«Արմենիա վայն» գինեգործարանը գտնվում է մայրաքաղաք Երևանից շուրջ 30-40 րոպե հեռավարության վրա, Արագածոտնի մարզում, Արագած լեռան նախալեռնային գոտում։ Այստեղ խաղողն աճեցվում է ծովի մակարդակից 1100-1400 մ բարձրության վրա։
«Արմենիա վայն» ընկերության հիմնադիրները երկու բարեկամ ընտանիքներն են՝ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները, որոնք շուրջ 20 տարի առաջ որոշեցին իրենց սերն ու երախտիքը հայրենիքի հանդեպ հայտնել հենց խաղողագործության և գինեգործության ոլորտում։
Խաղողի առաջին այգիները հիմնադրվեցին 2006 թվականին Արմավիրի մարզում՝ շուրջ 50 հա մակերեսով։ Ապա՝ 2008 թվականին, ձեռնամուխ եղան գինեգործարանի կառուցմանը։
Ընկերության տեսլականն է՝ վերականգնել հայկական բազմադարյան գինեգործության համբավը։
Հիմնական սկզբունքը՝ կատարելության անվերջ ձգտում։
Գործունեության հիմքում սերն ու նվիրումն է հայրենիքի, մարդկանց և շրջակա միջավայրի հանդեպ։
Անփոփոխ գործելաոճը՝ ապահովել լավագույն արդյունք՝ ազնիվ ու թափանցիկ աշխատանքի շնորհիվ:
Առաքելությունը՝ աշխարհին ներկայացնել Հայաստանի համն ու բույրը իրենց գինիներում։
Մշտական պատասխանատվությունը՝ խթանել Հայաստանում խաղողագործության և գինեգործության մշակույթի զարգացումն ու հայկական գինու ճանաչողության բարձրացումն ամբողջ աշխարհում։ Գործել և արարել՝ սերունդների առջև մեծագույն պատասխանատվությամբ։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ https://www.armeniawine.am/hy