Զեկուցող՝
ԵՊՀ 8-րդ մասնաշենք,
309 լսարան
Երկուշաբթի, ապրիլ 20, 2026
14։30-15։30
Հրավիրում ենք մասնակցելու «Ինտեգրված մոտեցում մասնագիտական կողմնորոշմանը․ հոգեդիագնոստիկ փաթեթի ձևավորում» թեմայով գիտական սեմինարին, որի շրջանակում կներկայացվեն հոգեդիագնոստիկ գործիքների ինտեգրման սկզբունքները՝ ուղղված անձի մասնագիտական հետաքրքրությունների, կարողությունների և արժեքների համակողմանի գնահատմանը։ Կքննարկվեն նաև մշակված փաթեթի կառուցվածքը, կիրառման հնարավորությունները կրթական միջավայրում և դրա արդյունավետության բարձրացման ուղիները։ Սեմինարը կվարեն Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի կրտսեր գիտաշխատողներ Հայկ Աբովյանը և Սեդա Պապոյանը։ Մուտքն ազատ է։