Գրել նշանակում է նկատել․ ԵՊՀ դասախոս, գրող Գևորգ Սահակյանը՝ գրականության և կյանքի մասին Ստեղծարար ոլորտում ունեցած ձեռքբերումների և միջազգային հարթակներում համալսարանը ներկայացնելու համար ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակի է արժանացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, գրող Գևորգ Սահակյանը, որը ստեղծագործում է «Ջեսահ» կեղծանունով: Պարգևատրումն առիթ դարձավ նրա հետ զրուցելու գրելու, դասավանդելու, գրական ինքնության և ընթերցանության մասին։
Հայաստանում և Վրաստանում միկրոորակավորումների զարգացումը՝ «Micro-GEAR» նախագծի ամփոփիչ համաժողովի առանցքում Վրաստանի տեխնիկական համալսարանում (Georgian Technical University) տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Micro-GEAR» նախագծի ամփոփիչ համաժողովը՝ «Միկրոորակավորումները Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության համակարգերում» խորագրով։ Մասնակիցներն ամփոփել են նախագծի արդյունքներն ու քննարկել երկու երկրներում միկրոորակավորումների ներդրման և հետագա զարգացման հեռանկարները։
Պիտեր Նայկամպը՝ Հայաստանի հնարավորությունների և ԵՊՀ-ի հետ գիտական համագործակցության մասին «Հայաստանը փոքր երկիր է, բայց կարող է օրինակ ծառայել բազմաթիվ այլ երկրների համար»,- համոզված է տնտեսագետ Պիտեր Նայկամպը։ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ համագործակցության, «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային գիտաժողովի և փոփոխվող աշխարհում Հայաստանի հնարավորությունների մասին խոսելիս նա կարևորում է տարբեր երկրների հետազոտողների համատեղ աշխատանքն ու նոր գաղափարների ձևավորումը։
ԵՊՀ-ում քննարկվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ, դոկտոր Ղասսան Խալիլի գլխավորած պատվիրակության հետ։ Միջազգային համագործակցության ընդլայնման և երեխայի իրավունքների ոլորտում կրթական ու գիտահետազոտական գործունեության զարգացման համատեքստում կողմերը քննարկել են ԵՊՀ-ում երեխայի իրավունքների կենտրոն հիմնելու և միջազգային համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները։
Դուդուկի ձայնից մինչև Կովկասի պատմություն․ իրանցի պատմաբան Ալի Քալիրադը՝ հայ-իրանական կապերի մասին Դուդուկի ձայնը, հայկական եկեղեցին կամ հայերեն տպագրված թերթը երբեմն կարող են մի ամբողջ ժողովրդի պատմությունը ճանաչելու առիթ դառնալ: Իրանցի պատմաբան, պրոֆեսոր Ալի Քալիրադի հետաքրքրությունը Հայաստանի և Կովկասի նկատմամբ ձևավորվել է հենց այսպիսի առօրյա հանդիպումներից՝ հետագայում վերածվելով գիտական ուսումնասիրությունների:
Բնության թաքնված դեղաբանական ներուժը․ ԵՊՀ-ում կայացել է պրոֆեսոր Արա Կիրակոսյանի դասախոսությունը Դեղերի հայտնաբերման ավանդական մոտեցումները վերանայման անհրաժեշտություն ունեն. որո՞նք են «մեկ դեղ՝ մեկ թիրախ» հայեցակարգի սահմանափակումները, և ինչպե՞ս են բույսերը դիմակայում ախտածին միկրոօրգանիզմներին։ Այս և բնական դեղաբանության մի շարք չբացահայտված գաղտնիքների մասին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում պատմել է գիտնական, ԱՄՆ «Pure Green Pharmaceuticals» ընկերության գլխավոր գիտական տնօրեն, պրոֆեսոր Արա Կիրակոսյանը։
Ամփոփվեցին «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ի աշխատանքները․ կամավորները ստացան հավաստագրեր Մեծ միջոցառումների հաջողության հետևում հաճախ կանգնած են մարդիկ, որոնց աշխատանքը մնում է կադրից դուրս։ Նրանք են, որ գաղափարները վերածում են իրականության, ապահովում միջոցառման բնականոն ընթացքն ու աննկատ լուծում կազմակերպչական բազմաթիվ խնդիրներ։ Երևանի պետական համալսարանում ուշադրության կենտրոնում հենց այդ մարդիկ էին՝ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի կազմակերպիչների թիմն ու կամավորները։
Երբ խաղաղությունը խոսում է գիտության լեզվով Նոյեմբերի 10-ին նշվում է Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը, որի հռչակման 25-ամյակը լրանում է այս տարի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած օրվա այս տարվա թեման՝ «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով», ընդգծում է գիտության դերը խաղաղության ամրապնդման, կայուն զարգացման և համընդհանուր բարեկեցության ապահովման գործում։
Երազանքի կարիերան ավիացիայում. ԵՊՀ-ում անցկացվեց հանդիպում «Wizz Air»-ի ներկայացուցչի հետ «ԲանՈՒԳործ» էքսպոյի ընթացքում ձևավորված կապերը շարունակվում են գործնական քայլերով։ Այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ճանաչողական և աշխատանքային հանդիպում «Wizz Air» ավիաընկերության անձնակազմի հավաքագրման բաժնի ներկայացուցիչ Նինո Գիկոշվիլիի հետ։
ԵՊՀ-ում մեկնարկել է «ArcGIS Desktop»-ի կիրառման դասընթաց՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների համար Ժամանակակից բնապահպանությունն ու ընդերքօգտագործման վերահսկողությունը դժվար է պատկերացնել առանց թվային ճշգրիտ տվյալների և տարածական վերլուծությունների: Այս նպատակով ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում մեկնարկել է «ArcGIS Desktop» աշխարհագրական տեղեկատվական համակարգի առանձնահատկություններին նվիրված հատուկ դասընթացը՝ նախատեսված ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետների համար: