Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. FAQ
  3. Ֆինանսական վերլուծությունների վարչություն
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Միջազգային համագործակցության վարչություն
  • Ուսումնամեթոդական վարչություն
  • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • ՏՏ վարչություն

Ֆինանսական վերլուծությունների վարչություն

Քննություններին (նաև ընթացիկ) և ստուգարքներին մասնակցության իրավունքը պահպանելու նպատակով և հաշվի առնելով համակարգի արգելափակման ընթացակարգը՝ անհրաժեշտ է կիսամյակի համար սահմանված ուսման վարձը վճարել տվյալ կիսամյակում: Ուսանողն իրավունք ունի կիսամյակի համար սահմանված ուսման վարձը վճարելու 4 ամիսների ընթացքում՝ հավասարաչափ մասերով (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին): Ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան չափաբաժինը ուսանողը պարտավոր է վճարել մինչև տվյալ ամսվա 10-ը (համաձայն ԵՊՀ-ի հետ կնքված ուսումնառության պայմանագրի):

Վճարումները նպատակահարմար է կատարել այն եղանակներով, որոնք ապահովում են վճարողի նույնականացումը։ Նախընտրելի են նույնականացումով էլեկտրոնային համակարգերն ու բանկային փոխանցումները:

Վճարման ընթացքում պարտադիր է ներառել հետևյալ տվյալները՝
• վճարում ստացողի անվանումը՝ «Երևանի պետական համալսարան»,
• վճարողի անուն, ազգանուն, հայրանուն,
• կրթական ստորաբաժանումը (ֆակուլտետ),
• կրթական ծրագիր,
• կուրս,
• ուսումնառության ձև (օրինակ՝ առկա, հեռակա):

Այո՛։ Հաշվի առնելով համակարգի արգելափակման ընթացակարգը՝ անհրաժեշտ է, որ ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան չափաբաժինը վճարվի մինչև տվյալ ամսվա 10-ը (համաձայն ԵՊՀ-ի հետ կնքված ուսումնառության պայմանագրի): Մինչև առաջին ընթացիկ քննությունների մեկնարկը անհրաժեշտ է վճարել կիսամյակի ուսման վարձի 50%-ը։ Մինչև կիսամյակի քննաշրջանի մեկնարկը անհրաժեշտ է վճարել կիսամյակի ուսման վարձի 100%-ը։

Գործընթացն իրականացվում է համաձայն «Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի (գլուխ 3–րդ և 4–րդ):

Պետության և ԵՊՀ-ի կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումների ընդունման ժամկետներն են՝  

ա) առկա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների մեկնարկին հաջորդող չորս շաբաթների ընթացքում,

բ) հեռակա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող մեկական շաբաթների ընթացքում:

Ուսման վճարի մասնակի կամ ամբողջական զեղչերը սահմանվում են «Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգով (գլուխ 3–րդ և 4–րդ): Ուսման վճարի մասնակի փոխհատուցումից օգտվելու հիմնական նախապայմանը ԵՊՀ-ում սահմանված ՄՈԳ-ի շեմը հաղթահարելն է։

Պետությունը նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում է (100%) տրամադրում օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին (ՄՈԳ չի դիտարկվում)`

  1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց,

  2. 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց, ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի,

  3. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամության, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի,

  4. զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին, ամուսնուն (կնոջը), մինչև 27 տարեկան զավակներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի:

Պետական կրթաթոշակ ստանալու իրավունք ունեն՝

  1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց (18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են, կալանավորված կամ ազատազրկված են, եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում չի կայացվել) վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի մինչև 150 տոկոսի չափով: 

    Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ՝ https://arlis.am/hy/acts/218662/latest: 

  2. Բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող ուսանողներին վճարվում է կրթաթոշակ՝ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշումը:

    Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ՝ https://arlis.am/hy/acts/207213/latest :

Երևանի պետական համալսարանում ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում ստացող գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների (կանոնակարգի 22.13 կետով սահմանված կարգավիճակ ունեցող) ՄՈԳ-ի շեմը սահմանվում է՝

  • բակալավրիատում՝ 18․5 – 19․49, որի համար տրամադրվում է 10% վարձավճարի մասնակի փոխհատուցում և (ՄՈԳ) 19․5 – 20․00՝ 15% վարձավճարի մասնակի փոխհատուցում,

