Ս․թ․ ապրիլի 15-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում տեղի կունենա «Մեծ լեզվական մոդելի վրա հիմնված տվյալների ինտեգրման մոտեցում» խորագրով սեմինար։
Սեմինակը ընթացքում կքննարկվի ագենտի վրա հիմնված մոտեցում՝ գեներացնելու արտապատկերումներ կամայական տվյալների աղբյուրներից դեպի ընդլայնվող կոնցեպտուալ տվյալների մոդել (XCM)՝ հենվելով ընդլայնվող կոնցեպտուալ տվյալների մոդելի հասկացություններով համալրված մեծ լեզվական մոդելի (LLM) վրա:
LLM ագենտը ծրագրային համակարգ է, որն օգտագործում է LLM-ը որպես ալգորիթմ՝ գործողություններ պլանավորելու, հիմնավորելու և բարդ բազմաքայլ առաջադրանքներ կատարելու համար՝ առանց մարդու անմիջական միջամտության: LLM ագենտը ղեկավարվում է կառուցվածքային համակարգի հուշումներով, XCM գիտելիքների գրաֆով և XCM հասկացություններով: Նման մոտեցման արդյունքում ապահովվել է արտապատկերումներ կառուցելու պրոցեսի լիակատար ավտոմատացում՝ աղբյուր սխեմաներից դեպի նպատակայինը: