«Դոմուս»-ը Հայաստանում եզակի հիպերմարկետների ցանց է, որն առաջարկում է իր հաճախորդներին վերանորոգման, կահավորման և կենցաղային տեխնիկայի տեսականին ձեռք բերել մեկ վայրից։ Այսօր այն ներկայացված է 12 հիպերմարկետներով Երևանում և ՀՀ տարբեր մարզերում, ինչպես նաև առցանց հարթակում:
«Դոմուս»-ը վստահելի և կայուն գործատու է 1000-ից ավելի աշխատակիցների համար: Ընկերության արժեհամակարգը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, և դա արտացոլված է նրա աշխատանքային մշակույթում:
«Դոմուս»-ի աշխատակիցների առջև բացվում են 27 տարվա պատմություն ունեցող ընկերությունների խմբի կարիերայի հնարավորություններ արտադրական, առևտրային, լոգիստիկայի, ներմուծման, արտահանման, տան վերանորոգման և կահավորման ոլորտներում:
«Դոմուս»-ը սիրում է սովորել և սովորեցնել: Այստեղ ստանում են գիտելիքներ և հմտություններ, որոնք պահանջված են և՛ շուկայում և՛ անձնական կյանքում: