ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) «Հայ-քրդական առնչությունների» բաժնի նախաձռնությամբ Ստոկհոլմում (Շվեդիա) տպագրվել է «Քրդագիտության հիմնահարցեր» շարքի հերթական աշխատությունը:
ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Ջավո Ամարի Մամոյանի 105-ամյակին նվիրված հիշյալ աշխատությունում ներկայացված են հայ-քրդական առնչություններին, էթնիկ-դավանական փոխառնչություններին, Խորհրդային Հայաստանում քրդական համայնքին, հայ և քուրդ ականավոր գործիչների կյանքին, ստեղծագործական ուղուն վերաբերող իրողություններ։
Աշխատությունը լույս է սփռում Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչների ակտիվ գործունեության վրա՝ առավել ավելի շոշափելի և տեսանելի դարձնելով հայ-քրդական փոխառնչությունների պատմական հարուստ ավանդույթը։