  • մագիստրատուրայում՝ (ՄՈԳ) 19․00 – 19․49 համապատասխանաբար 10% և (ՄՈԳ) 19․5 – 20․00՝ 15% վարձավճարի մասնակի փոխհատուցում:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում (մանրամասն՝ https://arlis.am/hy/acts/150897/latest) ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում (այդ թվում՝ ընդհանուր հանրագումարով) մշտապես բնակվող ու տվյալ համայնքներից որևէ մեկի հանրակրթական (միջնակարգ կամ ավագ դպրոց) ուսումնական հաստատությունն ավարտած ուսանողներին:

Փոխհատուցում տրամադրվում է`

1) առաջին կուրս ընդունված ուսանողներին՝

ա. բակալավրի կրթական ծրագրերով՝ համապատասխան մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ տարեկան ուսման վճարի 50% -ի չափով,

բ. մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60%-ը հաղթահարած ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50% -ի չափով.

2) հաջորդ կուրսերում՝

ա. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 60-70.99% ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50% -ի չափով,

բ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 71-79.99% ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 60% -ի չափով,

գ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80% և բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 70% -ի չափով:

Զորացրված ուսանողների համար (մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած, զինվորական գրքույկում համապատասխան գրառման առկայության դեպքում) գործում է ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում՝ 30 տոկոսի չափով։

ԵՊՀ-ի կողմից տրամադրվող ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցումից (զեղչերից) ուսանողը կարող է օգտվել ԵՊՀ-ում սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում: 

Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը սահմանվում է ԵՊՀ ռեկտորի հրամանով:

ԵՊՀ ֆինանսական միջոցների հաշվին անվանական կրթաթոշակի կարող են հավակնել այն ուսանողները, որոնք ունեն առնվազն 4 կիսամյակ գերազանց առաջադիմություն (մագիստրատուրայի ուսանողների դեպքում հաշվի են առնվում նաև բակալավրիատում ցուցաբերած առաջադիմության արդյունքները), գիտական ու հասարակական ակտիվություն, վերջին կիսամյակում՝ 18 և ավելի ՄՈԳ:

Այլ կազմակերպությունների ֆինանսավորմամբ նշանակվող անվանական կրթաթոշակի հավակնորդին առաջադրվող պայմաններն ու ընտրության կարգը սահմանվում են ֆինանսավորող կազմակերպության կողմից՝ համաձայնեցնելով տվյալ ֆակուլտետի (ինստիտուտի) գիտական խորհրդի հետ:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ՄՈԳ-ի շեմը սահմանվում է ԵՊՀ ռեկտորի հրամանով:

Ուսման վաձավճարի զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է առաջնորդվել «Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի 3 – րդ և 4 – րդ գլուխների դրույթներով։

Պետության և ԵՊՀ-ի կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են՝

1) առկա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների մեկնարկին հաջորդող չորս շաբաթների ընթացքում,

2) հեռակա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող մեկական շաբաթների ընթացքում:

ԵՊՀ ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներն ընդունվում են միայն առցանց եղանակով (e-request.ysu.am համակարգի միջոցով), իսկ պետության կողմից ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ փաստաթղթերը ընդունվում են ֆակուլտետների (ինստիտուտների) գրասենյակներում։

Ներկայացվող փաստաթղթերն են՝

  1. Սոցիալական ծառայության կողմից տրված տեղեկանք  (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր) - 22․1 կետ։

  2. Ծննդյան վկայական, առանց ծնողական խնամքի մնացած կարգավիճակը հավաստող փաստաթղթերը  (մահվան վկայական, դատարանի վճիռ (բոլոր էջերը) և այլ փաստաթղթեր) – 22․2 կետ։

  3. Ծննդյան վկայական, միակողմանի ծնողազուրկ լինելու կարգավիճակը հավաստող  փաստաթղթերը (մահվան վկայական, դատարանի վճիռ՝ բոլոր էջերը, միայնակ մոր կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ՔԿԱԳ-ից և այլ փաստաթղթեր) – 22․3 կետ։

  4. Ամուսնության վկայական, երեխայի ծննդյան վկայական – 22․4 կետ։

  5. Ընտանիքում երեք անչափահաս երեխաների ծննդյան վկայականները կամ երեք ուսանողի տեղեկանքները իրենց ուսման հաստատություններից – 22․5 կետ։

  6. Ծննդյան վկայական, ծնողի հաշմանդամությունը հավաստող տեղեկանք – 22․6 կետ։

  7. Ծննդյան վկայական, զինվորական գրքույկի առաջին էջը և այն էջը, որտեղ առկա է գրառումը՝ «Իրականացրել է մարտական հերթապահություն» կամ  «Մասնակցել է մարտական գործողություններին» – 22․7 կետ։

