Լուսանկարներ՝ «Ֆիզիկան ու մենք» խորագրով ամառային ամենամյա ճամբարից (նախորդ տարիներից)
Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության՝ ԵՊՀ-ին և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին (ՖՀԻ) կից մասնաճյուղերը օգոստոսին կազմակերպում են «Ֆիզիկան ու մենք» խորագրով ամառային ամենամյա ճամբարը, որին մասնակցում են շուրջ 60 հոգի, այդ թվում՝ ավագ դպրոցների՝ ֆիզիկայով հետաքրքրված բարձր դասարանի աշակերտներ, Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողներ և դասախոսներ: