Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում (ՏՏԿՀ) ս.թ. հուլիսի 4-ին կայացավ 2024-2025 ուստարվա ավարտական հանդիսավոր արարողությունը։ Շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները՝ նշանավորելով իրենց կրթական ուղու հերթական հանգրվանը։
ԵՊՀ ՏՏԿՀ կենտրոնի մեծ լսարանում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին ՏՏԿՀ կենտրոնի գիտական ղեկավարը, դասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Դիպլոմները հանձնեց կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր-էմերիտուս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը։

Շնորհավորական ուղերձում Ս․ Շուքուրյանը նշեց․ «Դուք այսօր դառնում եք գիտելիքահեն հասարակության լիարժեք անդամներ։ Ձեր ստացած գիտելիքները հիմք են դառնալու ոչ միայն մասնագիտական հաջողությունների, այլև մեր երկրի զարգացման շնորհակալ գործում արժեքավոր ներդրումներ ունենալու համար»:
Կենտրոնի շրջանավարտ Սանդուխտ Հակոբյանը ևս խոսեց իր տպավորություններից․ «Այս տարիները մեր կյանքի անջնջելի էջերից են։ Յուրաքանչյուր դաս, յուրաքանչյուր փոքր պահ թողել են իրենց հետքը։ Անսահման շնորհակալ ենք մեր դասախոսներին՝ իրենց նրբանկատ վերաբերմունքի, անսպառ համբերության և այն լույսի համար, որ փոխանցեցին մեզ որպես գիտելիք, ոգեշնչում ու սեր մեր մասնագիտության նկատմամբ»:
ՏՏԿՀ կենտրոնում ստացած կրթությունը շրջանավարտների կյանքում այլևս դարձել է ամուր հիմք մասնագիտական կարիերայի ճանապարհին վստահ ու հուսալի քայլերով առաջ գնալու համար: