- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Մաթեմատիկական հետազոտությունների լաբորատորիա
Մաթեմատիկական հետազոտությունների լաբորատորիա
Մաթեմատիկական հետազոտությունների լաբորատորիան հիմնադրվել է 2015թ․:
Մաթեմատիկական հետազոտությունների լաբորատորիան զբաղվում է հանրահաշվի, ֆունկցիաների տեսության, հավանականություների տեսության և մաթեմատիկական վիճակագրության դիֆերենցիալ հավասարումների հիմնախնդիրներով։ Աշխատակիցները հետազոտում են օրթոգոնալ շարքեր, եռանկյունաչափական և Ուոլշի շարքերի զուգամիտության և միակության հարցեր, Ֆրանկլինի համակարգ, խմբերի կոմբինատոր և երկրաչափական տեսություններ, հանրահաշիվների նույնություններ և գերնույնություններ, երկրաչափական պատահական պրոցեսներ, կիրառական հավանականային խնդիրներ, հարմոնիկ անալիզ և օպերատորների տեսություն, ֆունկցիոնալ տարածություններ, ազատ եզրով (free boundary problems) խնդիրներ, խոչընդոտի խնդիր, էլիպտիկ հավասարումների լուծումներ։
Լաբորատորիան իրականացնում է հետազոտական հետևյալ թեմաների շրջանակում՝
- խմբերի կոմբինատոր և երկրաչափական տեսություններ, Պարբերական խմբեր․ խմբերի հյուսվածքային արտադրյալների (wreath products) և դրանցով սահմանված բազմաձևություններ, խմբերի ներդրման թեորեմներ,
- նույնություններ և գերնույնություններ հանրահաշիվներում, հանրահաշվական համակարգեր, քվազիխմբեր, գերնույնություններ (super-identities) և դրանց կիրառություններ,
- երկրաչափական պատահական պրոցեսներ, կիրառական հավանականային խնդիրներ և երկրաչափական մարմինների հատույթների բնութագրեր,
- հարմոնիկ անալիզ և օպերատորների տեսություն, Հարդիի և Բերգմանի տիրույթներ, պոտենցիալների տեսություն և ֆունկցիոնալ տարածություններ,
- ազատ եզրով (free boundary problems) խնդիրներ, խոչընդոտի խնդիր, էլիպտիկ հավասարումների լուծումներ և երկրաչափական հատկություններ,
- օրթոգոնալ շարքեր, եռանկյունաչափական և Ուոլշի շարքերի զուգամիտության և միակության հարցեր, Ֆրանկլինի համակարգ:
Համագործակցություն
- Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ
- Մոսկվայի Ստեկլովի անվ․ Մաթեմատիկայի ինստիտուտ,
- Բերգենի համալսարանի Սելմեր կենտրոն (նորվեգերեն՝ Selmersenteret)
- Բար-Իլան համալսարանի ճշգրիտ գիտությունների ֆակուլտետ (Իսրայել)
Կոնտակտներ
Լաբորատորիայի ղեկավար՝ Վարուժան Աթաբեկյան, ֆ․մ․գ․դ․, պրոֆեսոր
Էլհասցե՝ avarujan@ysu.am
Հեռ․՝ (+374 60) 710 369, (+374 60) 710 368