համախմբել է ԵՊՀ և արտերկրի երիտասարդ գիտնականներին և ուսանողներին՝ ձևավորելով միջազգային համագործակցության և կիրառական հետազոտությունների հարթակ։
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի փորձը ներկայացվել է եվրոպական համաժողովում ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը մասնակցել է Էդինբուրգի համալսարանի իրավագիտության դպրոցում (Շոտլանդիա, Էդինբուրգ) կայացած Կլինիկական իրավաբանական կրթության եվրոպական ցանցի (ENCLE) 12-րդ համաժողովին, որը ոլորտի միջազգային հեղինակավոր մասնագիտական հարթակներից մեկն է։ Համաժողովի շրջանակում նա ներկայացրել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայի գործունեությունը, ուսանողների գործնական պատրաստման մոդելը և Հայաստանում կլինիկական իրավաբանական կրթության զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Արժեքահենք կրթությունից մինչև քննադատական մտածողություն․ «VaKE» մեթոդաբանությունը ԵՊՀ-ում Բարձրագույն կրթության համակարգում այսօր, առավել քան երբևէ, կարևորվում է ոչ միայն մասնագիտական գիտելիքների փոխանցումը, այլև այնպիսի արժեքների, հմտությունների և կարողությունների ձևավորումը, որոնք ուսանողին կօգնեն դառնալու պատասխանատու քաղաքացի, գիտակից մասնագետ և խելամիտ առաջնորդ։ Այս համատեքստում միջազգային կրթական նորարարական մոտեցումները գնալով ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում համալսարաններում։
ԵՊՀ ուսանողները մասնակցել են Հռոմում և Ֆրանկֆուրտում անցկացված ներդրումային արբիտրաժի միջազգային դատախաղ-մրցույթի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել է ներդրումային արբիտրաժի միջազգային հեղինակավոր դատախաղ-մրցույթների Հռոմում և Ֆրանկֆուրտում։
Քննարկվել են ՀՀ բուհերում թվային ուսուցման որակի ապահովման նոր մոտեցումները Երևանի պետական համալսարանի համակարգմամբ իրականացվող «Erasmus+» «eCAMPUS» («Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ») միջազգային նախագիծը միտված է Հայաստանի բարձրագույն կրթության թվային վերափոխմանը։ Այդ նպատակով նախագծի շրջանակում անցկացված «Թվային ուսուցման որակի ներքին ապահովում» խորագրով երկօրյա աշխատաժողովը մեկ հարթակում համախմբել էր Հայաստանի և Եվրոպայի առաջատար բուհերի ու ոլորտային կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու թվային ուսուցման, ուսումնառության և գնահատման որակի ապահովման արդի մոտեցումները, ինչպես նաև ՀՀ բուհերի համար մշակվող միասնական չափանիշներն ու գործիքակազմը։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել է «Telders» հեղինակավոր դատախաղ-մրցույթին Երևանի պետական համալսարանի թիմը մասնակցել է Լայդենի համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպվող միջազգային հեղինակավոր «Telders International Law Moot Court Competition» մրցույթին՝ ամրապնդելով իր դիրքը եվրոպական առաջատար ակադեմիական հարթակներում և ներկայացնելով համալսարանը բարձր մակարդակի միջազգային մրցակցային միջավայրում։
Դպրոցից դեպի գիտության աշխարհ․ ճամբար, որը փոխեց աղջիկների՝ գիտության մասին պատկերացումները Երբ գիտությունը դուրս է գալիս դասագրքերի սահմաններից ու դառնում իրական փորձ, հետաքրքրությունը վերածվում է վստահության։ Այսպիսի փորձառություն են ստացել ԲՏՃՄ ճամբարի մասնակից աշակերտուհիները՝ բացահայտելով գիտությունը նոր՝ կենդանի ու կիրառական տեսանկյունից։ Գիտության ոլորտում աղջիկների ներգրավվածությունը խթանելու նպատակով անցկացված ԲՏՃՄ ճամբարը ոչ միայն կրթական, այլև ոգեշնչող հիշողություն դարձավ մասնակիցների համար։ Հոդվածում նրանք պատմում են իրենց տպավորությունների, փորձի և ձեռքբերումների մասին։
«Իմ երազանքն է ստեղծել քաղցկեղը բուժող նոր դեղամիջոց». ԵՊՀ ուսանող Աննա Վարդանյանը վստահ քայլերով մուտք է գործում գիտության ոլորտ: ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում ուսանելուն զուգահեռ՝ նա աշխատում է լաբորատորիայում և իր առջև դրել է հստակ նպատակ՝ մասնակցել քաղցկեղի բուժմանն ուղղված նոր դեղամիջոցի ստեղծմանը: Ներկայում Աննան պատրաստվում է ուսումը շարունակել ԵՊՀ «Ֆարմացիա» մագիստրոսական կրթական ծրագրում:
Համալսարանականները ներկայացրել են իրենց փորձը Ավստրիայի առաջատար համալսարաններից մեկում «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ներկայացուցիչները աշխատանքային այցով Վիեննայի բնական պաշարների և կենսական գիտությունների համալսարանում էին (BOKU)՝ ներկայացնելու համալսարանում իրականացվող կրթական ու հետազոտական նախաձեռնությունները և քննարկելու համագործակցության ընդլայնման հետագա հնարավորությունները։