«Հայկական ծրագրեր» ընկերությունը զբաղվում է բիզնեսի կառավարման համակարգեր մշակելով, ներդնելով ու դրանց հետագա սպասարկումով: Ընկերությունը տրամադրում է ինչպես տիպային լուծումներ միջին ու փոքր կազմակերպությունների համար, այնպես էլ առանձնահատուկ լուծումներ` բարդ հաշվառում ունեցող ձեռնարկություններին և բանկային համակարգերին` բանկերին ու վարկային կազմակերպություններին:
25000 պատվիրատուներով, 270 աշխատակիցներով և 38 տարվա փորձով «Հայկական ծրագրեր»-ը ոլորտի բացարձակ առաջատարն է Հայաստանում:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.armsoft.am