Ամսաթիվ
Տեխնոլոգիաների աշխարհը զարգանում է արագ, իսկ ապագան ձևավորվում է այն մարդկանց շնորհիվ, որոնք աշխատում են նոր տեխնոլոգիաների ձևավորման և նոր լուծումներ առաջարկելու ուղղությամբ։ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում միավորվում են մաթեմատիկական մտածողությունը, ծրագրավորման հմտությունները և նորարարական մոտեցումները՝ պատրաստելով մրցունակ մասնագետների Հայաստանի և աշխարհի տեխնոլոգիական շուկայի համար։ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը պատրաստում է ծրագրավորողներ, տվյալագետներ, մաթեմատիկական մոդելավորողներ ու ինժեներներ։ Այստեղ ծնվում են գաղափարներ, որոնք դառնում են նորարարական տեխնոլոգիաների ձևավորման ամուր հիմք։