ԵՊՀ Պալեանների անվան դահլիճ
Ուրբաթ, դեկտեմբեր 4, 2026
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ՀՀ ազգային անվտանգային հետազոտությունների ու կանխատեսումների բաժնի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 4-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա «Ռազմավարական զսպման գործիքակազմերը ՀՀ ազգային անվտանգային սպառնալիքների դիմակայման համատեքստում» թեմայով գիտաժողով։
Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող ժամանակակից մարտահրավերները, ռազմավարական զսպման արդյունավետ մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները։ Այն հնարավորություն կընձեռի նաև ծավալելու մասնագիտական երկխոսություն, ինչպես նաև ներկայացնելու տարբեր առաջարկներ: