Ս․թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կանցկացվի «Արհեստական բանականությունը գիտական գործունեության մեջ» թեմայով առցանց հանդիպում։
Առցանց հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը՝
- ԱԲ կիրառությունը գիտական հոդված պատրաստելու բոլոր փուլերում։
- Աշխատող հրահանգների կազմում․ «ChatGPT»-ի հետ աշխատանքի օրինակներ։
- Անվճար ԱԲ հարթակներ գիտնականների համար։
 
Բանախոս՝ Պավել Կոլոմիեց
Ունի երկու բարձրագույն կրթություն՝ ավիացիոն էլեկտրոնիկա և կինո/հեռուստատեսային դրամա
Գիտական խորհրդատվության մասնագետ
Գիտական հրապարակումների հետազոտությունների և վերապատրաստման կենտրոնի մասնագետ
Գիտաչափության վերաբերյալ տեղեկատվական սեմինարների և վեբինարների վարող
«Գիտական հրապարակումներ» «YouTube»-յան ալիքի վարող, հասարակայնության հետ կապերի մասնագետ։
Առցանց հանդիպման աշխատանքային լեզուն՝ ռուսերեն։
Մուտքն ազատ է (պարտադիր գրանցմամբ)։
Գրանցման վերջնաժամկետ՝ ս․թ․ նոյեմբերի 18։
 
          