- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Անձի և սոցիալական միջավայրի լաբորատորիա
Անձի և սոցիալական միջավայրի լաբորատորիա
«Անձ և սոցիալական միջավայր» գիտահետազոտական լաբորատորիան հիմնադրվել է 2011 թ. և գործում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի կառուցվածքում: 2023 թվականից լաբորատորիան շարունակում է իր գործունեությունը որպես առանձին ստորաբաժանում Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի կազմում։
Լաբորատորիայի հետազոտությունների հիմնական ուղղություններն են.
- անձի ուսումնասիրության ժամանակակից հարցարանների տեղայնացում և հայերենով հարցարանների մշակում, 
- սոցիալ-մշակութային փոփոխման պայմաններում անձի արժեքների, համոզմունքների և նույնականացման միտումների ուսումնասիրություն, 
- անձնային տարբեր բնութագրերի և մշակութային կողմնորոշումների միջմշակութային ուսումնասիրություն միջազգային համագործակցության շրջանակում։ 
Միջազգային հետազոտական նախագծեր
Գործունեության ողջ ընթացքում լաբորատորիայի հետազոտական թիմը մասնակցել է միջմշակութային մի շարք ուսումնասիրությունների՝ համագործակցելով աշխարհի տարբեր համալսարանների հետազոտողների հետ.
- «Արժեքների միջմշակութային ուսումնասիրություն» (նախագծի համակարգող՝ Երուսաղեմի եբրայական համալսարանի պրոֆեսոր Շալոմ Շվարց), 
- «Սուբյեկտիվ բարեկեցություն և անձի իրավահավակնության բնութագրեր» (նախագծի համակարգող՝ Կարդինալ Ստեֆան Վիշինսկու համալսարանի պրոֆեսոր Մագդա Ժեմոտել Պիոտրովսկայա), 
- «Նարցիսիզմ և անձի ինքնագնահատական» (նախագծի համակարգող՝ Մանհեյմի համալսարանի պրոֆեսոր Ջոգեն Գեբաուեր), 
- «Գենդերային ներդաշնակություն» (նախագծի համակարգող՝ Գդանսկի համալսարանի (Լեհաստան) պրոֆեսոր Նատաշա Կոսակովսկա-Բերեզեչկա), 
- «Կլիմայական փոփոխությունների ժխտում» (նախագծի համակարգող՝ Մոսկվայի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսոր Նարտովա-Բոչավեր), 
- «Քովիդ-19 համավարակի պատասխանատուների/ագենտների վերաբերյալ սոցիալական ընկալումների և նրանց վարքագծին առնչվող փոփոխականների ուսումնասիրություն» (համակարգողներ՝ Patrick Kotzur, Durham University, Maria-Therese Friehs, Fern Universität in Hagen). 
- «Քովիդ-19-ի հակազդումների հիմքում ընկած անձնային, հուզական և կոգնիտիվ գործոնները» միջմշակութային ուսումնասիրություն (Նախագծի համակարգող՝ Magdalena Żemojtel-Piotrowska (Cross-cultural Psychology Center, Cardinal Stefan Wyszynski University Warsaw, Poland)։ 
- «Մետանորմերի միջազգային ուսումնասիրություն» (նախագծի համակարգող՝ Մալարդալենի համալսարան, Ապագայի ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Կիմմո Էրիկսոն). համագործակցությունը կայացել է հետազոտական երկու ալիքների շրջանակում, 
- «Առօրեական նորմերի գլոբալ ուսումնասիրություն» (նախագծի համակարգող՝ Մալարդալենի համալսարան, Ապագայի ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Կիմմո Էրիկսոն, Սոցիալական նորմերի ուսումնասիրության գլոբալ ցանց), 
- «Արժանապատվության, պատվասիրության և դեմքը չկորցնելու մշակույթներ» (նախագծի համակարգող՝ Միացյալ Թագավորության Սասեքսի համալսարանի պրոֆեսոր Պիտեր Սմիթ), - «(Ան)Արդարության հանդեպ զգայունության անհատական տարբերությունների դերի ուսումնասիրությունը պատմական տրավմայի համատեքստում» (նախագծի արտասահմանյան համակարգողներ՝ Anna Baumert (Wuppertal Unievrsity, Germany), Mengyao Li (Queen's University Belfast), հայաստանյան համակարգող՝ Անի Գրիգորյան), 
 
- «Պատերազմ» ֆենոմենի հանդեպ մարդկանց համոզմունքների միջմշակութային ուսումնասիրություն (prof. Magdalena Żemojtel-Piotrowska, Cardinal Stefan Wyszynski University in WarsawPoland, Cross-Cultural Psychology Centre), 
- Կոլեկտիվ գործողության (collective action) hիմքում ընկած սոցիալ-հոգեբանական գործոնների (սոցիալական դոմինանտություն, ընկավող խմբային վտանգ, նախապաշարմունքներ, քաղաքական խնդիրների աջակցություն և այլն) միջմշակութային ուսումնասիրություն (համակարգողներ՝ Jonas R. Kunst & Milan Obaidi՝ Օսլոյի համալսարան, Tomek Besta՝ Գդանսկի համալսարան), 