  8. Սոցիալական ծառայության կողմից տրված տեղեկանք (ընտանիքների անապահովության սահմանային միավորից ցածր միավոր) – 22․8 կետ։

  9. Փոխատեղման (ռոտացիա) արդյունքում տարեկան ձևավորված ՄՈԳ դեկանատից՝  «Super Vision» ծրագրից – 22․9 կետ։

  10. Ծննդյան վկայական, ծնողի՝ մարտական  գործողության մասնակցի վկայականը (բոլոր էջերով)՝ տրված ՀՀ ՊՆ-ի կողմից, որը հաստատված է  միջգերատեսչական  հանձնաժողովի կողմից կամ երկրապահ կամավորականի վկայական – 22․10 կետ։

  11. Ծննդյան վկայական – 22․11 կետ։

  12. Ծննդյան վկայական, ԵՊՀ-ի կողմից անցկացվող օլիմպիադայի 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմը – 22․12 կետ։

  13. Ծննդյան վկայական, ներկայացվող փաստաթղթերի բոլոր էջերը – 22․13 կետ։

Պետությունը բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա կրթաձևով սովորող, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց, ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի։

ԵՊՀ-ի կողմից տրամադրվող ուսման վճարի զեղչից ուսանողը կարող է օգտվել, եթե նա կիսամյակի ավարտից հետո (լուծարքային շրջանի) ձեռք է բերել սահմանված շեմը հաղթահարող ձևավորված ՄՈԳ (առանց պարտքերի)։

Բակալավրիատի կամ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակից՝ բացառությամբ ԵՊՀ-ի կողմից անցկացվող դպրոցականների օլիմպիադայում 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմի արժանացած ուսանողների և ԵՊՀ-ում հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող-ուսանողների և աշխատողների երեխա-ուսանողների, որոնք ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել ուսումնառության առաջին կիսամյակից:

Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ՝ http://documentation.ysu.am/wp-content/uploads/2022/02/Decision.pdf (24 – րդ կետ, առաջին պարբերություն): 

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին:

Փոխհատուցում տրամադրվում է`

1) մինչև 5,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50% -ի չափով,

2) 5,01-10,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60% -ի չափով,

3) 10,01-15,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70% -ի չափով, 

4) 15,01-20,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80% -ի չափով,

 5) 20,01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 90% -ի չափով:

1) բակալավրի կրթական ծրագրերով կրթական աստիճանում՝

ա. առաջին կուրսում՝ համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա,

բ. հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 60% -ի շեմը հաղթահարելու դեպքում.

2) մագիստրոսի կրթական աստիճանում՝ 

ա. առաջին կուրսում՝ նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60% -ի, 

բ. հաջորդ կուրսերում՝ ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70% -ի շեմն ապահովելու դեպքում:

ԵՊՀ-ն վճարի մասնակի փոխհատուցում (զեղչ) տրամադրում է սոցիալապես անապահով ուսանողներին հետևյալ չափերով.

  • ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների ուսանողների դեպքում՝ 30% -ի չափով,

  • ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության 0-ից բարձր մինչև սահմանային միավորի շեմը միավոր ունեցող ընտանիքների ուսանողների դեպքում՝ 20% -ի չափով:

Հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար գործում են ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման այն նույն պայմանները, որոնք գործում են առկա ուսուցման համակարգի ուսանողների համար։

Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ Կառավարության 12.10.2023 թ․ N 1762-Լ և 21.12.2023թ․ N 2291-Լ որոշումներով: 

Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ՝ 

https://arlis.am/hy/acts/197900/latest

https://arlis.am/hy/acts/217346/latest:

Փոխատեղման (ռոտացիայի) գործընթացը կատարվում է համաձայն «Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի (գլուխ 2-րդ)։

Միևնույն պայմանների դեպքում հավասար ՄՈԳ ունեցող երկու և ավելի ուսանողների պարագայում 2-րդ կուրսում առավելությունը տրվում է 1-ին կուրսի վերջին կիսամյակի քննաշրջանի արդյունքում առավել բարձր ՄՈԳ ցուցաբերած ուսանողներին, հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա, իսկ վերջինիս հավասարության դեպքում՝ դրան նախորդող ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:

  • Գլխավոր էջ
  • Միջազգային համագործակցության վարչություն
  • Ուսումնամեթոդական վարչություն
  • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • ՏՏ վարչություն

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am