- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Մեքենայական ուսուցման լաբորատորիա
Մեքենայական ուսուցման լաբորատորիա
ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի մեքենայական ուսուցման (ՄՈՒ) լաբորատորիան հիմնադրվել է 2022 թ․ երկրորդ կեսին «Krisp» ընկերության հետ համատեղ նախաձեռնությամբ։
Այսօր լաբորատորիան հետևողականորեն ընդլայնում է իր հետազոտական օրակարգը արհեստական բանականության (ԱԲ) և դրա կիրառությունների ասպարեզներում՝ ամրապնդելով միջազգային կապերն ու արդյունաբերական ընկերությունների հետ համագործակցությունը։
Լաբորատորիան նպատակադրված է մշակելու գիտական այնպիսի արտադրանք, որով իր ուրույն տեղը կգրավի հասարակությունն ու տնտեսությունը վերափոխող գիտատեխնոլոգիական այս տիրույթի համաշխարհային քարտեզի վրա՝ ի շարս առաջավոր հաստատությունների։
Լաբարատորիան մի շարք հետազոտական նախագծեր է իրականացնում, մասնավորապես հետևյալ թեմաների շրջանակներում.
- իրերի համացանցի (IoT) կիրառություններում ՄՈՒ նոր մեթոդների մշակում ռադիոազդանշանային տվյալների հիման վրա,
- նոր մոլեկուլների գեներացիա մեծ լեզվական մոդելների կիրառմամբ,
- ռոբոտացված համակարգերի կառավարում, վիզուալ-լեզվական նավիգացիայի ալգորիթմների մշակում,
- արբանյակային լուսանկարների ճանաչման հզոր նեյրոնային ցանցերի կառուցում,
- ՄՈՒ բացատրելի ալգորիթմների կառուցում ու դրանց կիրառություններ,
- խոսքի/ձայնի մշակման խնդիրներ,
- տեքստերի, փաստաթղթերի, ծրագրային կոդերի ավտոմատ վերլուծություն ստեղծարար/գեներատիվ ԱԲ միջոցներով:
Կոնտակտներ
Լաբորատորիայի ղեկավար՝ ֆ․մ․գ․թ․ Աշոտ Հարությունյան
Էլհասցե՝ harutyunyan.ashot@ysu.am
Հեռ․՝ (+374 93) 220 135