- «Կլիմայի պահպանմանն ուղղված վարքի դրդապատճառների ուսումնասիրություն. բազմակի լաբերի ներգրավվածությամբ միջազգային նախագիծ» (համակարգողներ՝ Kimberly Doell, University of Vienna, Madalina Vlasceanu, New York University), 
- «(In)Alienable Worth? The Prevalence of Cultural logics of Dignity, Honor, and Face and their Links to Prosociality across the World» // Project with Psychological Science Accelerator (PSA), supported by the John Templeton Foundation (JTF) (ղեկավար՝ Լուսինե Գրիգորյան, Յորքի համալսարան, համաղեկավար՝ Անի Գրիգորյան)։ 
Դրամաշնորհային ծրագրեր
- Արժեքներ, համոզմունքներ և սոցիալական վարք. դինամիկան և առանձնահատկությունները ժամանակակից հայ հասարակությունում (ASCN դրամաշնորհային ծրագիր, 2011-2013 թթ.): 
- Անձ և սոցիալական վարք. Քովիդ-19-ի կարճաժամկետ և երկարաժամկետ հոգեբանական հետևանքները Հայաստանում (Գիտության կոմիտե, ԿԳՄՍ նախարարություն, 2020-2023 թթ.)։ 
- Սովորող երիտասարդների սուբյեկտիվ բարեկեցությունը ձևավորվող հասունության տարիքում (Գիտության կոմիտե, ԿԳՄՍ նախարարություն, 2020-2022 թթ.)։ 
- Պատկանելություն, ազդելու կարողություն և քաղաքացիական (չ)գործողություն․ հետհեղափոխական և (հետ)պատերազմական Հայաստանում քաղաքացիության ըմբռնումը սոցիալ-հոգեբանական հայացքով (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, ԿԳՄՍ նախարարություն, Հեռավար լաբորատորիաների հիմնադրման դրամաշնորհ, 2023-2028): 
Տեղայնացված, մշակված հարցաթերթեր
Լաբորատորիայի հետազոտական գործունեության ընթացքում հայերեն լեզվով տեղայնացվել են և մշակվել ժամանակակից անձի հոգեբանության ոլորտում լայնորեն կիրառվող մի շարք մեթոդիկաներ.
- «Մեծ հնգյակ» հարցարան (կարճ և երկար տարբերակներ)` նախատեսված անձի նկարագրման հինգ հիմնական գործոնների (էքստրավերտություն, նեյրոտիզմ, բարյացակամություն, բարեխղճություն, լայնախոհություն) ուսումնասիրության համար: 
- «Անձի վեցգործոնային հարցարան (HEXACO)»՝ նախատեսված անձի նկարագրման վեց գործոնների (ազնվություն/համեստություն, հուզականություն, էքստրավերտություն, բարյացակամություն, բարեխղճություն, լայնախոհություն) ուսումնասիրության համար: 
- «Մութ եռյակ» հարցարան (DARK TRIAD DIRTY DOZEN)՝ նախատեսված նարցիսիզմ, փսիխոպաթիա և մաքիավելիզմ անձնային գծերի ուսումնասիրության համար: 
- Անձնային արժեքների հարցարան (PVQ)՝ նախատեսված անձի՝ տասը բազային արժեքների (կոնֆորմություն, ավանդականություն, կամեցողություն, ունիվերսալիզմ, ինքնուրույնություն, ստիմուլյացիա, հեդոնիզմ, ձեռքբերումներ, իշխանություն, անվտանգություն) ուսումնասիրության համար: 
- Ինդիվիդուալիզմ-կոլեկտիվիզմ մշակութային չափումների հարցարան՝ նախատեսված մշակութային չորս չափումների (ուղղահայաց և հորիզանական ինդիվիդուալիզմ, ուղղահայաց և հորիզոնական կոլլեկտիվիզմ) ուսումնասիրության համար: 
- «Արժանապատվության, պատվասիրության, դեմքը չկորցնելու մշակութային չափումների» ուսումնասիրության հարցարան։ 
- Սոցիալական աքսիոմների չափման հարցարան՝ նախատեսված սոցիալական հինգ աքսիոմների (սոցիալական ցինիզմ, սոցիալական կյանքի բարդություն, ջանքերի դիմաց հատուցում, կրոնականություն, ճակատագրի վերահսկում) ուսումնասիրության համար: 
- Անձնային բարեկեցության ինդեքս-հարցարան (PWI)՝ ուղղված անձի՝ կյանքի տարբեր ոլորտներից բավարարվածության մակարդակի ուսումնասիրության համար: 
- Հոգեկան առողջության կոնտինում-կարճ տարբերակ (MHC-SF)՝ նախատեսված անձնային, սոցիալական և հուզական բարեկեցության ուսումնասիրության համար: 
- Դրական և բացասական հուզական աֆեկտների ուսումնասիրության հարցարան (PANAS)։ 
Կոնտակտներ
Լաբորատորիայի վարիչ՝ հ․գ․թ․, դոցենտ Նարինե Գագիկի Խաչարյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52ա
Հեռ.՝ (060) 710 638 (ներքին՝ 76-38)
Էլհասցե՝ n_khachatryan@ysu.am
 
          