Հեղինակել եմ ավելի քան 30 գիտական հոդվածներ, մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր:
Վերապատրաստվել և մասնակցել եմ գիտական քննարկումների Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Չեխական հանրապետությունում և Ավստրիական հանրապետությունում: ՀՀ իրավաբանների միության անդամ եմ:
2014 թվականին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ընդգրկվել եմ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի կազմում:
Հանդիսանում եմ ՀՀ քրեական նոր օրենսգրքում տեղ գտած հայեցակարգային մոտեցումների եվ նոր ինստիտուտների մեկնաբանման ուղեցույցի համահեղինակ։2017 թվականի հունվարի 18-ին նշանակվել եմ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովի անդամ, պաշտոնավարել եմ մինչև հանձնաժողովի գործունեության դադարեցումը (2018 թվականի ապրիլի 9):
- Գլխավոր
- Աշխատակիցներ
- Տիգրան Վիգենի Սիմոնյան