Միջոցառումների ծրագիր
Միջազգային գագաթնաժողովներ, գիտական քննարկումներ և հանրային միջոցառումներ։
Ինչպե՞ս կարող են գիտական հետազոտությունները, նորարարական գաղափարներն ու համալսարանների համագործակցությունը նպաստել կենսաբազմազանության պահպանությանը։
Այս հարցի շուրջ Երևանի պետական համալսարանը համախմբում է գիտնականներին, հետազոտողներին, ուսանողներին և միջազգային գործընկերներին՝ մասնակցելով հոկտեմբերի 19–30-ը Երևանում անցկացվող Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։
ԵՊՀ նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիան, որը միավորում է 15 համալսարանների գիտակրթական ներուժը։ COP17-ի կանաչ գոտում համալսարանները կներկայացնեն իրենց հետազոտությունները, նորարարական լուծումներն ու բնության պահպանությանն ուղղված նախաձեռնությունները՝ այցելուներին հրավիրելով բացահայտելու կենսաբազմազանությունն ու գիտության հնարավորությունները։
Միջազգային գագաթնաժողովներից ու գիտական քննարկումներից մինչև «Օդ, հող, ջուր» հայեցակարգով ցուցադրություն՝ ԵՊՀ մասնակցությունը միավորում է գիտելիքը, փորձը և համագործակցությունը՝ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համատեղ գործողություններ խթանելու համար։
ԵՊՀ-ն COP17-ում միավորում է գիտելիքը, փորձն ու համագործակցությունը՝ հանուն կենսաբազմազանության պահպանության։ Միջազգային միջոցառումները, բուհերի համատեղ նախաձեռնություններն ու «Օդ, հող, ջուր» ցուցադրությունը նոր հնարավորություններ են ստեղծում գիտական երկխոսության, գործընկերությունների և համատեղ լուծումների համար։
Միջազգային գագաթնաժողովներ, գիտական քննարկումներ և հանրային միջոցառումներ։
Կենսաբազմազանությանն ու գիտությանը նվիրված համատեղ ցուցադրություն։