Ամսաթիվ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտն աշխարհի առաջատար հետազոտական ինստիտուտների հետ ունի շարունակական համագործակցություն արդի ուղղություններով, այդ թվում՝ հակաբիոտիկակայունության մեխանիզմների և ազդեցության ուսումնասիրություն, բուսական հումքից կենսաբանական ակտիվ նյութերի անջատում և հատկությունների վերլուծություն, դեղերի կառուցվածքային հետազոտում և որակի գնահատում:
Ինստիտուտի «Ֆարմացիա» բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերը հավատարմագրվել են գերմանական «ASIN» միջազգային գործակալության կողմից:
Ինստիտուտը հագեցած է նոր սերնդի սարքավորումներով, իսկ ուսանողների համար նախատեսված են պրակտիկաներ ու գործնական աշխատանքներ՝ սկսած առաջին կուրսից: