Ամսաթիվ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց ամենամյա «IAM Industry Day» էքսպոն։
«IAM Industry Day»-ը հնարավորություն է, որտեղ ուսանողները կարողանում են անմիջականորեն շփվել տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկանալ աշխատանքային և փորձնակային ծրագրերի մասին, ինչպես նաև հասկանալ՝ ինչպիսի հմտություններ են այսօր պահանջված աշխատաշուկայում։