Ամենասպասված ու հագեցած ուսանողական ճամբարը վերադառնում է։ Ընկերներ, նոր գիտելիքներ, հմտությունների զարգացում և հիանալի արկածներ․ այս ամենը «Զարկ» ուսանողական ճամբար 2025-ում։
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի և ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի համագործակցության շրջանակում մեկնարկում է «Զարկ» ուսանողական ճամբար-2025-ի հայտագրումը։
 
Ի՞նչ է սպասվում
- Արկածներով լի 7 օրեր, 
- սպորտային, մշակութային և ինտելեկտուալ առաջադրանքներ, 
- թեժ մրցակցություն ուսանողական 6 ջոկատների միջև, որոնք անվանակոչվել են արքայատոհմերի անուններով՝ Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ, Հեթումյաններ։ 
Օրակարգի անբաժան մասն են կազմելու՝
- առավոտյան մարմնամարզություն, 
- սպորտային մրցաշարեր, 
- ազգային երգ ու պար, 
- ծանոթացում զինվորական առօրյային և կրակային պատրաստություն, 
- մշակութային և ինտելեկտուալ խաղեր, 
- հայկական ֆիլմերի դիտումներ, 
- հանդիպում-քննարկումներ հայտնի հյուրերի հետ, 
- դասընթացներ, բանախոսություններ ոլորտային մասնագետների կողմից, 
- եզակի արշավ Վանաձորի բնության գողտրիկ անկյուններով։ 
Վայր՝ ՀՀ, Լոռու մարզ, ք․ Վանաձոր, «Ծիծեռնակ» ճամբար
Ամսաթիվ՝ 2025 թ․ օգոստոսի 11-17
Մասնակցելու հնարավորություն ունեն միայն ԵՊՀ ուսանողները։
Դիմելու վերջնաժամկետը՝ ս․թ․ հուլիսի 25։
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես լրացնել հետևյալ հայտադիմումը՝ https://forms.gle/m9Gxx6ceHPL8haTL9
Ճամբարը քեզ է սպասում։ Բաց մի՛ թող հնարավորությունը․ գրանցվի՛ր հենց հիմա։
 
 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        













 
          