Զեկուցող՝
Երևանի պետական համալսարան
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 243 լսարան
Երկուշաբթի, ապրիլ 6, 2026
15:00-16:00
Ս.թ. ապրիլի 6-ին՝ ժամը 15։00-ին, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Մաթեմատիկական համաճարակաբանության մեջ ծագող մի ոչ գծային դինամիկ համակարգի լուծելիությունը SIR մոդելի շրջանակներում» խորագրով գիտական սեմինար:
Համատեղ զեկուցումով հանդես կգան պրոֆեսոր Խաչատուր Խաչատրյանը, ԻԿՄ ֆակուլտետի թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս Աննա Ավանյանը, Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտական աշխատող Գագիկ Մելքումյանը (հիմնական զեկուցող)։