Կատալիզի լաբորատորիան հիմնադրվել է 1975 թ.։ Ներկայում լաբորատորիան ունի 7 աշխատակից. լաբորատորիայի վարիչ (ք.գ.թ), 1 ավագ գիտաշխատող (ք.գ.թ.), 2 կրտսեր գիտաշխատող (հայցորդ և մագիստրոս), 3 լաբորանտ (մագիստրատուրայի ուսանող և բակալավրի 2 ուսանողներ)։
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Բարձր արդյունավետությամբ օժտված կատալիզատորների ստացմանն ուղղված մեթոդների մշակում և կատարելագործում դեհիդրոգենացման, հիդրոդեօքսիգենացման, մեթանի չոր վերափոխման և օրգանական միացությունների խոր օքսիդացման համար։
• Պլազմա-մեխանոքիմիայի, միկրոալիքային ճառագայթման և այրման մեթոդների կիրառումը նանոփոշիների վրա հիմնված բարձր արդյունավետությամբ օժտված կատալիզատորներ ստանալու համար:
• Ածխաջրածնային վառելիքի անբոց այրման համար բարձր արդյունավետությամբ օժտված կատալիզատորների ստացման մեթոդների մշակում:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ https://ichph. am/hy/