Շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության մարմին է, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների բանական օգտագործման, մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված, ներառյալ` հարմարվողականության, ինչպես նաև բնական պաշարների ողջամիտ օգտագործման, վերականգնման և վերարտադրության, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման, շրջակա միջավայրի ու բնական պաշարների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) մասին տվյալների միասնական հանրապետական ֆոնդերի, կադաստրների ու ռեգիստրների վարման ապահովման, շրջակա միջավայրի ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների տրամադրման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման, էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման ապահովման ոլորտներում Հայաստանի Հանրապետության Կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.env.am
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/mnparmenia