ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նիստերի սրահ
Ուրբաթ, նոյեմբեր 28, 2025
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 15։30-ին, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նիստերի սրահում կկայանա «Հայաստանի կերպարն ու ընկալումներն արաբական աշխարհում արաբական մեդիայի միջոցով» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքների ներկայացումը և քննարկումը։
Հետազոտությունն իրականացվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ֆինանսավորմամբ։ Նախագծի ղեկավարն է պ․գ․թ․ Մուշեղ Ղահրիյանը, խմբի անդամները՝ Ռուզաննա Գասպարյանը, Տարոն Առաքելյանը։
Մուտքն ազատ է։