
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մաիստրոսական կրթական ծրագրի համահիմնադիր Արամ Արամյանը իրավագետ է և գործող իրավաբան՝ մասնագիտացած միջազգային հանրային իրավունքի և միջազգային վեճերի կարգավորման ոլորտներում։ Երևանի պետական համալսարանի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի համահիմնադիրներից է։ Ծրագրի շրջանակում դասավանդում է «Միջազգային հանրային իրավունք», «Արդարադատության միջազգային դատարան» և «Միջազգային պայմանագրերի մեկնաբանություն» առարկաները։
Արամ Արամյանն ունի ավելի քան ութ տարվա իրավաբանական փորձ ՀՀ կառավարության համակարգում։ Ղեկավարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի միջպետական վեճերում Հայաստանի շահերի պաշտպանության վարչությունը։ Այս պաշտոնում նա համակարգել է Հայաստանի ներկայացվածությունը Արդարադատության միջազգային դատարանում, միջպետական արբիտրաժային դատարաններում և Միջազգային քրեական դատարանում։
Նա ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Կրթություն է ստացել նաև Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայում և Փարիզի արբիտրաժային ակադեմիայում։ Արամ Արամյանը՝ որպես ավագ դասախոս, ավելի քան ութ տարի դասավանդում է միջազգային իրավունքի վերաբերյալ տարբեր առարկաներ Հայ-ռուսական համալսարանում։ ՀՀ-ում լիցենզավորված փաստաբան է։