Ամսաթիվ
Հայազգի մտավորական, միստիկ, փիլիսոփա, կոմպոզիտոր, պարուսույց Գեորգի Գյուրջիևի մտավոր ժառանգությունը, նրա հոգևոր և փիլիսոփայական որոնումները, ինքնաճանաչման գաղափարները, ինչպես նաև արվեստի, երաժշտության և պատմության փոխկապակցվածության նրա մոտեցումները շարունակում են մնալ գիտական հետաքրքրության շրջանակում։ Երևանի պետական համալսարանում անցկացված «Գյուրջիևյան օրեր-2026» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը համախմբեց գյուրջիևագիտությամբ հետաքրքրվողներին՝ նոր հայացքով դիտարկելու նրա թողած ժառանգությունը։