Ամսաթիվ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «BioExpo» ցուցահանդեսը մեկ հարթակում համախմբեց գիտությունը, կրթությունը և նորարարությունը։ Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ներկայացնել ֆակուլտետի կրթական ու գիտահետազոտական ծրագրերը, ուսանողների և շրջանավարտների մասնագիտական աճի հնարավորությունները, ինչպես նաև տրամադրել կարևոր տեղեկություններ կենսաբանական ոլորտի ժամանակակից միտումների և աշխատաշուկայի պահանջների մասին։