Ամսաթիվ
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Իտալախոս աշխարհ. լեզու առանց սահմանների» խորագրով «Իտալերենի շաբաթ» միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը: Ամեն տարի ամբողջ աշխարհում հոկտեմբերի երրորդ շաբաթը նվիրվում է իտալերենին՝ խթանելու լեզվի և իտալական մշակույթի զարգացումը:
«Իտալերենի շաբաթ» միջոցառման շրջանակում իտալերեն ուսումնասիրող ուսանողների համար դասախոսություն կկարդա Պերուջայի՝ օտարերկրացիների համար համալսարանի դասախոս, դոկտոր Բորբալա Սամուն՝ «Իտալական ուսումնասիրություններ պատմության, լեզուների և ժամանակակից երաժշտական մշակույթի սահմաններից այն կողմ» թեմայով: Կկազմակերպվի նաև դասախոսների վերապատրաստման դասընթաց, որը կանցկացնեն Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի դասախոսներ, դոկտոր Գրացիանո Սեռաջոտոն և դոկտոր Կամիլիա Սպալիվիերոն: