Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության նպատակը վստահության հիմքով թվային հասարակության և տնտեսության ձևավորումն է։ Գործակալության հիմնական նպատակներն են՝
աջակցել Հայաստանի թվային հասարակության և տնտեսության ձևավորման՝ ՀՀ Կառավարության օրակարգին,
աջակցել ՀՀ Կառավարությանը թվային փոխակերպման միասնական սկզբունքների և կարգավորումների ներդրման գործում,
տրամադրել գործիքներ և ենթակառուցվածքներ, որոնք կապահովեն Հայաստանում թվային նույնականացման, տվյալների կառավարման ու փոխգործելիության համակարգերի ներդրումը,
կիբերանվտանգային կարողությունների զարգացումը։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ https://isaa.am/