«ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսին՝ 1997 թվականից ժառանգած հարուստ ապահովագրական փորձով։
«ԷՖԵՍ»-ի նպատակն է հաճախորդին տրամադրել ավելի բարձր մակարդակի և անհատականացված ապահովագրական ծառայություններ՝ կիրառելով համաշխարհային լավագույն չափանիշները։
Ընկերությունը կարևորում է որակը, թափանցիկությունը և նորարարությունը՝ ապահովելով արդյունավետ լուծումներ հաճախորդի բարեկեցության և մտքի հանգստության համար։ Ընկերության ծառայությունները՝ առողջության, ճամփորդության, մեքենայի, գույքի և այլ տեսակներ, մշակված են միջազգային լավագույն փորձի հիման վրա` համապատասխանեցնելով դրանք հաճախորդի անհատական կարիքներին և առաջարկելով հուսալի պաշտպանություն ցանկացած իրավիճակում։
«ԷՖԵՍ»-ի բարձրորակ ծառայությունների մասին են վկայում հաճախորդների գոհունակության NPS ցուցանիշները, որի ամսական միջին ցուցանիշը գերազանցում է 90%-ը։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ https://www.efes.am/