ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կրթական և հետազոտական կենտրոնի և «Հայկական ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում շարունակվում են մասնագետների վերապատրաստման և շարունակական կրթության ծրագրերը։
Ընթացիկ տարվա հուլիսի 16-ին կենտրոնում ամփոփվեց «Հայկական ծրագրեր» ընկերության աշխատակիցների համար կազմակերպված «Օպերացիոն համակարգեր» դասընթացը։ Մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ նշանավորելով մասնագիտական գիտելիքների համալրման և նոր հմտությունների ձեռքբերման ևս մեկ կարևոր փուլ։
«Օպերացիոն համակարգեր» դասընթացը մասնակիցներին հնարավորություն տվեց խորացնելու իրենց գիտելիքները օպերացիոն համակարգերի հիմնարար սկզբունքների, աշխատանքի և դրանց կառավարման վերաբերյալ՝ համադրելով տեսական գիտելիքներն ու գործնական կիրառությունները։
ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի և «Հայկական ծրագրեր» ընկերության համագործակցությունը բուհ-մասնավոր հատված համագործակցության կարևոր օրինակ է, որի նպատակն է աջակցել ոլորտի մասնագետների շարունակական զարգացմանը և նպաստել ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան գիտելիքների ձևավորմանը։
Կենտրոնը շարունակաբար իրականացնում է կրթական և վերապատրաստման ծրագրեր՝ ստեղծելով մասնագիտական աճի և զարգացման նոր հնարավորություններ: